Բերիբթերոս
Բերիբթերոս. դասական ճարտարապետութեան մէջ Բերիբթերոս հին յունական տաճարի տեսակ է, որ շրջապատուած է սիւնաշար կամարակապ սրահէ մը։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բերիբթերոս տաճարը կրնայ ըլլալ կամարակապ սրահ մը, կրպակ մը եւ կամ մատուռ (աղօթարան) մը եւ հին տաճարներու ամենէն շատ տարածուած ճարտարապետական ոճն է։ Տաճարը իր ներքեւը ունի նախագաւիթ մը (Πρόναος կամ πρόδομος)։
Տաճարին առջեւի եւ ետեւի տեսքը ունին վեցական սիւներ։ Դարերուն ընթացքին, կոնքերու սիւներու թիւը կը փոխուի։ Արքայիք շրջանին (Ք․Ա․800-Ք․Ա․480) կը հանդիպինք 6 × 16 սիւներու, ինչպէս օրինակ՝ հին Օլիմպիայի (Ողիմպիայի) Իրայի տաճարը։ Իսկ դասական շրջանի (Ք․Ա․480-Ք․Ա․323) տորիան ոճի տաճարներուն մեծամասնութեան մէջ կը հանդիպինք 6 × 13 սիւներու, իսկ կարգ մը պարագաներու 6 × 15 սիւներու՝ Տելֆիի Ափոլոնի տաճարը եւ կամ 6 × 14 սիւներու՝ Թեղէայի (Պելոպոնես) Ալէաս Աթինաս տաճար։ Հելենիստական դարաշրջանին չափերը ալ աւելի կը պզտիկնան, ինչպէս օրինակ՝ Էփիդավրոսի Ասքլիփիոս տաճարը (6 × 11 սիւներ), իսկ Բերղամոսի Աթինա տաճարին մէջ կը հանդիպինք 6 × 10 սիւներու։ Բացառութիւն կը կազմէ Փարթենոնաս (8 × 17 սիւներ), որուն ճակատը սակայն՝ կանոնին կը հետեւի։
Յոնիական ոճի բերիբթերոս տաճարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յոնիական ոճի բերիբթերոս տաճարներուն չափերը ալ աւելի փոքր են։ Ինչպէս օրինակ՝ Լավրանդայի (հին յուն․՝Λάβρανδα) Տիաս տաճարը (6 × 8 սիւներ), Ալավանդայի (Թուրքիա) (հին յուն․՝ Ἀλάβανδα) Ափոլոնի տաճարը (6 × 9 սիւներ) եւ Բրիինիի Աթինա տաճարը (6 × 11 սիւներ)։
Բերիբթերոսին չորս կոնքերը շրջապատուած կ՛ըլլան սիւնաշարէ մը որ կը կազմէ քառանկիւն կամարաշար մը (յուն․՝ Περιστύλιο եւ կամ περίσταση)։ Բերիբթերոս եզր յաճախ կը գործածուի Տորիան ոճով շինութիւններու համար։
Մեծ Յունաստանի բերիբթերոս տաճարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մեծ Յունաստանի բերիբթերոս տաճարները ունին նեղ ու երկայն կառոյց, 6 × 13, 6 × 14 կամ 6 × 15 սիւներով։ Հաւանաբար, որովհետեւ արքայիք շրջանի շինութիւններ են, ինչպէս օրինակ՝ Paestrum-ի Իրա տաճար (9 × 18 սիւներ), Բոմբէյի Ափոլոնաս տաճար (9 × 10 սիւներ)։
Բերիբթերոս տաճարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իֆեսթոս տաճար, Աղորա
- Փոսիդոնաս տաճար, Սունիօ
- Իրա տաճար, (Բոսիդոնիա Paestrum, Սալերնօ, Քամբանիա, Իտալիա)
- Աքրաղանտաս տաճար (Ակրիճենթօ, Սիչիլիա, Իտալիա)Աթինա
- Աթինա տաճար, (Բոսիդոնիա Paestrum)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հին արուեստի պատմութիւն, Ռեպեր, Ֆրանց, 1834-1919 / Քլարք, Ժոսեֆ, Թաչըր 1920․ Ուիսքոնսին-Մատիսոն համալսարան, էջ 419-420(անգլերէն)
- ↑ Բերիսթիլիօ․ ստուգաբանութիւն(ֆր.)
- ↑ Արքայիք շրջան․ ճարտարապետութիւն, տաճարներ (յունարէն)
- ↑ [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://eclass.aegean.gr/modules/document/file.php/TMS146/%CE%B5%CE%BE%CE%B5%CF%84%CE%B1%CF%83%CF%84%CE%AD%CE%B1%20%CF%8D%CE%BB%CE%B7%20%CE%BA%CE%B1%CE%B9%20%CE%B2%CE%BF%CE%B7%CE%B8%CE%B7%CF%84%CE%B9%CE%BA%CF%8C%20%CF%85%CE%BB%CE%B9%CE%BA%CF%8C/3.%20%CE%91%CF%81%CF%87%CE%B9%CF%84%CE%B5%CE%BA%CF%84%CE%BF%CE%BD%CE%B9%CE%BA%CE%BF%CE%AF-%CF%81%CF%85%CE%B8%CE%BC%CE%BF%CE%AF-%CF%84%CF%8D%CF%80%CE%BF%CE%B9%20%CE%BD%CE%B1%CF%8E%CE%BD.pdf Էգէականի համալասարան․ հին տաճարներու Ճարտարապետական ոճեր-Բերիբթերոս տաճար(յունարէն)]
- ↑ Ակադեմական բառարաններ եւ հանրագիտարաններ․ Բերիբթերոս(անգլերէն)
- ↑ LSJ-Բերիբթերոս, հին յունարէն