Ֆայյումյան դիմանկար
Ֆայյումյան դիմանկար, հոգեհանգստյան գեղանկարչական դիմանկարներ, հայտնաբերվել են 1887 թվականին Լիբիական անապատի Ֆայյում օազիսում։ Դիմանկարները ստեղծվել են Հին Եգիպտոսում (հելլենիստական, հռոմեական շրջան, 1-3-րդ դարեր)[1] մոմանկարչության տեխնիկայով։ Պահպանվել է ավելի քան 900 դիմանկար[2]։
Կատարման տեխնիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆայյումյան դիմանկարները ստեղծված են մոմանկարչության տեխնիկայով (էնկաուստիկա- հուն. վառում եմ)։ Նկարել են հալած ներկերով։ Այս տեխնիկայով կատարված ստեղծագործությունները երկար ժամանակ պահպանում են գույների պայծառությունը և թարմությունը։ Քիչ դեր չի կատարել նաև Եգիպտոսի չոր եղանակը։ Օգտագործվել է ոսկու բարակ թերթ, մեծ մասամբ նկարի ֆոնը ծածկվել է դրանով, ուրիշ դեպքերում ոսկեզօծվել են պսակները, գլխակապերը և զարդերը։ Նկարել են տախտակների վրա, որը տեղադրվել է մումիայի փաթաթանների մեջ դեմքի վրա[3]։ Հին շրջանում նկարել են նաև կտավի վրա[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երիտասարդ տղամարդու դիմանկար
-
Տղայի դիմանկար
-
Կնոջ դիմանկար
-
Տղամարդու դիմանկար
-
Կահիրեի թանգարանից տղամարդու ֆայումյան դիմանկար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Berman, Lawrence, Freed, Rita E., and Doxey, Denise. Arts of Ancient Egypt. p.193. Museum of Fine Arts Boston. 2003. 0-87846-661-4
- ↑ Corpus of all known specimens: Klaus Parlasca (1969–2003). Ritratti di mummie. Repertorio d'arte dell'Egitto greco-romano Serie B, v. 1-4. Rome.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
– A further specimen discovered since: B. T. Trope; S. Quirke; P. Lacovara (2005). Excavating Egypt: great discoveries from the Petrie Museum of Egyptian Archaeology, University College, London. Atlanta, GA: Michael C. Carlos Museum. էջ 101. ISBN 1-928917-06-2. - ↑ Nicola Hoesch (2000). «Mumienporträts». Der Neue Pauly. Vol. 8. էջ 464.
- ↑ Ֆայյում, Հայկական Սովետական Հանրագիտարան հատոր12, էջ 615