Ֆիլիպիներեն
Ֆիլիպիներեն Wikang Filipino' | |
---|---|
Տեսակ | ազգային լեզու |
Ենթադաս | Տագալերեն |
Երկրներ | Ֆիլիպիններ |
Պաշտոնական կարգավիճակ | Ֆիլիպիններ
Կազմակերպություններ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա |
Խոսողների քանակ | 90 000 000 մարդ |
Վերահսկող կազմակերպություն | Ֆիլիպիներենի հանձնաժողով |
Լեզվակիրների թիվը | 28 միլլիոն (որպես մայրենի լեզու) 45 միլլիոն (որպես երկրորդ լեզու) (2013) |
Դասակարգում | Ավստրանեզիական լեզվաընտանիք
|
Գրերի համակարգ | Լատիներենի այբուբեն (Ֆիլիպիներենի այբուբեն) |
IETF | fil |
ISO 639-2 | fil |
ISO 639-3 | fil |
Երկրներ, որտեղ լեզվակիրները 500,000-ից շատ են
Երկրներ, որտեղ լեզվակիրները 100,000-500,000 են Երկրներ, որտեղ կան փոքր լեզվակիրների համայնք |
Ֆիլիպիներեն (wɪˈkɐŋ ˌfiːliˈpiːno), Ֆիլիպինների ազգային լեզու։ Ֆիլիպիներենը անգլերենի հետ միասին համարվում է Ֆիլիպինների պաշտոնական լեզուն[1]։ Այն թագալերենի գրական տարբերակն է[2]։ Վերջինս Ավստրանեզիական լեզվաընտանիքի տարածաշրջանային լեզու է, որը լայնորեն տարածված է Ֆիլիպիններում։ 2007 թվականի դրությամբ՝ թագալերենը 28 միլլիոն մարդու կամ Ֆիլիպինների բնակչության մոտ մեկ երրորդի մայրենի լեզուն է[3] և 45 միլլիոն մարդ խոսում է թագալերեն՝ որպես իրենց երկրորդ լեզու։ Պաշտոնապես ֆիլիպիներենը Ֆիլիպինների հանձնաժողովի կողմից սահմանվում է որպես «ազգային բարբառ, որով խոսում և գրում են Մանիլայի ագլոմերացիայում՝ ազգային մայրաքաղաքյին շրջանում և կղզեխմբի այլ քաղաքային կենտրոններում»[4]։
Ֆիլիպիներենը պլուրիցենտրիկ բազմակենտրոն լեզու է, քանի որ վերջինս հարստացվել և զրագացել է այլ ֆիլիպինյան լեզուների միջոցով՝ ըստ 1987 թվականի սահմանադրության[5]։ Անշուշտ նկատվել են ֆիլիպիներենի այլ տեսակներ, որոնք շեղվել են թագալերենի քերականական հատկություններից Սեբուում[6], Դավաոյում[6], Իլոիլոյում[7], որոնք Մանիլայի ագլոմերացիայի հետ միասին կազմում են Ֆիլիպինների 4 ամենամեծ ագլոմերացիաները։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպինները բազմալեզու պետություն է՝ առնվազն 175 կենդանի լեզուներով, որոնք ստեղծվել և խոսվում են տարբեր էթնո-լեզվական խմբերի կողմից[8]։ Երբ 16-րդ դարում իսպանացիները ժամանեցին Ֆիլիպինյան կղզիախումբ, ամեն մշակութային խմբերի միջև չկար մեկ ընդհանուր լեզու։ Չորս հիմնական առևտրային լեզուներն էին Վիսայան, Կապամպանգան, Պանգասինան և Իլոկանոն։ Քանի որ Ֆիլիպինյան լեզուները իրար հետ շատ կապված են, այդ պատճառով ֆիլիպինացիների համար հեշտ է սովորել մյուս լեզուները։ Ավելի փոքր լեզուների լեզվակիրները խոսում էին երկու կամ երեք տարածաշրջանային լեզուներով։
Իսպանացիներ կողմից Ֆիլիպիններում հիմնադրված վերջնական մայրաքաղաքը Մանիլան էր, որը գտնվում էր թագալախոս շրջանում։ Թագալերենի առաջին բառարանը, որը հրատարակվել է «Vocabulario de la lengua tagala» անունով, գրվել է ֆրանցիսկյան վանական Պեդրո դե Սան Բուենավենտուրայի կողմից[9] և տպագրվել է 1613 թվականին Ֆիլիպինյան տպագրության հայր Թոմաս Պինպինի կողմից Պիլա քաղաքում։ Նույն անվանումով վերջին գիրքը գրվել է չեխ հիսուսական միսիոներ Պաուլ Կլեինի կողմից 18-րդ դարի սկզբին։ Կլեինը խոսում էր թագալերեն և օգտագործում էր այն ակտիվորեն իր մի քանի գրքերում։ Նա գրեց մի բառարան, որը հետագայում փոխանցեց Ֆրանցիսկո Խանսենսին և Խոսե Հերնանդեզին[10]։
Իսպաներենը՝ որպես կառավարության լեզու, պաշտոնական լեզուն էր իսպանական գաղութատիրական ժամանակաշրջանում։ Ամերիկյան գաղութատիրության ժամանակաշրջանում անգլերենը իսպաներենի հետ միասին դարձավ Ֆիլիպինների լրացուցիչ պաշտոնական լեզուն։
Հռչակումը որպես ազգային լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի դեռ իսպաներենը և անգլերենը համարվում էին «պաշտոնական լեզուներ» ամերիկյան գաղութատիրական ժամանակաշրջանում, գոյություն չուներ «ազգային լեզու» հասկացությունը։ Նոր հիմնադրված Ֆիլիպինների համադաշնության 1935 թվականի սահմանադրության երրորդ գլխի XIII հոդվածում նշվում է, որ․
1936 թվականի նոյեմբերի 13-ին Ֆիլիպինների համադաշնության առաջին գումարման Ազգային ժողովը ընդունեց Համադաշնության No. 184 օրենքը, որով ստեղծվում է Ազգային լեզվի ինստիտուտը, որին հանձնարարված էր բոլոր գոյություն ունեցող մայրենի լեզուների ուսումնասիրություններ անցկացնի և ընտրի այն մեկը, որը պետք է գրական ազգային լեզվի հիմքը կազմի[11]։ Ավելի ուշ նախագահ Մանուել Կեսոնը նշանակեց ամեն խոշոր տարածաշրջանային լեզվի ներկայացուցիչներ, որոնք ձևավորեցին Ազգային լեզվի ինստիտուտը։ Այն գլխավորում էր Խայմե դե Վեյրան, ով պաշտոնավորում էր որպես ինստիտուտի տնօրեն և Սամար Լոյտե Վիսայանի ներկայացուցիչ։ Ինստիտուտի անդամներն էին Սանտիագո Ֆոնասիերը (ներկայացնում էր իլոկանո լեզուն), Ֆիլեմոն Սոտտոն (սեբուանո), Կասիմիրո Պերֆեկտո (բիկոլ), Ֆելիքս Սալես Ռոդրիգեզ (Պանայ Վիսայան), Հադյի Բուտուն (մուսուլման ֆիլիպինացիների լեզուները) և Կեկիլիո Լոպեզ (թագալերեն)[12]։
Ազգային լեզվի ինստիտուտը բանաձև ընդունեց 1937 թվականի նոյեմբերի 9-ին, որով առաջարկվում է թագալերենը ազգային լեզվի հիմք ընդունել։ Դեկտեմբերի 30-ին Նախագահ Կեսոնը հրապարակեց կառավարության No. 134 հրամանագիրը, որով հռչակվեց և ընդունվեց ազգային լեզուն, որը պետք է հիմնված լինի թագալերենի բարբառ վրա։ Հրամանագրում նշվում է, որ այն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից երկու տարի անց[13]։ Նույն տարվա դեկտեմբերի 31-ին Կեսոնը հռչակեց թագալերենը Wikang Pambansâ-ի (ազգային լեզու) հիմք՝ հիմնվելով հետևյալ գործոնների վրա․[12]
- Թագալերենը լայնորեն խոսվում է և Ֆիլիպինների բոլոր մարզերում ամենից հասկանալի լեզուն է։
- Այն չի բաժանվում ավելի փոքր դուստր լեզուների, ինչպես վիսայանը կամ բիկոլը ։
- Դրա գրական ավանդույթները բոլոր ֆիլիպինյան լեզուների մեջ ամենահարուստն, ամենազարգացածը և ընդարձակն են։ Թագալերենով ավելի շատ գրքեր են գրվում, քան այլ տեղական ֆիլիպինյան լեզվով։
- Թագալերենը միշտ եղել է Մանիլայի՝ Ֆիլիպինների քաղաքական և տնտեսական կենտրոնի լեզուն իսպանական և ամերիկյան դարաշրջաններում։
- Իսպաներենը 1896 թվականի հեղափոխության և Կատիպունանի լեզուն էր, բայց հեղափոխությունը ղեկավարվում էր թագալախոս մարդկանց կողմից։
1940 թվականի հունիսի 7-ին Ֆիլիպինների Ազգային ժողովն ընդունեց Համադաշնության No. 570 օրենքը՝ հայտարարելով, որ Ֆիլիպինների ազգային լեզուն կհամարվի պաշտոնական լեզու, որն ուժի մեջ է մտնում 1946 թվականի հուլիսի 4-ին[14] (համընկնում է երկրի`Միացյալ Նահանգներից անկախության ակնկալվող ամսաթվի հետ)։ . Նույն թվականին քերականագետ Լոպե Սանտոսը ներկայացրեց 20 տառից բաղկացած Աբակադա այբուբենը, որը դարձավ ազգային լեզվի այբուբենը[15]։ Այբուբենը պաշտոնապես ընդունվել է Ազգային լեզվի ինստիտուտի կողմից։
Ազգային լեզվի տոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականից ի վեր օգոստոսի ընթացքում տեղի է ունենում ազգային լեզվի մեկամսյա տոնակատարություն, որը Ֆիլիպիններում հայտնի «Buwan ng Wika» անվամբ։ Նախկինում սա տևում էր ընդամենը մեկ շաբաթ և հայտնի էր «Linggo ng Wika» անվամբ։ Տոնակատարությունը համընկնում է նախագահ Մանուել Կեսոնի ծննդյան ամսվա հետ, ով համարվում է «Ama ng Wikang Pambansa» (ազգային լեզվի հայր)։
1946 թվականի մարտի 26-ի հռչակագրում նախատեսվում էր ազգային լեզվի մեկշաբաթյա տոնակատարություն[14]։ Այս տոնակատարությունը պետք է լիներ յուրաքանչյուր տարի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը։ Վերջին օրը համընկնում էր ֆիլիպինցի գրող Ֆրանցիսկո Բալտազարի ծննդյան օրվա հետ, ով թագալական «Florante at Laura» էպոսի հեղինակն է։
1954 թվականի հռչակագրի մարտի 12-ի որոշմամբ տոնակատարության շաբաթը պետք է լիներ ամեն տարի մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ը[16]։ Այս հռչակագիրը փոփոխության ենթարկվեց հաջորդ տարի նախագահ Ռամոն Մագսայսայը, որով տոնակատարությունները փոխադրվեցին ամեն տարի օգոստոսի 13-19-ը[17]։ Հիմա այն համընկնում է նախագահ Մանուել Կուսոնի ծննդյան օրվա հետ։ Տեղափոխման տրված հիմնական պատճառը այն է, որ բուն տոնակատարությունները «ուսումնական տարվա ընթացքից դուրս էր՝ դրանով բացառելով դպրոցների մասնակցությունը իրենց տոնակատարություններում»[18]։
1988 թվականին նախագահ Կորասոն Ակինոն ստորագրեց No. 19 հռչակագիրը՝ վերահաստատելով տոնակատարությունն ամեն օգոստոսի 13-19-ը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին լեզուն հայտնի դարձավ «Ֆիլիպինո» անվամբ՝ այն փորձելով տարանջատել տագալ էթնիկ խմբից[19]։ Անունի փոփոխությունը, սակայն, չի հանգեցրել համընդհանուր ընդունման ոչ տագալների շրջանում, ինչպես նաև սեբուանոների շրջանում, ովքեր նախկինում չէին ընդունել 1937 թվականի ընտրությունը[20]։
1960-ականներին պուրիստական շարժումը վերելք ապրեց։ Ազգային լեզվի ինստիտուտի կողմից «պուրիզմի» այս դարաշրջանը առաջ բերեց մի շարք անձանց քննադատությունների։ «Պուրիզմի» այս ժամանակահատվածում ի հայտ եկան երկու հակադարձ շարժումներ. մեկը՝ քարոզչություն ընդդեմ թագալերենի, իսկ մյուսը՝ ազգային լեզուն ավելի ընդգրկուն դարձնելու հհամար։ 1963 թվականին Արևմտյան Նեգրոսի կոնգրեսական Ինոսենսիո Ֆերրերը դատական գործ ներկայացրեց Գերագույն դատարանին՝ կասկածի տակ դնելով թագալերենի՝ որպես ազգային լեզվի հիմք, ընտրության սահմադրականությունը։ Քննադատելով ազգային լեզվին, որը պարզապես թագալերենն էր և ոչ մի այլ ֆիլիպինյան լեզվի նշանակալի ներդրում չկար, կոնգրեսական Ժերունցո Լակուեստան, ի վերջո, ղեկավարեց «Լեզուների արդիականացում» շարժումը։ Լակուեստան անց է կացրել մի շարք «հակապուրիստական» կոնֆերանսներ և նպաստել է «Մանիլայի Լինգվա ֆրանկային», որը ավելի ընդգրկուն կլինի ինչպես օտար, այնպես էլ տեղական լեզուների բառերով։ Լակուեստան իր կեզմը քաշեց ինը կոնգրեսականների և ներկայացրեց նոր օրինագիծ, որով լուծարվում էր Ազգային լեզվի ինստիտուտը, 20 տառանոց Աբակադան փոխարինվում էր 32 տառանոց այբուբենով, արգելվում էր նորաբանությունների ստեղծումը և փոխառնությունների արտասանումը։ Այս շարժումը հանդարտվեց Լակուեստայի մահվանից հետո[20][21]։
Ազգային լեզվի հարցը ևս մեկ անգամ բարձրացվեց 1971 թվականի սահմանադրական կոնվեցիայի ընթացքում։ Չնայած պատվիրակությունում մեծ թիվ էին կազմում թագալերենի հիման վրա ազգային լեզվի պահպանմանը, սակայն ոչ թագալախոս պատվիրակների մեծամասնությունը կողմ էր ընդհանրապես «ազգային լեզու» հասկացության հանմանը[22]։ Ձեռք է բերվել փոխզիջում, և 1973 թվականի սահմանադրությունում չի հիշատակվել ո՛չ ազգային լեզու ֆիլիպիներենի հանման, ո՛չ էլ հիշատակավել է թագալերենը։
1987 թվականի նոր սահմանադրությունը ֆիլիպիներենը հռչակեց որպես ազգային լեզու և, անգլերենի հետ միասին՝ պաշտոնական լեզու[23]։ Այդ սահմանադրությունը պարունակում էր մի քանի դրույթներ, որոնք վերաբերում էին ֆիլիպիներենին[23]։
XIV հոդվածի 6-րդ կետում բացառում է տագալերենի ցանկացած հիշատակում որպես ֆիլիպիներենի հիմք, և ասվում է, որ.[23]
քանի որ ֆիլիպիներենը զարգանում է, այն պետք է մշակվի և հարստանա ֆիլիպինյան և այլ լեզուների հիման վրա |
Եվ հոդվածում նաև ասվում է.
և
Տարածաշրջանային լեզուները մարզերում օժանդակ պաշտոնական լեզուներ են։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Constitution of the Philippines 1987, Article XIV, Sections 6 and 7
- ↑ Nolasco, Ricardo Ma. (2007 թ․ օգոստոսի 24). «Filipino and Tagalog, Not So Simple». svillafania.philippinepen.ph. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Världens 100 största språk 2007» [The World's 100 Largest Languages in 2007], Nationalencyklopedin, Nationalencyklopedin, 2007
{{citation}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Pineda, Ponciano B.P.; Cubar, Ernesto H.; Buenaobra, Nita P.; Gonzalez, Andrew B.; Hornedo, Florentino H.; Sarile, Angela P.; Sibayan, Bonifacio P. (1992 թ․ մայիսի 13). «Resolusyon Blg 92-1» [Resolution No. 92-1]. Commission on the Filipino Language (Tagalog). Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին. «Ito ay ang katutubong wika, pasalita at pasulat, sa Metro Manila, ang Pambansang Punong Rehiyon, at sa iba pang sentrong urban sa arkipelago, na ginagamit bilang.»
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Commission on the Filipino Language Act 1991, Section 2
- ↑ 6,0 6,1 Constantino, Pamela C. (2000 թ․ օգոստոսի 22). «Tagalog / Pilipino / Filipino: Do they differ?». Translated by Antonio Senga. Darwin, Northern Territory, Australia: Northern Territory University. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Rubrico 2012, էջ. 1
- ↑ «Philippines». Ethnologue. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Ambeth Ocampo (2014 թ․ օգոստոսի 1). «Vocabulario de la lengua tagala». Philippine Daily Inquirer.
- ↑ Juan José de Noceda, Pedro de Sanlúcar, Vocabulario de la lengua tagala, Manila 2013, pg iv, Komision sa Wikang Filipino
- ↑ Կաղապար:Cite PH act
- ↑ 12,0 12,1 Aspillera, P. (1981). Basic Tagalog. Manila: M. and Licudine Ent.
- ↑ Aspillera, P. (1981). Basic Tagalog. Manila: M. and Licudine Ent.
- ↑ 14,0 14,1 «- Presidential Proclamations». elibrary.judiciary.gov.ph.
- ↑ «Ebolusyon ng Alpabetong Filipino». Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Proklama Blg. 12, March 26, 1954, lawphil.net». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Proclamation No. 186 of September 23, 1955, lawphil.net». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Proclamation No. 186 of September 23, 1955, lawphil.net». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Andrew Gonzalez (1998). «The Language Planning Situation in the Philippines» (PDF). Journal of Multilingual and Multicultural Development. 19 (5, 6): 487. doi:10.1080/01434639808666365. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 24-ին.
- ↑ 20,0 20,1 Andrew Gonzalez (1998), «The Language Planning Situation in the Philippines» (PDF), Journal of Multilingual and Multicultural Development, 19 (5, 6): 487–488, doi:10.1080/01434639808666365, Վերցված է 2007 թ․ մարտի 24-ին.
- ↑ Frequently Asked Questions on the National Language (PDF). Komisyon sa Wikang Filipino. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «What the PH constitutions say about the national language». Rappler (անգլերեն).
- ↑ 23,0 23,1 23,2 Constitution of the Philippines 1987
|