Օրան
Բնակավայր | |||
---|---|---|---|
Օրան | |||
արաբ․՝ وهران | |||
| |||
Երկիր | Ալժիր | ||
Համայնք | Օրան շրջան | ||
Մակերես | 64 կմ² | ||
ԲԾՄ | 101 մետր | ||
Բնակչություն | ▲852 000 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 041 | ||
Փոստային դասիչ | 31000 | ||
Պաշտոնական կայք | oran-dz.com(ֆր.) | ||
| |||
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրան
Օրան (արաբ․՝ وهران — Wahran), քաղաք-նավահանգիստ Ալժիրում՝ Միջերկրական ծովի ափին, երկրի հյուսիսարևմտյան մասում՝ նրա մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 432 կմ հեռավորության վրա։ Նույնանուն վիլայեթի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ ▲852 000 մարդ (2010), իսկ քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը՝ մոտ 1 500 000 մարդ։ Համարվում է երկրի երկրորդ խոշորագույն քաղաքը[1]։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օրան» անվանումը ծագել է արաբերեն Wahran բառի աղավաղված տարբերակից, որը հնագույն բերբերական լեզվից թարգմանաբար նշանակում է «Երկու առյուծ»։ Տեղի լեգենդը պատմում է, որ մոտավորապես մ․ թ․ ա․ 900 թվականին այժմյան քաղաքի տեղում բնակվել են առյուծներ։ Վերջին երկու ողջ մնացած առյուծները սպանվել են քաղաքի արևմտյան կողմում գտնվող լեռան վրա՝ նորաբնակների կողմից։ Լեռն ստացել է «Առյուծ» անվանումը։ Երկու առյուծները քաղաքի սիմվոլն են և պատկերված են զինանշանի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական կայսրության օրոք այստեղ գոյություն է ունեցել Unica Colonia անվամբ մի փոքրիկ բնակավայր, որը վերացել է Մաղրիբի արաբական նվաճումների ժամանակ։ Օրան անվամբ քաղաքը հիմնադրվել է 10–րդ դարում (903 թվական)՝ Անդալուզիայի մավր վաճառականների կողմից[2]։ Սևիլյան ջարդից հետո՝ 1931 թվականին, Անդալուզիայից Օրան են գաղթել մեծ թվով հրեաներ, ինչպես նաև՝ Մալյորկա կղզուց[2]։
1509 թվականին Օրանը գրավվել է իսպանացիների կողմից։ Նրանց երբեմն անվանում են «քաղաքի երկրորդ հիմնադիրներ»։
1609 թվականին Իսպանիայից վտարել են մորիսկներին։ Նրանցից շատերը արտաքսվել են Օրան։
1708 թվականին Օրանը նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից, իսկ 1732 թվականին ետ է նվաճվել կոմս Մոնտեմարի՝ իսպանական ռազմական արշավախմբի կողմից[3]։ 1790 թվականի հոկտեմբերի 9-ին՝ վաղ առավոտյան, տեղի ունեցած երկրաշարժը ամբողջովին ավերել է քաղաքը, զոհվել են բազմաթիվ մարդիկ։ Շատ են տուժել քաղաքի պարիսպները։ Օրանի տնտեսական և ռազմավարական նշանակության կորստի պատճառով Կառլոս IV կայսրը (1788—1808 թվականներ) բանակցություններ է սկսել Ալժիրի բեյի հետ՝ համապատասխան վարձատրության դիմաց Օրանը զիջելու համար։ 1791 թվականի սեպտեմբերի 12–ին կնքվել է իսպանա-ալժիրական պայնմանագիր՝ խաղաղության և բարեկամության մասին (Ալժիրի օսմանական գերագույն իշխանության կողմից հաստատվել է 1792 թվականին)։
1831 թվականին քաղաքն անցել է Ֆրանսիային։ Ֆրանսիայի գաղութատիրության դարաշրջանում քաղաքը հանդիսացել է 92–րդ դեպարտամենտ Օրանի մայրաքաղաքը։ 19–րդ դարի վերջին Օրանը վերականգնել է իր տնտեսական հզորությունը և Ֆրանսիական Ալժիրում դարձել է առաջին առևտրային քաղաքը։ Այն լավ պաշտպանված էր։ Բնակչության թիվը կազմել է 74.5 հազար մարդ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարիներին Օրանը գտնվել է Վիշիի ռեժիմի հսկողության ներքո, իսկ 1942 թվականին գրավվել Հակահիտլերյան կոալիցիայի ուժերի կողմից։
Ալժիրի անկախության համար մղվող պատերազմից առաջ Օրանում բնակվող եվրոպացիների խտությունը (1921 թվականին՝ մոտ 85%, 1954 թվականին՝ 65%) ամենաբարձրն էր Հյուսիսային Աֆրիկայի մնացած բոլոր քաղաքների համեմատությամբ։ Օրանյան կոտորածը շրջադարձային է եղել քաղաքի պատմության համար։ 1962 թվականի մարտին՝ Էվիանյան համաձայնագրերից հետո, որոնք նշանավորել են Ալժիրի անկախությունը, նրա նոր իշխանությունները երաշխավորել են եվրոպացիների անվտանգությունը։ Սակայն 1962 թվականի հուլիսի 5–ի առավոտյան Ազգային ազգատագրման ճակատի յոթ զինված ստորաբաժանումներ մուտք են գործել Օրան և մի քանի ժամվա ընթացքում սպանել եվրոպացիներին (շատերը կտտանքների են ենթարկվել)։
Միևնույն ժամանակ, ֆրանսիական ուժային կառույցները Փարիզից ստացել են «տեղից չշարժվել» հրամանը, ինչը և անպաշտպան է դարձրել նորեկներին։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի ոստիկանութունն ի վերջո միջամտել է և կանգնեցրել սպանդը։ Զոհերի թիվն այժմ գնահատվում է 3500 տղամարդ, կին և երեխա[4]։ Ոստիկանական միջամտությունը դը Գոլի հրամանի ուղղակի խախտում էր։ Շատ չանցած Օրանում բնակվող եվրոպացիներն ու հրեաները փախել են Ֆրանսիա։ Հրեաների մի մասը մեկնել է Իսրայել։ Իսպանական ծագում ունեցող օրանցիները տեղափոխվել են Իսպանիա՝ Ալիկանտե գավառ։
1963 թվականին դատավարության գործընթացում ֆրանսիացի հայրենասեր սպա Ժան Բաստյեն Տիրին հիշատակել է Օրանի ջարդերը՝ դրանք որակելով որպես «Ալժիրի եվրոպացի բնակիչների ցեղասպանություն»։
1960–ական թվականներին Օրանը դարձել է Արևմտյան Ալժիրի ֆինանսական և մշակութային կարևորագույն կենտրոն։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կլիման բնութագրվում է մերձարևադարձային շոգ և չոր ամառային, զով և խոնավ ձմեռային եղանակներով։ Տեղումների տարեկան չափաքանակը կազմում է 326 մմ, ընդ որում՝ դրանք գրեթե բոլորը թափվում են նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Օրանի (1981—2010) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 26,4 | 33,0 | 36,6 | 33,2 | 40,0 | 39,5 | 45,8 | 43,8 | 40,6 | 39,0 | 33,0 | 30,8 | 45,8 |
միջին առավելագույնը (°C) | 16,6 | 17,7 | 19,7 | 21,5 | 23,9 | 27,7 | 30,5 | 31,6 | 29,0 | 25,2 | 20,6 | 17,7 | 21,5 |
միջին ջերմաստիճանը (°C) | 10,9 | 12,1 | 13,9 | 15,7 | 18,6 | 22,3 | 24,9 | 25,9 | 23,3 | 19,6 | 15,1 | 12,2 | 16,9 |
միջին նվազագույնը (°C) | 5,1 | 6,5 | 8,1 | 10,0 | 13,2 | 16,9 | 19,4 | 20,1 | 17,7 | 14,0 | 9,5 | 6,7 | 12,3 |
բացարձակ նվազագույնը (°C) | −3,0 | −3,0 | −1,3 | 0,0 | 3,0 | 5,0 | 11,0 | 9,0 | 7,7 | 3,0 | 0,0 | −6,1 | −6,1 |
տեղումների քանակը (մմ) | 43,6 | 44,4 | 35,0 | 29,6 | 27,2 | 3,8 | 1,8 | 2,7 | 13,2 | 24,8 | 55,5 | 45,2 | 326,8 |
Աղբյուր՝ Եղանակ Եղանակ |
Մեր օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր Օրանը Հյուսիսային Աֆրիկայի ամենախոշոր նավահանգիստներից մեկն է։ Այն նաև կարևոր ֆինանսական և մշակութային կենտրոն է։ Քաղաքում է գտնվում Ալժիրի երկրորդ ամենախոշոր Es Sénia համալսարանը[5]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրանի արվարձան Սիդի էլ Հարին ռայ երաժշտական ոճի և նրա երկու ամենահայտնի կատարողների՝ Շեբ Խալեդի և Ռաշիդ Թահայի հայրենիքն է։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուհամեդ բեյ ալ–Կադիրի մզկիթ (քաղաքի ամենահին մզկիթն է)։
- Աբդ ալ–Համիդ Բեն Բադիսի մզկիթ։
- Իմամ Էլ–Հուարի մզկիթ։
- Հասան փաշայի մզկիթ։
- Սուրբ Հիսուս Քրիստոսի մայր տաճար։ Ներկայումս այնտեղ կա հանրային գրադարան[7]։
- Մեծ սինագոգ՝ Ալժիրի կառավարության կողմից առգրաված տասնյոթ սինագոգներից մեկը։ Այժմ այն կոչվում է Աբդալլա Բեն Սալեմի մզկիթ[8]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրանում են տեղի ունեցել Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբեր Կամյուի «Ժանտախտ» վեպի գործողությունները։
- Օրանում է ծնվել ֆրանսիացի կուտյուրյե Իվ Սեն Լորենը՝ 1936 թվականի օգոստոսի 1-ին։
- 1975 թվականին լուծարվել է Օրանի Մեծ սինագոգը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Abdellah Messahel, Une périurbanisation officielle dans un site contraignant…, in Space, populations, societies 2008/1 [1]
- ↑ 2,0 2,1 Jewish community of Oran
- ↑ Gregorio Sánchez Doncel Presencia de España en Orán 1509-1792.
- ↑ Benjamin Stora Algeria, 1830—2000: A Short History (Cornell University Press, 2004), p.105.
- ↑ Карточка университета в европейском каталоге
- ↑ «Bordeaux - Rayonnement européen et mondial». Mairie de Bordeaux (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ JMG. «Les édifices d'Oran». www.villedoran.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Jewish Property Claims Against Arab Countries, Michael R. Fischbach, Columbia University Press, 2008, p. 155 {{{заглавие}}}.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրան» հոդվածին։ |
|