Նադեժդա Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նադեժդա Դավթյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1951 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 15, 2019 (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1968) |
Մասնագիտություն | պարուսույց |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Ամուսին | Վիլեն Գալստյան |
Պարգևներ և մրցանակներ |
Նադեժդա Դավթյան (նոյեմբերի 8, 1951, Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 15, 2019, Երևան, Հայաստան), բալետի հայ արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1978)։
Պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նադեժդա Դավթյանը ծնվել է 1951 թվականին Մոսկվայում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշակերտել է Սանկտ Պետերբուրգից ժամանած Դինա Գացինային։ 1968 թվականից աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` նախ որպես բալետի արտիստ, 1989 թվականից՝ փորձավար։ 1987-1989 թվականներին աշխատել է Մոնտեվիդեոյի պետական բալետում, եղել է մենապարուհի և փորձավար։ 1998-1999 թվականներին դասավանդել է Սեուլի արվեստի պետական համալսարանում և ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում։
Հյուրախաղերով եղել է Իսպանիայում (Մոսկվայի Մեծ թատրոնի հետ), Արգենտինայում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Չիլիում, Էկվադորում, Պարագվայում և այլուր[1][2][3]։
Բալետային ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիտրի՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ»
- Ժիզել՝ Ադոլֆ Ադանի «Ժիզել»
- Գայանե՝ Արամ Խաչատրյանի «Գայանե»
- Էգինա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ»
- Խանդութ՝ Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ»
- Մազուրկա՝ Ֆրեդերիկ Շոպենի «Շոպենիանա»
- Ջուլիետ՝ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
- Շամիրամ՝ Գևորգ Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
- Գերդա՝ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին»
- Էմիլիա՝ Լորիս Ճգնավորյանի «Օթելլո»
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1978
- Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ, 2014[4]
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2016[5]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին՝ Վիլեն Գալստյան, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Որդի՝ Դավիդ Գալստյան, բալետի արտիստ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Балет: энциклопедия. / Гл. ред. Ю. Н. Григорович.- М.: Советская энциклопедия, 1981.- 623 стр.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Նադեժդա Դավթյան». zarkfoundation.com.
- ↑ webmaster.innobi@gmail.com, Alexey S. Zlygostev, E-Mail. «ДАВТЯН Надежда Леншиевна». dancelib.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Надежда Давтян - биография - советские актрисы театра - Кино-Театр.РУ». www.kino-teatr.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Մեդալներ՝ պարարվեստի գործիչներին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուսույց, ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով