Jump to content

L’Oréal

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
L’Oréal
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված է1909
ՀիմնադիրԷժեն Շուլլեր
ՎայրՓարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենNicolas Hieronimus?
Արդյունաբերությունհիգիենայի միջոցներ, կոսմետիկ արդյունաբերություն, fast-moving consumer goods? և Q112166087?[1]
Հասույթ41,2 մլրդ € (2023)[2]
Աշխատողների թիվ88 000 մարդ
Դուստր ընկերություններKiehl's, L'Oreal Baltic?, L'Oréal USA?, Maybelline, NYX Professional Makeup?, Biotherm?, Vichy cosmetics, Roger & Gallet?, CeraVe?, La Roche-Posay?, LaSCAD և Aesop?[3]
ՍեփականատերTETHYS? և Nestlé[4]
Կայքloreal.com
ԲորսաOR[5]
 L'Oréal Վիքիպահեստում

L’Oréal, ֆրանսիական ընկերություն։ Հիմանդրվել է 1909 թվականին ֆրանսիացի քիմիկոս Էժեն Շուլեի կողմից։ Շտաբ-բնակարանը գտնվում է Կլիշի լա Գարենում։ Ունի 64 հազար աշխատակից[6]։

Սեփականատերեր և ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաթեթների խոշոր ակցիաները պատկանում են ընկերության հիմնադրի միակ աղջկան՝ Լիլիան Բետանուրին (31,0 %), ևս 29,8 %՝ Nestlé ընկերությանը[7]։

Տնօրենների խորհրդի ներկայացուցիչը և ընկերության գլխավոր տնօրենը Ժան Պոլ Ագոնն է։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

L’Oréal-ն արտադրում է կոսմետիկայի, օծանելիքի և մաշկի ու մազերի խնամքի միջոցների հայտնի ապրանքանիշներ (այդ թվում՝ L’Oréal Paris, Garnier, Maybelline New York, Cacharel, Giorgio Armani Parfums and Cosmetics, Lancôme, Vichy, La-Roche-Posay և այլն)։ Բրենդների մեջ կան ինչպես լյուքս կոսմետիկայի (Cacharel, Urban Decay), այնպես էլ՝ դեղագործական արտադրողներ (Vichy, La Roche Posay): Ինչպես նաև՝ ընկերությունը ներկայացնում է պրոֆոսիոնալ կոսմետիկայի մաշկի ու մազերի խնամքի միջոցների բրենդներ[8]։ 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ընկերությունն ուներ 38 գործարան[7]։

Աշխատողների ընդհանուր թիվը գերազանցում է 64 000-ը[9]։

Լորեալը Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերին L’Oréal-ը Ռուսաստանի Կալուգայի մարզում բացեց գործարան։ Ձեռնարկությունն իր 26 միլիոն եվրո արժեքով և 150 հոգի անձնակազմով մասնագիտացված է շամպունների և մազերի ուրիշ խնամքի միջոցների արտադրության վրա։ Նախատեսված արտադրողականություն՝ տարեկան 120 միլիոն միավոր պատրաստի արտադրանք։

2009 թվականին Ռուսաստանի ընկերության վաճառքը կազմում էր 563 միլիոն եվրո։

Մարտի 18-ին, Մոսկվայում տեղի ունեցավ Կալուգայի մարզի կառավարությունը «L’Oréal» ընկերության հետ համաձայնագիր կնքեց 2-րդ գործարանի կառուցման մասին, որը կարտադրեր կոսմետիկ միջոցներ արդյունաբերական «Վորսինո» զբոսայգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]