Jump to content

Տու բի-Շվատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տու բի-Շվատ

Տեսակտոն
Ամսաթիվ15 Shevat? և 1 Shevat?

Տու բի-Շվատ (եբրայերեն՝ ט"וּ בִּשְׁבָט ‎), եբրայական տոն, որը նշվում է հրեական օրացույցի շվատի 15-րդ օրը։ Այն անվանում են «Ռոշ խա-Շանա լա’Իլանոթ» (եբրայերեն՝ ראש השנה לאילנות‎), բառացի թարգմանաբար՝ «Ծառերի Նոր տարին»։ Միդրաշում պատմվում է այն մասին, որ ծառերը, տեսնելով, որ Աստված մարդկանց Նոր տարվա տոնակատարություն է նվիրում, նախանձով են լցվում և Նրան խնդրում, որպեսզի իրենց համար էլ նմանատիպ օր պարգևի։ Քանի որ շվատ ամսում ծառերն արթնանում են ձմեռվա քանից, հենց այդ ժամանակն էլ ընտրվեց այդ օրը։

Տու բի-Շվատն սկսում է տոների եռամսյա շարքը, որոնք տեղի են ունենում ամսվա կեսերն (կիսալուսնին) և որոնց կուլմինացիան իրականանաում է Փեսախին[1]։

Ժամանակակից Իսրայելում այդ օրը տոնվում է որպես էկոլոգիական գիտակցման օր, և նշվում է ծառատունկով։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տու բի-Շվատ անվանումն առաջացել է տոնակատարման ամսաթվի եբրայերեն տարբերակից։ «Տու»-ն եբրայերենի այուբենի ט (թեթ) և ו վավ է, որոնք ունեն 9 և 6 թվային համարժեքները, որոնց համագումարը 15 է[2]։ Այս ամսաթիվը անվանվում է որպես «Համիշա-ասար բի-Շվատ» (חמשה-עשר בשבט), որը նշանակում է «շվատի տասնհինգերորդ օրը»[3]։

Տու բի-Շվատը հիշատակվում է Միշնայում Ռոշ հա-Շանի տրակտատում որպես եբրայական օրացույցի չորս նոր տարիներից մեկը։ Նոր Տարվա գալուստի ժամանակի մասին քննարկումը եղել է ռաբբիների միջև բանավեճի առարկան․«Եվ գոյություն ունի նոր տարվա չորս ամսաթիվ․- Նիսանի մեկ՝ նոր տարին թագավորների և տոների համար - Էլուլի մեկ՝ նոր տարին կենդանիների տասնյակի համար։ Ռաբբի Էլազարը և Ռաբբի Շիմոնն ասում են․ - Տիշրեյի մեկ՝ նոր տարին օրացույցը, շաբաթական ու հոբելյանական տարին ջնջելու, վար ու ցանքի համար - Շվատի մեկ, ըստ Շամմայի դպրոցի, Գիլլելի դպրոցն ասում է՝ Շվատի տասնհինգ» (Ռոշ հա-Շանա։2a)[4]

Թալմուդի ռաբբիները այդ հարցի շուրջ որոշումն ընդունեցին ի օգուտ Գիլլելի։ Հետևաբար՝ շվատի տասնհինգը դարձավ այն ամսաթիվը, որից հաշվարկվում է աստվածաշնչյան դեսյատինի կարիքների համար գյուղատնտեսական ցիկլի սկիզբը[5]։

Օրլան խորհրդանշում է սննդի մեջ ծառերի տնկումից հետո առաջին երեք տարիների ընթացքում դրանց պտուղների օգտագործման աստվածաշնչյան արգելքը (Ղևտական 19:23)[6]։ Այդ արգելքը պտղատու ծառերին վերաբերող թալմուդյան գրավոր հրամաններից մեկն է, որն անփոփոխ որոշում է պտղատու ծառերի պայմանական տարիքը։ Տու բի-Շվատը, ընդ որում, օգտագործվում է որպես հետահաշվարկի սկզբնակետը։ Օրլան մինչև այսօր, ըստ էության, պահպանում է այն նույն ձևը, ինչ թալմուդյան ժամանակ։ Ուղղափառ եբրայական աշխարհում այդ փորձն այսօր էլ դեռևս պահպանվում են որպես Գալախայի՝ եբրայական օրենքի մի մաս։ Մինչև Տու բի-Շվատը երեքամյա ծառի վրա հասած պտուղը համարվում է օրլա, և այն ուտելն արգելվում է, մինչդեռ Տու բի-Շվատին կամ դրանից հետո եռամյա ծառի հասած պտուղը՝ թույլատրված է։

Թալմուդյան գրականության մեջ ներկայացված չեն Տու բի-Շվատ տոնի ավնդույթների նկարագրությունը, բայց գաոնների դարաշրջանի ժամանակ Էրեց-Իսրայելի հրեաներն այդ օրը կարդում էին հատուկ օրհնություններ։

Աստվածաշնչյան դեսյանտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվատի 15-ը հրեաների համար պտղատու ծառերի համար հարկային տարվա վերջին օրն էր։ Ծառերին անհրաժեշտ տեղումների առավելագույն քանակը Իսրայելում (Էրեց-Իսրայել) թափվում է մինչև շվատի 15-ը․ այդ ամսաթվից հետո հասած պտուղները համարվում են հաջորդ տարվա բերք։

  • Նետա ռեվաի նշանակում է աստվածաշնչյան պատվիրանը (Ղևտական 19:24)՝ Երուսաղեմ տանել որպես դեսյատին չորսամյա ծառերի մրգերը[7]։ Տու բի-Շվատը համարվում է հետհաշվարկի օրացույցային կետը, որպեսզի որոշվի, թե որ տարվան է պատկանում դեյանտը․Տու բի-Շվատից հետո հասած ցանկացած պտուղ պետք է դասվի հաջորդ հարկային տարվա շարքին։
  • Մաասեր Շենի եղել է այն դեսյատը, որը կերվել է Երուսաղեմում, իսկ Մաասեր Անին՝ այն, որոնց տալիս էին աղքատներին (Երկրորդ օրենք 14:22-29)․ նրանք նույնպես հաշվարկում էին՝ ելնելով այն բանից արդյոք պտուղը հասել է Տու բի-Շվատից առաջ թե հետո։

Տու բի-Շվատ սեդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրգերի չրեր և նուշ, որոնք ավանդապար ուտում են Տու բի-Շվատին հրեա աշկենազները։

Միջնադարում, կամ հնարավոր է ավելի վաղ, Տու բի-Շվատը սկսում էին տոնել սեդերով և մրգեր ուտելու փոքր արարողությմաբ, քանի որ Միշնայում յան անվանվում էր «Ռոշ հա-Շանա» («Նոր տարի»)։

Կաբալիստական ավանդույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տու բի-Շվատ սեդերի համար սեղան

Տու բի-Շվատ տոնի սովորությունների ստեղծման մեձ կարևորագույն դեր է խաղացել Վերին Գալիլեայում տեղակայված Ցֆատ քաղաքը։ XVI դարում՝ Իսպանիայից հրեաների արտաքսումից հետո (1492 թվական), որոնցից շատերը բնակվեցին Ցֆատում՝ այն դարձնելով քաղաքը կաբալաների խոշորագույն կենտրոնը, ովքեր ուսումնասիրում էին Թորան և դրա պատվիրանները և դրա մեջ փնտրում էին գաղտնիքներն ու թաքնված իմաստը։ Կաբալիստները նորովի իմաստավորեցին Տու բի-Շվատը և ներմուծեցին նոր սովորույթներ[8]։

XVI դարում Ցֆատից կաբալիստ «սուրբ Արին» (ռաբբի Իցհակ Լուրիյա Աշկենազի) և նրա աշակերտները Իսրայել երկրում հիմնեցին Տու բի-Շվատ սեդերը «ծառերի տոնախմբության գիշերը», Կենաց ծառի ոգեշնչման ժամանակ։ Իսյալեյ երկրի պտուղներին ու ծառերին տոնական մրգային կերակուրի մեջ տալիս էին սիմվոլիկ նշանակություն։ Գլխավոր գաղափարը հանդիսանում է նրանում, որ տասը առանձնահատուկ մրգերի ուտելն ու չորս բաժակ գինու ըմպումը, որոշակի հերթականությամբ՝ արտաբերելով համապատասխան օրհնությունը, կմոտեցնի մարդկային էությունը, և ողջ աշխարհը, հոգևոր կատարելությանը[9]։

Այդ սեդերի ամենավաղ հրապարակված տարբերակը կոչվում է Պրի Էց Հադար, ինչը նշանակում է «Հիաշքանչ ծաղի պտուղ»։ Սեդերը վերարտադրում է կաբալիստների այն թեմաները, որոնք վերաբերվում են տիեզերական օրհնության վերականգնումը Կենաց ծառի ապաքինման ու ամրեցման միջոցով՝ օգտագործելով հիմնականում էմանացիայի Չորս աշխարհների ձևափաչը, որոնք կարող են քարտեզի վրա մոտավորապես լինել ծառի ֆիզիկական փոխաբերության տեսքով․ դա նշանակում է՝ արմատները, ծառաբունը, ճյուղերը ու տերևները։ Համապատասխանաբար այս գործառությանը, շատ հրեա-հասիդներ այդ օրը ուտում են էտրոգ։

Տու բի-Շվատ ավանդական սեդերն ավարտվում է աղոթքով, որի մի հատվածում ասվում է․ «Թող վերադառնան բոլոր այն կայծերը, որոնք թափվել են մեր կամ մեր նախնիների ձեռքերով կամ առաջին մարդու՝ ծառի պտղի հանդեպ հանցանքի միջոցով, և թող նրանք ներառվեն Կենաց ծառի հզորագույն ուժի մեջ»։

Իսրայելում կաբալիստական Տու բի-Շվատ սեդերը վերածնվել է և այսօր տոնվում է բազմաթիվ կորնական և հասարակական հրեաների կողմից։ Այդ նպատակով գրվել են հատուկ ագադոտներ։

Հասիդական հասարակությունում որոշ հրեաներ մարինացնում կամ շաքարապատում են էտրոգը, որը մնացել է Սուքոթից, և այն ուտում են Տու բի-Շվատի ժամանակ։ Շատերն աղոթում են, որպեսզի արժանի լինեն հիաշքանչ էտրոգին հաջորդ Սուքոթին[10]։

Էկոլոգիական մեկնաբանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Տու բի-Շվատ սեդերն առաջացել է որպես տնոկատարման կաբալիստական եղանակ՝ որոշ էկոլոգիական կողմնորոշում ունեցող հրեաներ որոշել են վերաստեղծել Տու բի-Շվատ սեդերը այդ օրվա էկոլոգիական կամ սիոնիստական մեկնաբանման հարցերի ու թեմաների արտացոլանքի մեջ։ Փեսախ սեդերի ոճով տներում, որտեղ կարող են հրավիրվել որոշ ընկերներ, մատուցում են տարատեսակ խորհրդանշական մրգեր և այլ ուտեստներ, օրինակ՝ չրերով հատուկ պիրոգ[11][12] գինու կամ խաղողի հյութի հետ համադրությամբ։ Շատ սեդերներ նաև հետևում են կաբալիստական Չորս աշխարհների ձևաչափին՝ հաճախ դրանց տալով ժամանակակից նրբերանգ նշանակության իմաստով (ֆիզիկական, էմոցիոնալ, մտավոր և հոգևոր), կամ վերաիմաստավորելով իրենց մշակույթը (սոցիալական, տիեզերական, ազգային, էկոլոգիական)։ Սեդերները կարող են նաև կենտրոնանալ մեկ ասպեկտի կամ մեկ թեմայի վրա։

Տու բի-Շվատ սեդերի էկոլոգիական մեկնաբանությունը կարելի է հետևել սկսած 1970-ական թվականներից․ այն որոշ աստիճանով զարգացել է այն գիտակցությունից, որըն առաջացել էր ԱՄՆ կողմից «Վիետնամի համար ծառեր» անվանմամբ «Ագենտ Օրանժ»-ի կիրառման դեմ հրեական ընկերության բողոքից։ Տու բի-Շվատ առավել վաղ էկոլոգիապես ներկված սեդերներից մեկը, որն ստեղծել է Ջոնաթան Վուլֆը, ներառում էր Իսրայելական Բնապահպանական հասարակություն և Հրեական ազգային ֆոնդ տեսակի խմբերից տեղեկությունը։

Ավանդական մրգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չամիչ

Տու բի-Շվատին հաճախ ուտում են եղջրենու չորացված պտուղները՝ չնայած դրանք չեն համարվում Իսրայել Երկրի Յութ Տեսակներից մեկը

Եվրոպական հրեաները տոնում են Տու բի-Շվատը՝ ճաշակելով տասնհինգ տարատեսակ մրգեր։ Շատերը յուրաքանչյուր տեսակի միրգը ուտելուց հետո արտաբերում է տասնհինգ սաղմոսներից մեկը (120—134 սաղմոսներ)։ Արևմտյան հրեաները հետևում են «Սուրբ Արիի» և Ցֆատի կաբալիստների կարծիքին, որոնք սահմանեցին, թե կոնկրետ որ մրգերն են պետք ուտել Տու բի-Շվատի ժամանակ։ Սովորույթներից մեկի համաձայն պետք է համտեսել հիսուն տեսակի միրգ։

Կաբալիստական հասկացություններում ճաշակվող մրգերը, չրերը կամ թարմերը կարող են դասակարգվել առավել ցածրից կամ ավելի ակնհայտից մինչև բարձրագույնները կամ առավել հոգևորները հետևյալ կերպ․

  • Կոշտ, չուտելի կեղևով և նուրբ ուտելի միջուկով մրգեր և ընկույզներ, ինչպիսին են՝ նարինջը, բանանը, հունական ընկույզը և խնկենին։ Որոշները նարինջը և այլ ցիտրուսային միգերը համարում են ամբողջովին ուտելի, համաձայն էտրոգի մեկնաբանությանը՝ որպես բարձրագույն մակարդակին պատկանող։
  • Փափուկ կեղևովմ բայց ներսում կոշտ կորիզով մրգեր ու ընկույզներ, ինչպիսին են՝ թուզը, ծիրանը, ձիթապտուղը և խուրման։
  • Ամբողջովին ուտվող պտուղներ, ինչպիսին են՝ թուզը և փոքր հատապտուղների մեծամասնությունը։

Կաբալիստական ավանդությունը սովորեցնում է, որ մրգերի ուտելու այս հաջորդականությունը վերածնում է Կենաց Ծառի հետ կապը, ինչպես հիշատակվում է Ծննդոց գրքում, երբ Աստված իր արարումից հետո Դրախտում բնակեցրեց Ադամին ու Եվային։ Արդյունքում մարդը տեղափոխվում է ամենաբարձրից, կամ ակնհայտից, իրականության չափումից, որը խորհրդանշում է կեղևով մրգերը, ամենաներքին չափման մեջ՝ խարհրդանշում է անգամ ոչ ամբողջական ուտվող մրգերը, բայց ավելի շուտ չորրորդ մակարդակով, որը կարող է նմանեցվել բույրին։ Միաժամանակ մարդն ըմպում է կարմիր կամ սպիտակ խաղողի հյութ կամ գինի տարբեր չափաբաժիններով։

Չնայած Տու բի-Շվատին մրգերի և ընկույզների ուտելու ժամանակ հաճախ նկատվում է կաբալիստական հերթականության ինչ-որ տեսակ՝ հիմնականում անգամ նրանց մեջ, որոնք չեն հետևում կաբալիստական ծիսակատարությանը, ընդունված է ուտել չորացված մրգեր և ընկույզներ։ Հատկապես հայտնի են թուզը, չամիչը, եղջերենու պտուղները և նուշը։ Շատերն իրենց սեդերներում ներառում են նաև Յոթ Տեսակները (պտուղներ), որոնք ասոցացվում են Իսրայելի և Թորայի երկրների հետ, որոնցից, համաձայն Երկրորդումն օրինացի 8:8, համարվում են ցորենը, գարին, խաղողը, նուռը, թուզը, ձիթապտուղը և փյունիկյան արմավենին։

Ավանդույթներ Իսրայելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին Տու բի-Շվատին Միզրախի շարժման հիմնադիրներից մեկը՝ ռաբբի Զեև Յավեցը[13], իր աշակերտներին բերեց Զիխրոն Յակով գյուղատնտեսական գաղութ ծառատունկի։ 1908 թվականին այդ ավանդույթը ընդունվեց Հրեական ուսուցիչների խորհուրդի կողմից, իսկ ավելի ուշ՝ Հրեական ազգային ֆոնդի կողմից, որը հիմնվել է 1901 թվականին Իսրայել Երկրոև, մելիորացիայի և անտառապատման վերահսկիչի համար։ XX դարի սկզբին Հրեական Ազգային ֆոնդը այդ օրը նվիրեց նվենիների տնկմանը որպեսզի դադարեցնի մալարիայի համավարակը Հուլա հովտում[14], ներկայումս Ֆոնդը պլանավորում է յուրաքանչյուր Տու բի-Շվատին մեծ անտառներում խոշոր ծառատունկներ կազմակերպել[15]։ Հրեական ազգային ֆոնդի կազմակերպած ծառատուններին մասնակցում է ավելի քան միլիոն իսրայելացի՝ հիմնականում երեխաներ ու նոր հայրենադարձներ[16]։ Կատարվում են հատուկ երգեր՝ նվիրված այդ տոնին։

Համաձայն այն գաղափարի, որ Տու բի-Շվատը նշում է բնության վերածնունդը, իսրայելական խոշորագույն համալսարաններ հենց այս օրն են ընտրում իրենց երդմնակալության արարողություններն անցկացնելու համար։ Տու բի-Շվատին տեղի են ունեցել նաև հետևյալ իրադարձությունները՝ Երուսաղեմի հրեական համալսարանի անկյունաքայի հիմնադրումը՝ 1918 թվականին, 1925 թվականին՝ Հայֆում Տեխնիոն համալսարանի բացում, 1949 թվականին՝ Քնեսեթի բացում[17]։

Տու բի-Շվատը իսրայելական Ծառատունկի օրն է[15][18], և միջազգային մեդիայում այն հաճախ այդպես էլ անվանում են[19]։ Իսրայելում էկոլոգիական կազմակերպությունները ընդունել են այդ տոնը շրջակա միջավայրի նշանակության գիտակցման ծրագրեի առաջմղման համար[20][21]։ Իսրայելական կիբուցներում Տու բի-Շվատը նշվում է որպես գյուղատնտեսական տոն[22]։

Հաճախ այն երեխաներին, որոնք ծնվել են Տու բի-Շվատին, Իսրայելում հրեաները տալիս են Իլան կամ Իլանա («ծառ») անունները։

Թորայում հիշատակված և Տու բիշվատայի տոնակատարման հետ կապված պտուղները

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. MOSHER, JAMES (2010-01-20). «Tu B'Shevat celebration inspires rabbi's lecture series». Norwich Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2020-01-22-ին. Վերցված է 2015-01-10-ին. «Ту би-Шват отмечается на 15=й день еврейского месяца Швата и начинает трёхмесячную серию приходящихся на середину месяца полнолуний, которая кульминирует на Песах. Пурим празднуется 14-го Адара (28 февраля), месяца, следующего за Шватом, и отмечает избавление евреев от геноцида, планировавшегося Персидской империей. На Пурим читается Книга Эсфири, и она предвещает расцвет и падение нацизма. Песах является праздником свободы, и начинается 15-го Нисана (30 марта), месяца, следующего за Адаром.»
  2. При представлении цифр посредством букв, раввинистические правила запрещают совместное использование буквенных числительных, представляющих 10 (י йуд) и 5 (ה hэй), поскольку они образуют аббревиатуру «невыразимого имени Бога» YHVH יהוה. Поэтому число 15 представляется буквами ט (тэт) и ו (вав), или 9 и 6 = 15.
  3. «חמשה עשר בשבט» (иврит). Արխիվացված է օրիգինալից 2020-11-05-ին. Վերցված է 2020-10-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Tu Bishvat». Jafi.org.il. 2005-05-15. Արխիվացված է օրիգինալից 2005-01-14-ին. Վերցված է 2011-01-20-ին.
  5. Kariv, Gilad (2011-01-05). «Tu Bishvat / The festival of love - the celebration of nature». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2009-12-03-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «What is Orlah». Ask Moses. Արխիվացված է օրիգինալից 2020-08-19-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «With Light and With Might: Glossary». Sichosinenglish.org. Արխիվացված է օրիգինալից 2010-11-28-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Ту би-Шват Седер. История появления». Արխիվացված օրիգինալից 2008-02-06-ին. Վերցված է 2007-10-04-ին.
  9. Tu B’Shevat on Virtual Jerusalem Արխիվացված 2006-03-15 archive.today
  10. «'A Thing or Tu 'bout Shvat'». Torah.org. Արխիվացված է օրիգինալից 2011-01-10-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Виталий Поликарпов, Ирина Лысак Феномен еврейской цивилизации. — Москва: Владис, 2004.
  12. Пирог с сухофруктами на Ту би-Шват
  13. «Zionist Philosophies». Mfa.gov.il. 1999-10-19. Արխիվացված է օրիգինալից 2011-08-05-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Zuroff, Rabbi Avraham (2011). «Just a Jewish Arbor Day?». Ohr Somayach International. Արխիվացված է օրիգինալից 2011-01-18-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. 15,0 15,1 Rinat, Zafrir (2011-01-20). «Israelis Go Green For Tu Bishvat». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2011-01-21-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Paz, Shelly (2008-01-19). «Tu Bishvat gets 'shmita' treatment | Israel | Jerusalem Post». Fr.jpost.com. Արխիվացված է օրիգինալից 2011-07-13-ին. Վերցված է 2011-11-06-ին.
  17. «The Knesset's Early years». Knesset.gov.il. Արխիվացված է օրիգինալից 2010-12-29-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Tu B'Shevat (Arbor Day) in United States». Operational Home Front. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-04-28-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Arbor Day Around the World». Arbor Day Foundation. Արխիվացված է օրիգինալից 2008-09-18-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Kibbutz Lotan – Tu B'shvat Campaign». Kibbutz Lotan. 2005. Արխիվացված է օրիգինալից 2011-07-13-ին. Վերցված է 2011-01-20-ին.
  21. «Tu B'Shvat – The Jewish Earth Day». Jewish Woman Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011-07-18-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Yael Zisling. «Tu Bishvat traditions». Gemsinisrael.com. Արխիվացված է օրիգինալից 2011-07-11-ին. Վերցված է 2011-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տու բի-Շվատ» հոդվածին։