9½ շաբաթ
9½ շաբաթ անգլ.՝ 9½ Weeks | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], դրամա[4][1][5][…] և էրոտիկ ֆիլմ |
Հիմք | Nine and a Half Weeks? |
Թվական | փետրվարի 14, 1986[6] և ապրիլի 17, 1986[7] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էդրիան Լայն[1][8][5][…] |
Պրոդյուսեր | Մարկ Դեյմոն, Զալման Քինգ և Patricia Louisianna Knop?[9] |
Սցենարի հեղինակ | Sarah Kernochan?, Զալման Քինգ[10] և Patricia Louisianna Knop? |
Դերակատարներ | Քիմ Բեսինջեր[8][5][11][…], Միքի Ռուրկ[8][5][11][…], Margaret Whitton?[5][11][2][…], Քրիստին Բարանսկի[8][2][12][…], Կարեն Յանգ[2][12], Դևիդ Մարգուլիս[5][11][12][…], Հելեն Հենֆթ[12], Ռոն Վուդ[12] և William De Acutis?[12] |
Օպերատոր | Փիթեր Բիզիու |
Երաժշտություն | Ջեկ Նիցշե |
Պատմվածքի վայր | Նյու Յորք և Բրուքլին |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Producers Sales Organization |
Տևողություն | 112 րոպե և 116 րոպե |
Հաջորդ | Love in Paris? |
9.5 շաբաթ (անգլ.՝ Nine ½ Weeks), 1986 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որը նկարահանվել է Էդրիան Լայնի կողմից։
Այն Ինգեբորգ Դեյի «Օտար մարմինը» («Իննուկես շաբաթ») վեպի ադապտացիան է, որը հրատարակվել է 1978 թվականին Էլիզաբեթ ՄաքՆիլի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ ՄաքԳրոուն ամուսնալուծված կին է, աշխատում է Նյու Յորքի Spring Street Gallery պատկերասրահում։ Մինչդեռ նա իր գնումներն է կատարում մի չինացի նպարավաճառի մոտ, մի տղամարդ նկատում է նրան և իրարանցում առաջացնում նրա մեջ։ Այս առեղծվածային անծանոթից երկար ժամանակ չի պահանջվում մոտենալ նրան և հրավիրել ճաշի իտալական ռեստորանում։ Այսպիսով, սկսվում է մի բուռն հարաբերություն, որը ղեկավարվում է իրար տիրելու ավելի ու ավելի հզոր հարաբերություններով։ Այն կտևի իննուկես շաբաթ։
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիմ Բեսինջեր՝ Էլիզաբեթ ՄաքԳրոու
- Միքի Ռուրկ՝ Ջոն Գրեյ
- Մարգարետ Ուիթոն՝ Մոլլի
- Դեյվիդ Մարգուլիես՝ Հարվեյ
- Քրիստինե Բարանսկի՝ Թեա
- Կարեն Յանգ՝ Սյու
- Ուիլյամ դե Ակուտիս՝ Թեդ
- Դվայթ Վեյսթ՝ Ֆարնսվորթ
- Ռոդերիք Քուք՝ Սինքլեյր
- Վիկտոր Տրուրո՝ պատկերասրահի հաճախորդ
- Ջասթին Ջոնսթոն՝ անկողնային պարագաների վաճառող
- Քինտիա Քրուզ՝ մարմնավաճառ
- Քիմ Չան՝ չինական թաղամասի մսագործ
- Լեե Լայ Սինգ՝ զայրացած չինացի հաճախորդ
- Միքայել Պ․ Մորան՝ հավ վաճառող
- Ռուդոլֆ Ուիլռիչ՝ չինական թաղամասի հաճախորդ
- Հելեն Հանֆտ
- Ռոն Վուդ՝ ցուցահանդեսի հյուր
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջացում ու զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ոգեշնչված է Էլիզաբեթ ՄաքՆիլի (Ինգեբորգ Դեյ գրչանվամբ) «Օտար մարմինը» («Իննուկես շաբաթ») կարճ վեպից , որը հրատարակվել է 1978 թվականին։ Գիրքը ֆիլմից պակաս «գլամուրային» է, բայց և ավելի խորը։
Դերերի նշանակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժաքլին Բիսեթը, Քեթլին Թըրները և Իզաբելլա Ռոսսելլինին համարվում էին Էլիզաբեթ ՄաքԳրոուի դերի հիմնական հավակնորդները[13]։ Դեմի Մուրը նույնպես եղել է քասթինգի մասնակից[14]։ Ջոն Գրեյի դերի համար ստուդիայի առաջին ընտրությունը Սեմ Շեփարդն էր[14]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները տեղի են ունեցել 1984 թվականի ապրիլից հունիս ամիսներին։ Այն տեղի է ունեցել Նյու Յորքում, հատկապես՝ Մանհեթենում (Delancey Street South)[15]։
Գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի որոշ տեսարաններ նվազեցվել են (ինքնասպանության սիմուլյացիա, սադոմազոխիզմ)[16] ԱՄՆ-ում դրա թատերական թողարկման համար՝ MPAA-ի կինեմատոգրաֆիական հղումների պատճառով (ֆիլմը պետք է ներկայացվեր Ամերիկայի կինոյի ասոցիացիային, որը նրան շնորհել է R դասակարգում[Ն 1]), ռեժիսոր Էդրիան Լայնը ափսոսում է կարևոր տեսարանների գրաքննության համար, ինչը որոշ չափով հանգեցրել է ֆիլմի իմաստի կորցնելուն[17]։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]9½ շաբաթ | |
---|---|
տարբեր արտիստների | |
Թողարկված | 1986 |
Ժանր | փոփ, տեխնո-փոփ |
Տևողություն | 112 րոպե և 116 րոպե |
Լեյբլ | Capitol Records |
Պրոդյուսեր | Սթիվեն Փավերս |
Ֆիլմի բնօրինակ երաժշտության հեղինակը Ջեք Նիցշեն է։ Սաունդթրեքի ալբոմը թողարկվել է Capitol Records-ի կողմից, սակայն այն չի ներառում Ջեք Նիցշեի ստեղծագործությունները։ Ալբոմը պարունակում է երգեր ֆիլմերից, այդ թվում՝ You Can Leave Your Hat On, որը հեղինակել է Ռենդի Նյումանը, իսկ այստեղ կատարում է Ջո Կոկերը։ Հետևաբար, վերնագիրը կապվելու է այն տեսարանի հետ, երբ Քիմ Բեսինջերը ստրիպտիզ է պարում իր սիրելիի աչքի առաջ։ Ալբոմը պարունակում է նաև Բրայան Ֆերիի «Slave to Love» («Boys and girls» սոլո ալբոմից) և Ջոն Թեյլորի (Duran Duran խմբի բասիստ) «I Do What I Do» երգերը։ Սակայն ֆիլմում այն կանադացի երաժիշտ Լիզա Դալբելոյի տարբերակն է, որը մենք կարող ենք լսել։
- Երգացանկ
- Ջոն Թեյլոր - I Do What I Do… (Theme For 9½ Weeks) - 3:46
- Լյուբա - The Best Is Yet To Come - 3:55
- Բրայան Ֆերրի - Slave to Love - 4:28
- Դալբելլո - Black On Black - 4:02
- Քորեյ Հարթ - Eurasian Eyes - 5:30
- Ջո Կոկեր - You Can Leave Your Hat On - 4:15
- Դևո - Bread And Butter - 2:33
- Eurythmics - This City Never Sleeps - 6:24
- Սթյուարդ Քոփլանդ - Cannes - 3:11
- Լյուբա - Let It Go - 3:42
Ընկալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է պրոֆեսիոնալ կինոքննադատների հակասական ընդունեությանը՝ Rotten Tomatoes կայքի 22 գրախոսությունների 64 %-ը դրական էին, միջին բալը 10—ից կազմել է 5.7[18], մինչդեռ Metacritic կայքում 13 գրախոսությունների հիման վրա ստացել է 50 միավոր 100-ից[19]։
Մամուլի կողմից ծաղրի ենթարկված և ամերիկյան հանրության կողմից քիչ հետևված «9.5 շաբաթ» ֆիլմը, այնուամենայնիվ, կոմերցիոն հաջողություն էր վայելում Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում[13]։
Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կոմերցիոն ձախողում էր Միացյալ Նահանգներում իր՝ կինոթատրոնում թողարկվելուց հետո՝ դրա թողարկման ընթացքում ունենալով 6,735,922 ԱՄՆ դոլար եկամուտ[20]։ Այնուամենայնիվ, այն մեծ հաջողություն է ունեցել միջազգային մակարդակում՝ հավաքելով ավելի քան 100 միլիոն դոլար[21]։
Առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին «9․5 շաբաթ» ֆիլմը երեք անգամ առաջադրվել է տարբեր անվանակարգերում և չի արժանացել ոչ մի մրցանակի[22]։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե ազնվամորի 1987 ։
- Վատագույն դերասանուհի՝ Քիմ Բեսինջեր,
- Վատագույն սցենար՝ Պատրիսիա Լուիզիանա Քնոփ, Զալման Քինգ և Սառա Քեռնոչան
- Վատագույն երգ՝ Ջոնաթան Էլիաս, Ջոն Թեյլոր և Մայքլ դե Բարես (I Do What I Do)
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն ունի շարունակություն՝ «Սերը Փարիզում» վերնագրով, որը նկարահանվել է Անն Գուրսոյի կողմից և թողարկվել է 1997 թվականին։ Փրիքվելը՝ «Առաջին 9.5 շաբաթները», ռեժիսոր Ալեքս Ռայթը նկարահանել է 1998 թվականին։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դասակարգումը նշանակում է՝ 16-ից ցածր անձանց համար պետք է հասուն մարդկանց ներկայություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0091635/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.filmaffinity.com/en/film465672.html
- ↑ http://www.metacritic.com/movie/nine-12-weeks
- ↑ http://www.nytimes.com/reviews/movies
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.adorocinema.com/filmes/filme-30291/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://stopklatka.pl/film/dziewiec-i-pol-tygodnia
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.cinemarx.ro/filme/Nine-1-2-Weeks-91-2-Weeks-7520.html
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=30291.html
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 http://www.imdb.com/title/tt0091635/fullcredits
- ↑ 13,0 13,1 Clélia Cohen, « Trop belle pour toi », Vanity Fair n°45, avril 2017, pages 128-135.
- ↑ 14,0 14,1 (անգլերեն) Trivia Internet Movie Database-ում
- ↑ (անգլերեն) Locations Internet Movie Database-ում
- ↑ Jack Lodge (1992). Prion (ed.). Hollywood 1930-1990. Sixty great years (անգլերեն). էջ 599.
- ↑ David Forrest Prindle (1993). Westview Press (ed.). Risky Business. The Political Economy of Hollywood (անգլերեն). էջ 158.
- ↑ (անգլերեն) http://www.rottentomatoes.com/m/9_12_weeks/.
- ↑ (անգլերեն) http://www.metacritic.com/movie/nine-12-weeks.
- ↑ (անգլերեն) http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=9andonehalfweeks.htm.
- ↑ (անգլերեն) « Zalman King, Creator of Soft-Core Films, Dies at 70 », The New York Times, 8 février 2012.
- ↑ (անգլերեն) « 9 Semaines ½ - Distinctions » 16 août 2022. Internet Movie Database-ում
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ալբոմներ այբբենական կարգով
- 1980-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1986 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Գրքերի էկրանավորումներ
- Իսպաներեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում