Jump to content

Շումենի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:43, 6 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Շումենի մարզ
բուլղար․՝ Област Шумен
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ԿարգավիճակԲուլղարիայի մարզ
Մտնում էԲուլղարիա
ՎարչկենտրոնՇումեն[1]
ԲԾՄ248 մետր[2]
ՄարզպետՊլամեն Ստոիլով
Բնակչություն149 628 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[3]
Տարածք3389,7 կմ²[4]
Հիմնադրված էհունվարի 8, 1999 թ.
Սահմանակցում էՍիլիստրայի մարզ, Բուրգասի մարզ, Վարնայի մարզ, Դոբրիչի մարզ, Ռազգրադի մարզ, Տարգովիշտեի մարզ և Սլիվենի մարզ
Ժամային գոտիDAZD?
ISO 3166-2 կոդBG-27
Ավտոմոբիլային կոդН
sh.government.bg
Շումենի մարզի համայնքների քարտեզը

Շումենի մարզ (բուլղար․՝ Област Шумен), Բուլղարիայի քսանութ մարզերից մեկը, երկրի հյուսիսարևելյան տարածաշրջանում։ Զբաղեցնում է 3390,2 քառակուսի կիլոմետր տարածք։ Կազմված է 10 համայնքներից։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով եղել է 194,090[5][6][7]։ Մարզկենտրոնը Շումեն քաղաքն է, որի տեղում հնագույն բնակավայր է եղել դեռևս երկաթի դարի ժամանակներում։ Շումենն իր պատմական ամրոցով ու պղնձագործական, զինագործական արհեստանոցներով կարևոր դեր է խաղացել ինչպես միջին դարերում, այնպես էլ օսմանյան լծից ազատագրվելու համար բուլղարացիների մղած պայքարի տարիներին։ Քաղաքը հարուստ է պատմական և ժամանակակից հուշարձաններով, որոնց մեջ առանձնանում է Բուլղարիայի 1300-ամյակին նվիրված, կուբիստական ոճով կերտված հուշարձանը, որ վեր է խոյանում քաղաքի կենտրոնում, 1300 աստիճանների վերևում։ Հիշարժան են նաև դեռևս անտիկ ժամանակներում կառուցված ամրոցը, Թոմբուլ մզկիթը, պատմության թանգարանը։ Քաղաքի կենտրոնում են գտնվում ընդարձակ գրադարանը, թատրոնը, քաղաքապետարանի շենքը, որն ունի նաև մեծ համերգասրահ, որտեղ ելույթներով հանդես են գալիս տեղացի և հրավիրված անվանի երաժիշտներ։ Բուլղարիայում բարի համբավ է վայելում Շումենի գարջրի գործարանի արտադրանքը։ Քաղաքի մերձակայքում են գտնվում Բուլղարիայի առաջին և երկրորդ մայրաքաղաքները՝ Պլիսկան և Պրեսլավը։

Համայնքը Կյուրեղագիր Բնակչ.[5][6][7] Քաղաք/գյուղ Բնակչ.[6][8][9][10][11]
(December 2009)
Վենեց Венец 6,905 Վենեց 725
Վերբիցա Върбица 10,492 Վերբիցա 3,585
Հիտրինո Хитрино 6,423 Հիտրինո 715
Կաոլինովո Каолиново 12,251 Կաոլինովո 1,538
Կասպիչան Каспичан 8,871 Կասպիչան 3,260
Նիկոլա Կոզլևո Никола Козлево 6,381 Նիկոլա Կոզլևո 789
Նովի պազար Нови пазар 18,476 Նովի պազար 12,673
Վելիկի Պրեսլավ Велики Преслав 15,292 Վելիկի Պրեսլավ 8,951
Սմյադովո Смядово 7,402 Սմյադովո 4,036
Շումեն Шумен 101,597 Շումեն 86,824

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Շումենի մարզի բնակչության թվաքանակը կազմել է 204,395, որոնցից արական սեռի՝ 99,785, իգական սեռի՝ 104,593[12]: 2009 թվականի վերջի տվյալներով մարզի բնակիչների թիվը եղել է 194,090[5], նրանցից 44,115-ի տարիքը բարձր է եղել 60-ից[13]։

Էթնիկ խմբեր (2011 թ.)
Էթնիկ խումբ Տոկոսը
բուլղարներ
  
59.2 %
թուրքեր
  
30.3 %
գնչուներ
  
8.2 %
այլք
  
2.3 %

Ամբողջ բնակչությունը (2011 թ.): 180,528

Իր ազգային պատկանելությունը որոշակիորեն նշել է 167,952 մարդ[14]

12,000-ից ավելի մարդ չի որոշակիացրել իր ազգային պատկանելությունը։

Էթնիկ խմբերը ըստ 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալների[15]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. GeoNames — 2005.
  3. 3,0 3,1 https://www.nsi.bg/bg/content/2975/%D0%BD%D0%B0%D1%81%D0%B5%D0%BB%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%BF%D0%BE-%D0%BE%D0%B1%D0%BB%D0%B0%D1%81%D1%82%D0%B8-%D0%BE%D0%B1%D1%89%D0%B8%D0%BD%D0%B8-%D0%BC%D0%B5%D1%81%D1%82%D0%BE%D0%B6%D0%B8%D0%B2%D0%B5%D0%B5%D0%BD%D0%B5-%D0%B8-%D0%BF%D0%BE%D0%BB
  4. 4,0 4,1 http://www.zei.de/download/Phare/bulgaria.pdf
  5. 5,0 5,1 5,2 (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian provinces and municipalities in 2009 Արխիվացված 2010-11-13 Wayback Machine
  6. 6,0 6,1 6,2 (անգլերեն) „WorldCityPopulation“
  7. 7,0 7,1 „pop-stat.mashke.org“
  8. (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian towns in 2009 Արխիվացված 2010-11-13 Wayback Machine
  9. „pop-stat.mashke.org“
  10. (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian villages under 1000 inhabitants - December 2009
  11. (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian Settlements 1000-5000 inhabitants - December 2009
  12. Կաղապար:Bg icon Population to 01.03.2001 by Area and Sex from Bulgarian National Statistical Institute: Census 2001
  13. (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Population by age in 2009 Արխիվացված 2012-05-13 Wayback Machine
  14. Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute Արխիվացված 2012-04-22 Wayback Machine Կաղապար:Bg icon
  15. Population to 01.03.2001 by District and Ethnic Group from Bulgarian National Statistical Institute: Census 2001

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շումենի մարզ» հոդվածին։