Jump to content

Ծաղիկների փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղիկների փառատոն

ՏեսակՄացուրի
ԵնթադասԲուդդայի ծննդյան օր
ԱմսաթիվԱպրիլի 8
Տոնվում է Ճապոնիա
ՆմանԿամբուցուե

Ծաղիկների փառատոն (ճապ.՝ 花祭 Հանա Մացուրի), ճապոնական ոչ պաշտոնական տոն, նվիրված է Բուդդայի ծննդյան օրվան։ Տեղի է ունենում ամեն տարի ապրիլի 8–ին։

Տոնի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնը փոխառվել է Չինաստանից, առաջին անգամ այն նշվել է 606 թվականին Գենկոձի տաճարում (նահանգ Յամատո) Սույկո կայսրուհու կառավարման շրջանում։ Տոնի մասին առաջին գրավոր հիշատակությունները հանդիպել են 840 թվականին, երբ կայսերական պալատում տեղի էր ունենում Բուդդայի Ծննդին նվիրված ծիսակատարությունը։

Տոնը ամենամեծ ժողովրդականությունը ձեռք է բերել Մեյձիի դարաշրջանում (1868—1912

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնի ժամանակ յուրաքանչյուր բուդդայական տաճարում տեղադրում են առանձին զոհասեղան, շրջանակված ծաղիկներով։ Նրա շուրջը տեղադրում են գետնանուշ, որի կենտրոնում գտնվում է նորածին Բուդդայի արձանը։ Այցելուները օգտագործում են հատուկ երկար շերեփ, քաղցր ամաթիան (թեյ պատրաստված դրախտավարդի թերթիկներով) լցնելու սրբության գլխին[1]։ Ամենածեծված լեգենդը Բուդդայի ծննդի մասին այն է, երբ երկնային վիշապները թրջում են նրա գլուխը ջրով, ըստ մեկ այլ լեգենդի, նույն քաղցր թեյով։ Վանականները տոնին այդ թեյից պատրաստում են տասնյակ լիտրերով, շատերը վերցնում են այն իրենց հարազատների և ընկերների համար։ Համարվում է, որ այն կարող է բուժել շատ հիվանդություններ։ Ծաղիկները խորհրդանշում են Լումբինի այգին, որտեղ ծնվել է Լույսը։

Այդ օրը ճապոնական մեծ քաղաքներում տեղի են ունենում տոնական երթեր, մասնակիցները հագած են լինում ավանդական կիմոնո։ Որոշ շրջաններում իրականցվում է մանրանկարչական գահավորակ, զարդարված ծաղիկներով և արձանիկով երեխա Բուդդան ներսում։ Ճանապարհները նույնպես զարդարվում են սպիտակ թղթե լապտերներով կարմիր և սև հիերոգլիֆներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]