Ալպանիա
Ալպանիա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Բերատի գավառ?, Դիբարի գավառ?, Դուրրես?, Էլբասանի գավառ?, Ֆիերիի գավառ?, Գիրոկաստրայի գավառ?, Կորչայի գավառ?, Կուկասի գավառ?, Լեժա?, Շկոդեր?, Տիրանայի գավառ? եւ Վլյորա? | ||||
Պետական լեզու | Ալպաներէն[1] | ||||
Մայրաքաղաք | Թիրանա | ||||
Օրէնսդիր մարմին | Ալպանիոյ Խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Bajram Begaj?[2] | ||||
Կառավարութեան ղեկավար | Էդի Ռամա? | ||||
Ազգաբնակչութիւն | 2 811 655 մարդ (2023)[3] | ||||
Օրհներգ | Ալբանիայի օրհներգ? | ||||
Կարգախօս | Go your own way! եւ Torra Dy Gwys Dy Hun | ||||
Հիմնադրուած է | 28 Նոյեմբեր 1912 թ. | ||||
Արժոյթ |
Ալբանական լեկ? | ||||
Ժամային համակարգ | UTC+1 | ||||
Հեռաձայնային համակարգ | +355 | ||||
Համացանցի յղում | .al? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,796[4] | ||||
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-sq" does not exist։ |
Ալպանիան (ալպաներէն` Shqipսria, պաշտօնական անուանումը` Ալպանիայի Հանրապետութիւն, ալպաներէն՝ Republika e Shqipսrisս) պետութիւն է Պալքանեան թերակղզիի արեւմտեան մասին մէջ։ Մայրաքաղաքը Դիրանան է։
Ալպանիան Իտալիայէն կ'առանձնանայ Ոթրանթոյի Նեղուցով: Հիւսիս-արեւելքի բաժնին մէջ սահմանակից է մասամբ ճանչցուած Քոսովոյին, հիւսիս-արեւմուտքէն՝ Մոնթենեկրոյին, արեւելքէն՝ Մակեդոնիոյ, հարաւ-արեւելքէն՝ Յունաստանին:
Անուան Ստուգաբանութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անուանումը կը ծագի իլլիրիական olba բառէն, որ կը նշանակէ լեռ կամ լեռնային երկիր։ Միւս մեկնաբանումը լատիներէն է` ալպիս-ը կը նշանակէ սպիտակ: 12-13-րդ դարերու ընթացքին, երբ վենետիկցիները ափ դուրս եկան այս երկրին մէջ, բնակիչները զանոնք դիմաւորեցին իրենց սպիտակ ազգային տարազով։ Shqipսria ինքնանուանումը կը նշանակէ «արծուի երկիր» (ալպաներէն արծիւ՝ shqiponjս)։ Ըստ այլ վարկածի, այդ անուանումը կը ծագի ալպաներէն shqip` «խօսիլ հասկնալի» բառէն։[5]
Մշակոյթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարիներու ընթացքին Ալպանիան եղած է տարբեր տիրակալներու, սոցիալական համակարգերու ազդեցութեան տակ, ինչ որ իր ազդեցութիւնը ձգած է ալպանական մշակոյթին վրայ, սակայն ալպանացիները կրցած են պահպանել իրենց մշակութային ինքնութիւնը։
Հինէն ի վեր Ալպանիոյ մէջ տարածուած եղած են արհեստները, որոնցմէ ամէնայատկանշականը արծաթի գեղարուեստական մշակումն է։ Զարգացած է նաեւ գորգագործութիւնը։ Երկրին մէջ պահպանուած են թրքական խոհանոցի սովորութիւնները, միսով պատրաստուած ճաշատեսակներ՝ կծու համեմունքներով։ Ընդունուած է արեւելեան սուրճը։ Կը պահպանուի ազգային տարազը, որու հիմնական գոյներն են ճերմակը, սեւն ու կարմիրը:
Մամուլ, Ձայնասփիւռ, Հեռուստատեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967 թուականին Ալպանիոյ մէջ կը հրատարակուէր աւելի քան 50 կեդրոնական թերթեր եւ հանդէսներ։
Կարեւորագոյն թերթերն են՝ «Զերի ի Փոփուլիթ» («Zսri i popullit», 1942-թուականէն)` Ալպանիոյ աշխատանքի կուսակցութեան կենտկոմի օրգանը,. «Բաշկիմի» («Bashkimi», 1943 - թուականէն)` տեմոքրաթական ճակատի օրգանը, «Փունա» («Puna», 1945- թուականէն)` Ալպանիոյ արհմիութիւններու կեդրոնական խորհուրդի օրգանը, «Զերի ի Ռինիսէ» («Zսri i rinisս», 1952- թուականէն)` Ալպանիոյ Աշխատաւոր երիտասարդութեան միութեան օրգանը:
Հանդէսներէն են` «Ռուկա է Փարթիզու» («Rruga e partisս», 1954-թուականէն)` Ալպանիոյ աշխատանքի կուսակցութեան կենտկոմի օրգանը, «Շքիփթարհա Է Ռէ» («Shqiptarja e re», 1943-թուականէն)` Ալպանացի կանանց միութեան օրգանը, «Հոսթենի» («Hosteni», 1945-թուականէն)` Ալպանիոյ Լրագրողներու միութեան օրգանը, «Նենտորի» («Nendori», 1954- թուականէն)` Ալպանիոյ Գրողներու եւ արուեստի աշխատողներու միութեան օրգանը:
Ալպանական հեռագրական գործակալութիւնը հիմնադրուած է 1944 թուականին: Կը գործէ «Ալպանիոյ Ռատիօհաղորդումներ եւ Հեռուստատեսութիւն» պետական կազմակերպութիւնը։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալպաներէն առաջին գրաւոր յուշարձանը Պ. Էնկըլիի «Մկրտութեան Բանաձեւ»ն է (1462)։ 1555 թուականին հրատարակուած է Ալպաներէն առաջին գիրքը (Գ. Պուզուկու, «Մեշարի»)։
Ալպանիոյ նոր գրականութեան հիմնադիրներէն է Ֆրաշըրին («Սկանտերպէկի Պատմութիւնը», 1898)։ Թուրքերու դէմ հայրենասիրական գաղափարներու քարոզներով հանդիսացած են բանագէտ Տ. Միտքըն, հրապարակախօս Ս. Ֆրաշըրին, իրականաբան բանաստեղծներ ԱՅ. Ճայուբին, Ն. Միետան, արձակագիր Մ. Քրամենըն։ 1930-ական թուականներուն Ալպանիոյ գրականութեան մէջ մուտք գործած են սոցիալական շարժառիթները։ Երկրի ազատագրումէն ետք Ալպանիոյ գրականութեան հիմնական թեման շարունակած է մնալ ժողովրդական պատերազմը Իտալա–Գերմանական ֆաշիստներու դէմ (Ֆ. Քեաթա, «Երգ Փարթիզան Պենքոյի Մասին», 1950, Դ. Շուտերիչի, «Ազատարարները», 1952–1955)։ 1950–1960-ական թուականներու վերջերը կը ստեղծուին Ալպանիոյ պատմութեան տարբեր դէպքեր նկարագրող գիրքեր (Վ. Քոքոնայի «Կեանքի Ալիքներուն Մէջ», 1961, Չու. Զոձայի «Մեռեալ Գետը», 1965 վէպերը եւ այլն)։
Ճարտարապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալպանիոյ ճարտարապետական հնագոյն յուշարձանները կը վերաբերին Ք.Ա. 1 հազարամեակին (խոշոր անմշակ քարերով շարուած իլլիրիական ամրութիւններ)։ Հին շրջանէն (սկսած Ք.Ա. 7-րդ դարէն) պահպանուած են պաշտպանական կառոյցներու, հասարակական եւ բնակելի տուներու հետքեր՝ յունական գաղութներու (Պութրինթ, Տուրես) եւ հռոմէական քաղաքներու մէջ։ Իսլամութեան տարածման զուգընթաց (15–17-րդ դարերուն) Ալպանիոյ քաղաքներուն մէջ կը սկսին երեւիլ պալատներ, ծածկուած շուկաներ, մզկիթներ։ Մինչեւ 20-րդ դարու կէսերը Ալպանիոյ քաղաքներուն մէջ կը գերակշռէին երկյարկանի քարէ տուները, կղմինտրէ ծածկով։ Ժամանակակից կառոյցները 3–5 յարկանի տուներ են, պատշգամբներով։
Կերպարուեստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալպանիոյ տարածքին պահպանուած են Պրոնզի Դարու գեղարուեստական մշակոյթի նմուշներ, հին քանդակներ, խճանկարներ, խեցեղէն: Միջնադարեան գեղանկարչութեան բարձրարուեստ գործերէն են՝ Օնուֆրի Նէոքասթրացիի, անոր որդի Նիքոլայի (16-րդ դար), Դաւիթ Սելենիցացիի (18-րդ դար) որմնանկարները, Կոստանդին Շպատարակուի, եղբայրներ Ատանաս եւ Կոստանդին Կորչացիներու (18-րդ դար) սրբապատկերները։
Աշխարհիկ գեղանկարչութիւնը սկզբնաւորուած է 19-րդ դարուն (Կ. Իտրոմենի, Ն. Մարթինի)։ Ալպանիոյ 20-րդ դարու կերպարուեստագէտներէն են՝ գեղանկարիչներ Ս. Զեկան, ԱՅ. Ռոթան, Վ. Միոն, Ն. Զայմին, Ս. Քացելին, քանդակագործներ Օ. Փասքալին, Եա. Փաչօն, Բ. Յօշին, ԱՅ. Մանոն եւ ուրիշներ։
Երաժշտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալպանիոյ ժողովրդական երաժշտութեան բնորոշ է տեղական ոճերու բազմազանութիւնը։ Երաժշտական մշակոյթը սկսած է զարգանալ 1944 թուականէն։ Ալպանական առաջին օփերան («Մրիքա», բեմադրուած է 1954-ին) գրած է Պ. Եաքովան, իսկ առաջին պալէն («Հալիլ եւ Հայրիա», բեմադրուած է 1963-ին)` Տ. Դային:
Յայտնի երաժիշտներէն են յօրինողներ Ք. Քոնոն, Դ. Լեքին, Կ. Տրակոն, Զ. Զատէին, դիրիժոր Մ. Կրանայեան։ Դիրանայի մէջ կը գործեն ֆիլհարմոնիա (1950), Օփերայի եւ Պալէի Թատրոն (1956), սիմֆոնիկ եւ փողային նուագախումբեր, երգչախումբեր, անսամպլներ։
Թատրոն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալպանիոյ մէջ թատերասէրներու տուած առաջին ներկայացումը տեղի ունեցած է 1874 թուականին։ Ալպանական դրամատուրգիայի հիմնադիրն է Ս. Ֆրաշերին («Հաւատարմութեան Երդում», 1880)։ Թրքական լուծին դէմ ուղղուած հայրենասիրական գործեր գրած են նաեւ ԱՅ. Չայուբին, Ֆ. Փոսթոլին եւ ուրիշներ։ Ալպանական առաջին արուեստի թատրոնը կազմաւորուած է 1944 թուականին, Դիրանայի մէջ (այժմ՝ ժողովրդական թատրոն)։ Արուեստի թատրոններ բացուած են նաեւ Շքոտըր (1949), Քորչա (1950), Տուրրաս (1953) քաղաքներուն մէջ։ Բեմադրուած են Ալպանացի դրամատուրգերու (Ս. Պիթարկայ, Բ. Լեւնեայ, Ֆ. Պաչրամի, Ի. Ուրուչի եւ ուրիշներ) գործերը, համաշխարհային դասական եւ ժամանակակից կտորներ։
Ֆիլմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փաստագրական ֆիլմեր նկարահանուած են 1946 թուականէն ետք։ «Նոր Ալպանիա» ֆիլմի գրասենեակ/արուեստանոցները (studios) կառուցուած են Դիրանայի մէջ, 1952 թուականին։ Խորհրդային ֆիլմի գործիչներու հետ համատեղ նկարահանուած է «Ալպանիոյ Մեծ Զօրավար Սկանտերպէկը» (1954, բեմադրիչ՝ Ս. Ի. Իւտկեւիչ, գլխաւոր դերերէն մէկը՝ Վահրամ Փափազեան)։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Պունքերներ Ալպանիոյ լեռներուն մէջ
-
Մայրաքաղաք Թիրանայի գունագեղ շէնքերը
-
Ալպանիոյ մէջ տարածուած ուտեստ
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան 1960-2023 թուականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
|
|
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 14 // Ալբանիայի սահմանադրություն
- ↑ Central Intelligence Agency The World Factbook — Washington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1981. — ISSN 0277-1527; 1553-8133
- ↑ 3,0 3,1 https://data.who.int/countries/008
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ Աշխարհագրական եւ պատմական անձնանուններու բառարան
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 6,24 6,25 6,26 6,27 6,28 6,29 6,30 6,31 6,32 6,33 6,34 6,35 6,36 6,37 6,38 6,39 6,40 6,41 6,42 6,43 6,44 6,45 6,46 6,47 6,48 6,49 6,50 6,51 6,52 6,53 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ Central Intelligence Agency The World Factbook — Washington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1981. — ISSN 0277-1527; 1553-8133
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.