Jump to content

տառ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«տառ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
տառ
տառ

Դասական ուղղագրութեամբ՝ տառ

վանկեր՝ տառ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. տվյալ լեզվի այբուբենի նշաններից յուրաքանչյուրը, որը համապատասխանում է որոշ հնչյունի, յուրաքանչյուր առանձին հնչյունի պայմանական նշանը՝ պատկերը, գիր ◆ Իսկ իմ գործը կլինի, - ավելացրեց Մեսրոպը, - վերաստեղծել հայոց մոռացված տառերը: (Րաֆֆի)
  2. տպարաններում՝ արճիճից ձուլված գիր, որով շարվածք են անում ◆ Բացի հոգևոր դպրոցից, Բաղդասար միտրոպոլիտը հիմնեց Շուշիի բերդում տպարան, որի մամուլները և տառերը գնեց նա Ղարաբաղում այն ժամանակ գտնված գերմանացի միսիոներներից։ (Րաֆֆի)
  3. նշանագիր ◆ «Զաքարիա» բառը սեպաձև տառերով է գրված։ (Րաֆֆի)
  4. որևէ բանի արտաքին՝ նեղ ձևական կողմը ի հակադրություն իմաստին՝ բովանդակությանը (փխբ․) ◆ (Զինվորիկնների) ներկայությունը ոստիկաններին ստիպում էր ավելի հարգել օրենքի տառը։ (Ակսել Բակունց)
  5. (հրտ․) տպարանական նյութի ընդհանուր անունը, շրիֆտ, որը բաղկացած է առանձին լիտերներից

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. գիր, նշանագիր, գրանշան, տառանշան, (հզվդ․) նշանախեց, գրախեց, հեգենա (հնց․)
  2. տե՛ս տպատառ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. տառ առ տառ
    1. ճշգրիտ համապատասխանություն ունեցող, ճշգրտորեն համապատասխանող, բացարձակ համապատասխանությամբ
    2. ամեն մի տառն առանձին, յուրաքանչյուր տառն առանձին

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Գ. Պարիս, Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Հայպետհրատ», 1953 — 136 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Տառ: