Ձմեռային oլիմպիական խաղեր 1924
Ձմեռային oլիմպիական խաղեր 1924 | |
---|---|
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Շամոնի Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Բացում | հունվարի 25, 1924 |
Երդվեց | Camille Mandrillon? |
Բացեց | Gaston Vidal? |
Փակում | փետրվարի 5, 1924 |
Մարզադաշտ | Շամոնի Մոն Բլան[1] |
Մարզիկներ | 258 |
Մասնակից երկրներ | 16 |
Մեդալներ | 16 հավաքածու 6 մարզաձևում |
Հաջորդ | Ձմեռային օլիմպիական խաղեր 1928 |
Կայք | olympics.com/en/olympic-games/chamonix-1924(անգլ.) |
1924 Winter Olympics Վիքիպահեստում |
Ձմեռային Օլիմպիական խաղեր 1924, պաշտոնապես հայտնի որպես I Ձմեռային օլիմպիական խաղեր (ֆրանսերեն. Les Iers Jeux olympiques d'hiver), ձմեռային բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 1924 թվականին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում։ Սկզբում անվանվել է Semaine Internationale des Sports d'Hiver («Միջազգային ձմեռային սպորտի շաբաթ»)։ Սպրոտային մրցույթները կայացան Մոնբլանի ստորոտում գտնվող Շամոնի և Հուտ-Սավոյ քաղաքներում 1924 թվականի հունվարի 25-ից փետրվարի 5-ը[2]։ Խաղերը կազմակերպեց Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեն, Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հովանավորչությամբ։
Մինչև 1992 թվականը Ձմեռային և Ամառային օլիմպիական խաղերն անցկացվում էին նույն տարում, դրանից հետո խաղերն անցկացվում են երկու տարի ընդմիջմամբ։
Չնայած չմշկասահքը համարվել էր Լոնդոնի և Անդվերպենի ամառային խաղերի մրցույթ, իսկ Տափօղակով հոկեյը Անդվերպենի խաղերի մրցույթ, այնուամենայնիվ ՄՕԿ-ի 1921 թվականի ժողովում որոշվեց առանձնացնել ձմեռային մարզաձևերը և որոշվեց անկացնել «միջազգային ձմեռային խաղերի շաբաթ» 1924 թվականին Շամոնիում։
Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օր 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ոսկե մեդալը ձմեռային օլիմպիական խաղերում նվաճեց Չառլս Ժյուտրյոն ԱՄՆ-ից չմշկավազքի 500 մետր մրցույթում։
Օր 4
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնյա Հենին մասնակցեց կանանց գեղասահքի մրցույթում 11 տարեկանում։ Չնայած նա զբաղեցրեց վերջին տեղը, սակայն շատ սիրվեց հանդիսատեսի կողմից և պետք է նվաճեր ոսկե մեդալ մյուս երեք Ձմեռային օլիմպիական խաղերում։
Օր 6
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժիլիս Գրաֆստրյոմը եղավ առաջինը ով պաշտպանեց իր ամառային խաղերի ոսկե մեդալը ձմեռային խաղերում չմշկավազքի մրցույթում։
Օր 8
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայի տափօղակով հոկեյի հավաքականը ավարտեց որակավորման փուլը Շվեյցարիայի, Չեխոսլովակիայի և Շվեդիայի հավաքականների դարպասները ուղարկելով 85 գոլ՝ սեփականը չընդունելով ոչ մեկը։
Օր 10
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժիլիս Գրաֆստրյոմի նման Կանադայի հոկեյի հավաքականը պաշտպանեց իր ամառային ոսկե մեդալը ձմեռային խաղերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #4333034-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «1924 Winter Olympics – Medals, Posters and Bobsleighs». My Art Deco Style. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.