Jump to content

Պենտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Պենտեն
Քիմիական բանաձևC₅H₁₀
Դասակարգում
CAS համար25377-72-4
EINECS համար246-916-6
ЕС246-916-6
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պենտեններ, C5H10 բանաձևն ունեցող ալկեններ։

Կառուցվածք

Յուրաքանչյուր պենտեն պարունակում է մեկ կրկնակի կապ իր մոլեկուլային կառուցվածքում։ Գոյություն ունեն այս դասին պատկանող 6 իզոմեր միացություններ, այդ թվում նաև ցիս- և տրանս- իզոմերները՝

  1. պենտեն-1 (α-ամիլեն) CH2=CH-CH2-CH2-CH3
  2. Ցիս-պենտեն-2 (Ցիս-β-ամիլեն) CH3-CH=CH-CH2-CH3
  3. Տրանս-պենտեն-2 (Տրանս-β-ամիլեն) CH3-CH=CH-CH2-CH3
  4. 2-մեթիլբութեն-1 (γ-իզոամիլեն) CH2=C(CH3)-CH2-CH3
  5. 3-մեթիլբութեն-1 (α-իզոամիլեն) CH2=CH-CH(CH3)-CH3
  6. 2-մեթիլբութեն-2 (β-իզոամիլեն) CH3-CH=C(CH3)-CH3

1-պենտենը և 2-պենտենը իրարից տարբերվում են առաջին կամ երկրորդ C-C կրկնակի կապիդիրքից։ 1-պենտենը հանդիսանում է α-օլեֆին։

Հատկություններ

Պենտենները ցածր եռման ջերմաստիճան ունեցող հեղուկներ են, ջրում չեն լուծվում, բայց լուծվում են օրգանական լուծիչներում։ Հալման ջերմաստիճանը -168,5 °C ից (3-մեթիլբութեն-1) մինչև -137,56 °C է (2-մեթիլբութեն-1), եռման ջերմաստիճանը տատանվում է 20,06 °Cից (3-մեթիլբութեն-1) մինչև 38,57 °Cի սահմաններում (2-մեթիլբութեն-2)։ Պենտեններն ունեն ալկեններին բնորոշ բոլոր հատկությունները։

Ստացում

Առավել հաճախակի ձևավորվում է որպես երկրորդային վերջանյութ նավթի ջերմային կամ կատալիտիկ կրեկինգի արդյունքում կամ որպես երկրորդային վերջանյութ էթիլենի կամ պրոպենի ածխածնային խառնուրդից ջերմային կրեկինգի արդյունքում։ 1-պենտենը ոչ հաճախ, բայց հանդիպում է խառնուրդի տեսքով և այդ պատճառով միշտ շփոթում են այլ ածխաջրածինների հետ։ Իզոբութանով ալկիլացման միջոցով հնարավոր է ստանալ 1-պենտեն, որի միակ կոմերցիոն արտադրողը հանդիսանում է հարավ-աֆրիկյան Sasol Ltd նավթաքիմիական ընկերությունը, որն այն ստանում է հանելով չմաքրված նավթից, Ֆիշեր-Տրոպշայի սինթեզի գործընթացով։