Google Assistant
Տեսակ | վիրտուալ օգնական |
---|---|
Հեղինակ | Գուգլ |
Նախագծումը՝ | Գուգլ |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Wear OS, Android Auto? և ChromeOS |
Լույս տեսավ՝ | մայիս 2016 |
Պլատֆորմ | Wear OS, Android Auto? և ChromeOS |
Կայք | assistant.google.com |
Google Assistant Վիքիպահեստում |
Google Assistant, Google-ի կոմից թողարկված առցանց անձնական օգնական, որը ընկերությունը ներկայացրեց 2016 թվականի մայիսի 18-ին Google I/O-ի շնորհանդեսի ժամանակ։ Այն համարվում է ավելի հին Google Now-ի նոր տարբերակը, սակայն այստեղ արդեն գոյություն ունի երկկողմանի զրույցի հնարավորություն։ Օգնականը կարող է ներառված լինել սմարթֆոններում, ինպես նաև այն ունի Google Allo ծրագիրը ակնթարթորեն հաղորդագրությունների փոփոխման համար, Google Home-ը խելացի ձայնարկիչ Wi-Fi մոդուլով, որը կարող է ղեկավարել ձեր տունը և Android Wear՝ խելացի ժամեր Google ընկերության կողմից։
Սկզբնական շրջանում հայտարարվեց, որ Google Assistant-ը հասանելի կլինի միայն Google Pixel սմարթֆոնների համար, սակայն այն դարձավ հասանելի նաև Android Marshmallow, Nougat և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։ Օգտնականը եկավ փոխարինելու Google Now-ին և այն ակտիվանում է կամ երկար սեղմելով «Տուն» կոճակը, կամ voice match-ի միջոցով[1]։
2018 թվականի հունվարին հայտարվեց, որ սկսվել է Google Assistant-ը ռուսերերնով փորձարկումները[2]։ 2018 թվականի հուլիսի 28-ին Google Assistant-ը ստացավ ռուսերենի ապահովում[3]։
Յուրահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Google Assistant-ը միանում է Google Now-ին և կարող է այնտեղի հանել տեղեկություննեը, այն ավելի գրավիչ ներակացնելով օգտատիրոջը, ստուգել եղանակը և այլն։ Սակայն, ի տարբերություն իր անալոգնների, այն կարող է երկկողմանի խոսակցության մեջ մտնել, օգտագործելով հատուկ ալգորիթմ մշակված Google-ի կողմից։
2017 թվականի նոյեմբերից Google Assistant-ը կարող է հասկանալ երգ, որը երգվում է կողքին։ Դրա համար միայն անհրաժեշտ է ասել «Ի՞նչ երգ է սա» կամ «Ի՞նչ երգ է հիմա երգվում»[4]։
Օգտատիրոջ հետևումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Google Allo-ի կազմում օգնականը զբաղվում է գաղտնալմամբ, օգտատիրոջ խոսակցությունների համակարգումը և պահպանումը[5][6], բանալի բառերի փնտրման նպատակով։ Մի շարք հաղորդագրություններում օգնականը կարող է ինքնին առաջարկել տարբերակ ապրանքի կամ ձառայության ստացման համար։
Հայտնի է միայն այն, որ Google-ը ներկայացրել է հարցումների անանունացման օպերացիոն ռեժիմ, որի շնորհիվ օգտատերը չի կարող տեսել իր հաշվի հարցումների պատմությունը[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Google Assistant будет доступен на Android Marshmallow и Nougat» (ռուսերեն). androidlime.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
- ↑ Google allegedly testing Russian support for Assistant
- ↑ Google Ассистент наконец-то заговорил по-русски
- ↑ «Google Assistant научили угадывать мелодии». runews24.ru. Վերցված է 08.11.2017-ին.
- ↑ Will Google's Allo chat app spy on you? (+video) - CSMonitor.com
- ↑ Google Allo Download for iPhone and Android: Privacy explained | BGR
- ↑ Google Home Incognito Mode Addresses Privacy Concerns | BGR