Jump to content

Օտտո Վալլախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Վալլախ
Otto Wallach
Ծնվել էմարտի 27, 1847(1847-03-27)[1][2][3][…]
Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 26, 1931(1931-02-26)[4][1][2][…] (83 տարեկան)
Գյոթինգեն, Վայմարյան Հանրապետություն[4]
ԳերեզմանԳյոտինգենի քաղաքի գերեզմանատուն[5]
Բնակության վայր(եր)Գյոթինգեն
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան[6] և Գյոթինգենի համալսարան[6]
Գործունեության ոլորտօրգանական քիմիա[6]
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան (1869) և HU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[7]
Գիտական ղեկավարԱվգուստ Հոֆման
Եղել է գիտական ղեկավարՈւոլտեր Նորման Հեվորթ, Heinrich Mallison? և Abram Berkengeim?
Հայտնի աշակերտներՈւոլտեր Նորման Հեվորթ
Պարգևներ
 Otto Wallach Վիքիպահեստում

Օտտո Վալլախ (գերմ.՝ Otto Wallach, մարտի 27, 1847(1847-03-27)[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն - փետրվարի 26, 1931(1931-02-26)[4][1][2][…], Գյոթինգեն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի օրգանիկ-քիմիկ։ Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր` 1910 թվականին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հոր ընտանիքը` Գերհարդ Վալլախի, լյութերականությունից անցել է հուդայականության. մայրը` Օթիլլիյա Թոման, սերում էր գերմանացի բողոքականների ընտանիքից։

Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (1869Բոննի համալսարանում դոցենտ է եղել (1873 թվականից), ինչպես նաև պրոֆեսոր, իսկ հետո Գյոթինգենի համալսարանում (1889 թվականից մինչև 1915

Եղել է տերպենների քիմիայի առաջին հետազոտողներից մեկը։ Այդ ոլորտում իր աշխատանքները սկսել է 1884 թվականից, հետապնդելով այն միտքը, որ շատ բնական տերպեններ կազմված են միատիպ ածխաջրածիններից։ Բնական տերպենները օգտագործում են տարբեր ռեակտիվներում (HCl, HBr, N2O3, N2O4, NOCl)։ Վալլախը ստացավ լավ բյուրեղացված միացություններ` միացած տերպենների հետ, որը թույն է տվել իրականացնել դրանց բաժանումը։ Վալլախը բացահայտել ու ուսումնասիրել է տերպենների դասի միացությունները (լիմոնեն, ֆելլանդրեն, տերպինեոլ, ֆենխոն, մեթիլհեպտանոն, տերպինոլեն), ինչպես նաև 1891 թվականին ուսումնասիրել է տերպենների ու իզոպրենի գենետիկական կապերը. բացահայտել է ալդեհիդների ու կետոնների ամինային վերականգնման ռեակցիան` մինչև առաջնային և երկրորդային ամիններ ու մրջնաթթու։ Նոբելյան մրցանակը (1910) ստացել է «Ի նշան խոստումնալից ձեռքբերումների` օրգանական քիմիայի ու քիմիական արդյունաբերության բնագավառում, ինչպես նաև նրա համար, որ նա առաջինն է աշխատանքներ իրականացրել ալիցիկլիկ միացությունների բնագավառում»։

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Վալլախի պատվին 1979 թվականին անվանվել է Լուսնի խառնարանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лауреаты Нобелевской премии: Энциклопедия. Пер. с англ։
  • Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И.։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վալլախ» հոդվածին։