Կազմակերպություն
Կազմակերպություն, մեկ միասնական սոցիոտեխնիկական համակարգ։ Կազմակերպության արդյունավետ կառավարման համար խիստ կարևոր է բացահայտել նրա բոլոր բաղադրամասերի փոխազդեցության առանձնահատկությունները։
Կազմակերպության բնութագրիչները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամակերպության բնութագրիչներն են՝
- Միջոցներ, ռեսուրսներ։ Կազմակերպության հիմնական միջոցներն են մարդկային, կապիտալի, հումքի, տեխնոլոգիաների, և տեղեկատվության ռեսուրսները։
- Կախվածությունը արտաքին միջավայրից։ Կազմակերպությունն ամբողջապես կախված է արտաքին միջավայրից։ Վերջինս կազմված է կազմակերպության վրա ուղղակի և անուղղակի ազդեցությամբ բազմաթիվ գործոններից՝ սպառողներ, մատակարարներ, մրցակիցներ, տնտեսական, քաղաքական, սոցիալական դաշտեր և այլն։
- Աշխատանքի հորիզոնական բաժանում։ Ընդհանուր աշխատանքի բաժանումը բաղադրիչների կոչվում է հորիզոնական բաժանում։
- Աշխատանքի ուղղահայաց բաժանում։ Քանի որ աշխատանքը բաժանվում է տարբեր բաղադրիչների, ապա որևէ մեկը պետք է կոորդինացնի խմբերի աշխատանքը, որպեսզի իրականացվեն դրված նպատակները։
- Կառավարման անհրաժեշտություն։ Ֆունկցիոնալ բաժանված աշխատանքային խմբերի առջև խնդիրները պահանջում են ոչ միայն կոորդինացում, այլև որոշումների հստակ կատարում և ընդհանուր գործընթացի կառավարում։
- Ենթակազմակերպություններ։ Կազմակերպության անբաժանելի մասն են կազմում ենթակազմակերպությունները և ստորաբաժանումները։
Կատեգորիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության՝ որպես սոցիոտեխնիկական համակարգի, հիմնական բաղադրամասերն են՝
- նպատակները,
- կառուցվածքը,
- խնդիրները,
- տեխնոլոգիան,
- մարդկային ռեսուրսները։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նպատակը կառավարման տեսության հիմնական կատեգորիաներից մեկն է, ներկայացնում է կառավարվող համակարգի հնարավոր ցանկալի վիճակը։ Նպատակը բնութագրում է կազմակերպության ակնկալվող տեղը հասարակական միջավայրում, թե կազմակերպությունը արտադրատեսակների և ծառայությունների նկատմամբ ամբողջական պահանջարկի որ մասն է բավարարելու։ Անկախ կազմակերպությունների առջև դրված նպատակների բազմազանությունից՝ դրանք պետք է բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին՝
- բխեն արտաքին միջավայրի պահանջներից
- լինեն իրատեսական և հասանելի,
- լինեն որոշակի և ենթակա քանակական ու որակական գնահատման։
Նպատակը պետք է բխի շուկայի իրական պահանջներից և հասցեագրված լինի սպառողներին։
Ծառայություններ մատուցող կազմակերպության համար որպես կարևորագույն նպատակներ կարող են ծառայել՝
- Մարքեթինգը՝ շուկայում սպառողների պահանջմունքների բացահայտման և դրանց բավարարման միջոցով վաճառքի ծավալներով դուրս գալ առաջատար դիրքերի, պահպանել դրանք։
- Արտադրական՝ բոլոր ապրանքատեսակների մատուցման գծով հասնել արտադրողականության բարձր մակարդակի, պահպանել որակական պարամետրերը, իջեցնել ծախսերը։
- Գիտահետազոտական՝ նոր ապրանքանմուշների, ապրանքային տեսականու առաջարկմամբ դառնալ առաջատար, զարգացնել հետազոտական աշխատանքները և հասնելը դրանց արագ ներդրմանը արտադրության գործընթացում։
- Ֆինանսներ՝ պահպանել անհրաժեշտ հարթության վրա բոլոր ֆինանսական ռեսուրսները, նվազեցնել ծախսերը ։
- Աշխատակազմ՝ ապահովել առավելագույնս աշխատակիցների պահանջմունքների բավարարումը և ստեղծել առողջ մթնոլորտ թիմային աշխատանքի համար։
- Մենեջմենթ՝ բացահայտել կրիտիկական բնագավառները և նախընտրելի խնդիրները։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նպատակներն ընդունված է դասակարգել ըստ չորս հայտանիշների՝
- բովանդակային,
- ժամանակային,
- աստիճանակարգային
- կառավարման մակարդակների
Ըստ բովանդակային հայտանիշի, տարբերում են՝
- տնտեսական,
- սոցիալական,
- քաղաքական
- գիտատեխնոլոգիական նպատակներ։
Սոցիալական նպատակներն առնչվում են մարդկանց բնականոն կենսագործունեության ապահովման, զբաղվածության աճի, մարդկային կապիտալի ավելացման /կրթություն, առողջապահություն/ հետ կապված խնդիրների լուծմանը։
Կառուցվածքն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր կազմակերպություններ աշխատանքի հորիզոնական և ուղղահայաց բաժանման շնորհիվ ստեղծում են առանձին ստորաբաժանումներ ու կառավարման մակարդակներ։ Կազմակերպության ստորաբաժանումները նաև անվանում են գործառնական ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրն իրականացնում է աշխատանքների մի որոշակի համախումբ։ Աշխատանքի ուղղահայաց բաժանման հետևանքով ձևավորվում են կազմակերպության կառավարման մակարդակները։ Կառավարման յուրաքանչյուր օղակի ղեկավար իր ենթակայության տակ կարող է ունենալ կառավարման ավելի ցածր մակարդակում գտնվող ստորաբաժանումներ և ղեկավար աշխատողներ։ Կառավարման հարթ կառուցվածքները հնարավորություն են տալիս կրճատել կառավարչական որոշումների ձևավորման և իրացման շղթան։ Բայց դրանց ոչ ճիշտ կիրառումը կարող է գործնականում նպատակահարմար չլինել՝ վերահսկման ոլորտի ավելորդ ընդլայնման պատճառով։ Դրանից խուսափելու նպատակով ստեղծում են մեծ թվով կառավարման մակարդակներ ունեցող կառուցվածքներ, որոնք ընդունված է անվանել բարձր։
Այստեղ բնութագրիչներ են՝
- աշխատանքի հորիզոնական բաժանումը,
- աշխատանքի ուղղահայաց բաժանումը,
- լիազորությունների ու պատասխանատվության դաշտերի ճշգրտում,
- մարդկանց ընտրությունը ըստ մասնագիտացման և արհեստավարժության աշխատանքի փոխանցումը,
- կոորդինացման անհրաժեշտությունը։
Խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնդիրն իրենից ներկայացնում է կարգադրված աշխատանք, աշխատանքների համախումբ կամ դրանց մի մասը, որը պետք է կատարվի նախօրոք սահմանված եղանակով՝ և նախատեսված ժամկետներում։ Յուրաքանչյուր ստորաբաժանման բոլոր աշխատողների առաջ դրված խնդիրները պետք է ձևավորվեն՝ ելնելով խմբի գործունեության միասնականության և խմբին առաջադրված ընդհանուր նպատակների իրականացման առաջնայնությունից։ Յուրաքանչյուր աշխատողի խնդիրների տարածության և ժամանակի մեջ համակարգված, փոխհամաձայնեցված կատարումը պետք է հնարավորություն տա հասնել առանձին ստորաբաժանումների և կազմակերպության նպատակների իրականացմանը։ Կազմակերպության խնդիրները ընդունված է բաժանել հետևյալ երեք խմբերի՝
- աշխատանք մարդկանց,
- առարկաների
- տեղեկատվության
Սոցիոլոգ Չարլզ Պերոուն տեխնոլոգիան համարում է հումքը արտադրանքի և ծառայությունների վերափոխման միջոց։ Լյուիս Դեյվիսի մեկնաբանմամբ՝ «տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մասնագիտական կարողությունների, սարքավորումների, ենթակառուցվածքի, գործիքների և համապատասխան տեխնիկական միջոցների այնպիսի զուգորդում, որը թույլ է տալիս նյութերի, տեղեկությունների և մարդկանց մեջ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել»։ Տեխնոլոգիաների զարգացմանը բնորոշ են երեք փուլեր՝
- արդյունաբերական հեղաշրջում,
- ստանդարտացում և մեքենայացումը՝ մեքենաների և սարքերի օգտագործումը մարդկանց փոխարեն,
- հոսքային գծերի կիրառում։
Տեխնոլոգիաների դասակարգումը կարևորագույն բաղադրիչ է, և տարբերակում են երկու մոտեցում։ Առաջինը տեխնոլոգիաների բաժանումն է ըստ Ջոն Վուդվորդի՝
- հատային, փոքր սերիական և անհատական արտադրություն,
- զանգվածային և խոշոր սերիական,
- անընդհատ արտադրություն։
Երկրորդ բաժանումը կատարվում է ըստ Թոմսոնի՝
- բազմաբնագավառային,
- կապակցող տեխնոլոգիաներ՝ մարդկանց խմբերի հանդիպումներ՝ օրինակ, բանկային գործունեությունը,
- ինտենսիվ տեխնոլոգիաներ՝ օրինակ, ֆիլմի արտադրությունը։
Մարդկային ռեսուրսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության ներքին միջավայրում աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակը, նրանց վարքի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները վճռորոշ ներգործություն են ունենում նպատակների իրականացման և խնդիրների լուծման գործընթացի արդյունավետության վրա։ Ինչպես կազմակերպությունը, այնպես էլ ղեկավարներն ու ենթականերն իրենցից ներկայացնում են մարդկանց խմբեր։ Ղեկավարը կազմակերպության նպատակների իրականացմանը հասնում է աշխատողների ջանքերի շնորհիվ։ Հետևապես, մարդիկ կառավարման ամեն մի մոդելի պայմաններում հանդես են գալիս որպես այդ գործընթացի արդյունավետության վրա ազդող վճռորոշ փոփոխական։ Տարբերում են մարդկային ռեսուրսների երեք տեսանկյուներ՝
- առանձին անհատի վարքը,
- մարդկանց վարքը խմբերում,
- ղեկավարի վարքը
- ազդեցությունն առանձին մարդկանց ու նրանց խմբերի վարքի դրսևորման վրա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուվարյան Յու.Մ. - Մենեջմենթ-2002
- Мескон М., Альберт М., Хедоури Ф. Основы менеджмента. М., Дело. 1992
- Герчикова И.Н. менеджмент М., Банки и Биржи, 1995