Jump to content

Երգահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոմպոզիտորից)
Ֆրանսիական կոմպոզիտոր Լուի Նիկոլյա Կլերամբո

Երգահան (լատին․՝ compositor), երաժշտական երկերի ստեղծող։ Տերմինը հիմնականում կիրառվում է այն հեղինակների նկատմամբ, որոնք կոմպոզիցիան ընկալում են որպես մասնագիտական գործունեության տեսակ և շատ դեպքերում նաև ապրուստի միջոց։ Կոմպոզիտորի մասնագիտությունը ենթադրում է ստեղծագործական տաղանդի առկայություն և պահանջում է հատուկ կոմպոզիցիոն տեխնիկայի, երաժշտության տեսության ինչպես նաև երաժշտության պատմության ուսումնառություն։ Սովորաբար կոմպոզիտորը իր ստեղծագործությունը նոտագրում է, իսկ հետագայում որևէ երաժիշտ-կատարող այն մեկնաբանում է։ «Կոմպոզիտոր» տերմինը հաճախ օգտագործվում է գործիքային երաժշտության ստեղծողների նկատմամբ, օրինակ՝ դասական, ջազային կամ երաժշտության այլ ձևերի և ավանդական երաժշտության մեջ։ Ժողովրդական երաժշտության մեջ կոմպոզիտորը սովորաբար կոչվում է երգահան, քանի որ երաժշտությունը սովորաբար ստանում է երգի ձև։

Հին Հունաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Հունական մարմարե տապանաքար, երաժշտական նշագրումով

Երաժշտությունը Հին Հունաստանի սոցիալական և մշակութային կյանքի կարևոր մասն էր։ Այդ մասին են վկայում մարմարի վրա գրված երաժշտական նշագրումները, որոնք գտնվել են Հին Հունաստանում։ Մ.թ.ա. 200-ական թվականներին գրված էպիտաֆը (տապանագիր), ամբողջ աշխարհում երաժշտական ստեղծագործության, այդ թվում երաժշտական նշումների ամենահին գտնված նմուշն է [1], որը գտնվում է Այդինում, Թուրքիայում (Եփեսոսից ոչ հեռու)։

Երաժշտական նշագրում կաթոլիկ մեսիայից, 1310-1320

Միջնադարյան դարաշրջանում (476-1400 թվականներ), կոմպոզիտորները հիմնականում գրել են մոնոֆոնիկ երաժշտություն, օրինակ՝ հռոմեական կաթոլիկ եկեղեցու ծառայությունների համար։ Երաժշտության նոտագրման առաջացումով արևմտյան երաժշտությունը սկսեց դառնալ ավելի շատ արվեստի ձև։ Եկեղեցական երաժշտության այդ ավանդույթների հետ միասին գոյություն ունեին աշխարհիկ երգի (ոչ կրոնական երգերի) կենսունակ ավանդույթը։ Այդ ժամանակաշրջանի կոմպոզիտորների օրինակներ են Լեոնին, Պերոտին, Գիյոմ դը Մաշո և այլն։

վերածննդի դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի դարաշրջանում (1400-1600 թվականներ) կոմպոզիտորները հակված էին ավելի շատ ուշադրություն դարձնել աշխարհիկ (կրոնական) թեմաներով երգեր գրելու վրա։ Մոտ 1450-ական թվականներին տպագրության գյուտի հայտնագործումից հետո, տպագիր երաժշտություն ստեղծեց, որը զանգվածային արտադրության համար ավելի հեշտ էր (մինչ տպագրության գյուտը բոլոր նշանավոր ստեղծագործությունները ձեռքով էին պատճենվում)։ 15-րդ դարի կեսերին կոմպոզիտորները արդեն գրում էին պոլիֆոնիկ եկեղեցական երաժշտություն։ Այս դարաշրջանի հայտնի կոմպոզիտորներից են Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինա, Թոմաս Մորլին և այլք։ Քանի որ երաժշտական գործունեությունը տեղափոխվեց եկեղեցուց արիստոկրատական լսարան, թագավորները, թագուհիներն ու իշխանները մրցեցին լավագույն կոմպոզիտորների համար։ Նիդերլանդները, Բելգիան և Ֆրանսիան տվել են բազմաթիվ առաջատար կոմպոզիտորներ։ Նրանք կարևոր պաշտոններ են զբաղեցրել ամբողջ Եվրոպայում, հատկապես Իտալիայում։

Բարրոկոյի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտության Ալեգորիա, Ֆիլիպո Լիպի

Բարոկկոյի դարաշրջանում (1600-1750 թվականներ), կոմպոզիտորները ընդլայնել են իրենց գրած երաժշտության շրջանակը և բարդությունը։ Բարոկկո երաժշտության դարաշրջանը սկսվեց, երբ կոմպոզիտորները ետ նայեցին դեպի հին հունական երաժշտությունը` օպերաներ ստեղծելու ոգեշնչման համար (նվագախմբի ուղեկցությամբ վոկալ երաժշտություն)։ Գերմանական բարոկկո ոճի կոմպոզիտորները գրել են ստեղծագործություններ երաժշտական գործիքների համար այդ թվում` լարային, պղնձյա փողային և փայտյա փողային, ինչպես նաև երգչախմբերի և ստեղնաշարային գործիքների՝ երգեհոնի, կլավեսինի։ Այս ժամանակահատվածում կոմպոզիտորները մշակել են մի քանի խոշոր երաժշտական ժանրեր, որոնք ընդլայնվեցին և զարգացան հետագայում, այդ թվում, ֆուգա, սոնատ և կոնցերտ[2] : Բարոկկայի ժամանակաշրջանի ամենահայտնի կոմպոզիտորներից են Յոհան Սեբաստիան Բախը, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, Գեորգ Ֆիլիպ Տելեմանը եւ Վիվալդին։

Դասական դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական երաժշտության ժամանակաշրջանի (1750-1830) կոմպոզիտորները բացի եկեղեցական երաժշտությունից գրել են նաև ավելի թեթև, հստակ և զգալիորեն ավելի պարզ կառուցվածքով ստեղծագործություններ։ Նոր ժանրերեն մշակվել կոմպոզիտորների կողմից, որոնց հիմնական ոճը հոմոֆոնիա էր[3]։

Կոմպոզիտորները կենտրոնացած էին գործիքային երաժշտության վրա։ Այն գերակշռում էր բարոկկո ժամանակաշրջանում սկզբնապես սահմանված երաժշտական ձևերի հետագա զարգացումը` սոնատը, կոնցերտը և սիմֆոնիան։ Չնայած որ բարոկկո կոմպոզիտորները նույնպես գրել են սոնատներ, դասական ոճի սոնատը ամբողջովին հստակ է։ Դասական դարաշրջանի բոլոր հիմնական ստեղծագործությունները հիմնված էին սոնատների կառուցվածքի վրա։

Դասական ժամանակաշրջանում կատարված ամենակարևոր փոփոխություններից մեկը հանրային համերգների զարգացումն էր։ Արիստոկրատիան դեռևս զգալի դեր էր խաղում համերգների եւ ստեղծագործությունների հովանավորության մեջ, սակայն կոմպոզիտորների համար հնարավոր էր գոյատևել առանց թագուհիների կամ իշխանների հովանավորչության։ Դասական երաժշտության աճող ժողովրդականությունը հանգեցրեց նվագախմբերի քանակի և տեսակների աճին։ Նվագախմբային համերգների ընդլայնումը պահանջեց մեծ հրապարակային ներկայացման տարածքների կառուցումը։ Սիմֆոնիկ երաժշտությունը, ներառյալ սիմֆոնիաները, բալետային երաժշտական նվագակցությունն ու օպերային ժանրերը, ավելի տարածում ստացան։

Կլասիսիզմի լավագույն հայտնի կոմպոզիտորներն են Յոզեֆ Հայդն, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆրանց Շուբերտը և այլն։ Բեթհովենն ու Շուբերտը համարվում են կոմպոզիտորների դասական դարաշրջանի վերջին կոմպոզիտորները, քանի որ այն սկսեց շարժվել դեպի ռոմանտիզմ։

Ռոմանտիզմի դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ երաժշտության դարաշրջանում (1810-1900 թվականներ), կոմպոզիտորները դասական դարաշրջանի կոշտ ձևերն դարձրին ավելի կրքոտ, դրամատիկ, արտահայտիչ։ Կոմպոզիտորները փորձեցին բարձրացնել իրենց զգացմունքային արտահայտչությունը, նկարագրել խորը ճշմարտություններ։ Սիմֆոնիկ տոնով բանաստեղծություններով, կոմպոզիտորները փորձել են պատմել պատմություններ և նկարել պատկերներ կամ բնապատկերներ, օգտագործելով գործիքային երաժշտություն։ Որոշ կոմպոզիտորներ նվագեցին ժողովրդական երաժշտության, ոգեշնչված հայրենասիրական նվագախմբային երաժշտությամբ՝ ազգայնական հպարտություն։ Ռոմանտիկ սերը կամ կարոտը տարածված թեման էր այս ժամանակահատվածի ստեղծագործություններում։ Որոշ դեպքերում դասական ժամանակաշրջանի ֆորմալ կառուցվածքները շարունակում էին օգտագործվել (օրինակ, լարային քառյակի և սիմֆոնիաների համար օգտագործված սոնատների ձևը), սակայն դրանք ընդլայնված և փոփոխած էին։ Շատ դեպքերում կոմպոզիտորները նոր մոտեցումներ են առաջարկել առկա ժանրերի, ձևերի համար։ Բացի այդ, կոմպոզիտորները ստեղծեցին նոր ձևեր, որոնք համարվում էին ավելի լավ՝ պիտանի նոր թեմայով։ Օպերան և բալետը շարունակում էին զարգանալ[4]։

1800 թվականից հետո Լյուդվիգ վան Բեթհովենի և Ֆրանց Շուբերտի կողմից մշակված երաժշտությունը ներկայացրեց ավելի դրամատիկ, արտահայտիչ ոճի։ Հետագայում ռոմանտիկ կոմպոզիտորները, ինչպիսիք են Պյոտր Իլյիչ Չայկովսկին, Անտոնին Դվորժակը և Գուստավ Մալերը, ավելի շատ անսովոր հերոսներ և ավելի անհամապատասխանություն էին օգտագործում, որպեսզի ստեղծեն դրամատիկ լարվածություն։ Նրանք ստեղծեցին բարդ եւ հաճախ շատ երկար երաժշտական աշխատանքներ։ Վերջին ռոմանտիկ ժամանակահատվածում կոմպոզիտորները ուսումնասիրել են տոնայնության կտրուկ քրոմատիկ փոփոխություններ, ինչպիսիք են երկարաձգված և փոփոխված նոտաները, որոնք ստեղծեցին նոր ձայնային «գույներ»։ Ռոմանտիկ դարաշրջանում կոմպոզիտորները մեծացրել են նվագախմբի չափը, ավելացնելով կատարողներին և օգտագործելով նոր գործիքներ` ստեղծելով ավելի հզոր ձայն։

20-րդ և 21-րդ դարի երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջազ խումբ, 1978

19-րդ դարում հասարակության համար նոր կոմպոզիցիաները հայտնի դարձան, քանի որ սիրողական երաժշտասերները տանը կատարեցին իրենց դաշնամուրի կամ այլ գործիքների վրա։ 20-րդ դարում երաժշտություն լսելու մեծ աճ է գրանցվել, քանի որ օգտագործվեցին երաժշտություն վերարտադրելու և տարածելու բազմաթիվ միջոցներ։ Երաժշտությունը բնութագրվում է նոր ռիթմերի, ոճերի և հնչյունների ուսումնասիրությամբ։ Իգոր Ստրավինսկին, Առնոլդ Շյոնբերգը 20-րդ դարի արվեստի երաժշտության մեջ ազդեցիկ կոմպոզիտորներն էին։

Կապելմայստեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Landels, 1999, 252
  2. «Baroque Music by Elaine Thornburgh and Jack Logan, Ph.D.». trumpet.sdsu.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. Blume, Friedrich. Classic and Romantic Music: A Comprehensive Survey. New York: W.W. Norton & Company, 1970. Print.
  4. Savage, Roger. "Incidental music", Grove Music Online. Oxford Music Online, accessed 13 August 2012