Շումենի մարզ
Շումենի մարզ բուլղար․՝ Област Шумен | |
---|---|
Երկիր | Բուլղարիա |
Կարգավիճակ | Բուլղարիայի մարզ |
Մտնում է | Բուլղարիա |
Վարչկենտրոն | Շումեն[1] |
ԲԾՄ | 248 մետր[2] |
Մարզպետ | Պլամեն Ստոիլով |
Բնակչություն | 149 628 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[3] |
Տարածք | 3389,7 կմ²[4] |
Հիմնադրված է | հունվարի 8, 1999 թ. |
Սահմանակցում է | Սիլիստրայի մարզ, Բուրգասի մարզ, Վարնայի մարզ, Դոբրիչի մարզ, Ռազգրադի մարզ, Տարգովիշտեի մարզ և Սլիվենի մարզ |
Ժամային գոտի | DAZD? |
ISO 3166-2 կոդ | BG-27 |
Ավտոմոբիլային կոդ | Н |
sh.government.bg | |
Շումենի մարզ (բուլղար․՝ Област Шумен), Բուլղարիայի քսանութ մարզերից մեկը, երկրի հյուսիսարևելյան տարածաշրջանում։ Զբաղեցնում է 3390,2 քառակուսի կիլոմետր տարածք։ Կազմված է 10 համայնքներից։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով եղել է 194,090[5][6][7]։ Մարզկենտրոնը Շումեն քաղաքն է, որի տեղում հնագույն բնակավայր է եղել դեռևս երկաթի դարի ժամանակներում։ Շումենն իր պատմական ամրոցով ու պղնձագործական, զինագործական արհեստանոցներով կարևոր դեր է խաղացել ինչպես միջին դարերում, այնպես էլ օսմանյան լծից ազատագրվելու համար բուլղարացիների մղած պայքարի տարիներին։ Քաղաքը հարուստ է պատմական և ժամանակակից հուշարձաններով, որոնց մեջ առանձնանում է Բուլղարիայի 1300-ամյակին նվիրված, կուբիստական ոճով կերտված հուշարձանը, որ վեր է խոյանում քաղաքի կենտրոնում, 1300 աստիճանների վերևում։ Հիշարժան են նաև դեռևս անտիկ ժամանակներում կառուցված ամրոցը, Թոմբուլ մզկիթը, պատմության թանգարանը։ Քաղաքի կենտրոնում են գտնվում ընդարձակ գրադարանը, թատրոնը, քաղաքապետարանի շենքը, որն ունի նաև մեծ համերգասրահ, որտեղ ելույթներով հանդես են գալիս տեղացի և հրավիրված անվանի երաժիշտներ։ Բուլղարիայում բարի համբավ է վայելում Շումենի գարջրի գործարանի արտադրանքը։ Քաղաքի մերձակայքում են գտնվում Բուլղարիայի առաջին և երկրորդ մայրաքաղաքները՝ Պլիսկան և Պրեսլավը։
-
Դրվագ Բուլղարիայի 1300-ամյակի հուշարձանից
-
Շումենի բերդը
Համայնքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը | Կյուրեղագիր | Բնակչ.[5][6][7] | Քաղաք/գյուղ | Բնակչ.[6][8][9][10][11] (December 2009) |
---|---|---|---|---|
Վենեց | Венец | 6,905 | Վենեց | 725 |
Վերբիցա | Върбица | 10,492 | Վերբիցա | 3,585 |
Հիտրինո | Хитрино | 6,423 | Հիտրինո | 715 |
Կաոլինովո | Каолиново | 12,251 | Կաոլինովո | 1,538 |
Կասպիչան | Каспичан | 8,871 | Կասպիչան | 3,260 |
Նիկոլա Կոզլևո | Никола Козлево | 6,381 | Նիկոլա Կոզլևո | 789 |
Նովի պազար | Нови пазар | 18,476 | Նովի պազար | 12,673 |
Վելիկի Պրեսլավ | Велики Преслав | 15,292 | Վելիկի Պրեսլավ | 8,951 |
Սմյադովո | Смядово | 7,402 | Սմյադովո | 4,036 |
Շումեն | Шумен | 101,597 | Շումեն | 86,824 |
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Շումենի մարզի բնակչության թվաքանակը կազմել է 204,395, որոնցից արական սեռի՝ 99,785, իգական սեռի՝ 104,593[12]: 2009 թվականի վերջի տվյալներով մարզի բնակիչների թիվը եղել է 194,090[5], նրանցից 44,115-ի տարիքը բարձր է եղել 60-ից[13]։
Էթնիկ խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթնիկ խմբեր (2011 թ.) | ||||
---|---|---|---|---|
Էթնիկ խումբ | Տոկոսը | |||
բուլղարներ | 59.2 % | |||
թուրքեր | 30.3 % | |||
գնչուներ | 8.2 % | |||
այլք | 2.3 % | |||
Ամբողջ բնակչությունը (2011 թ.): 180,528
Իր ազգային պատկանելությունը որոշակիորեն նշել է 167,952 մարդ[14]
- բուլղարներ։ 99,446 (59.21%)
- թուրքեր։ 50,878 (30.29%)
- գնչուներ։ 13,847 (8.24%)
- այլք։ 3,781 (2.25%)
12,000-ից ավելի մարդ չի որոշակիացրել իր ազգային պատկանելությունը։
Էթնիկ խմբերը ըստ 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալների[15]
- բուլղարներ։ 123,084 (60.22%)
- թուրքեր։ 59,551 (29.14%)
- գնչուներ։ 16,457 (8.05%)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 3,0 3,1 https://www.nsi.bg/bg/content/2975/%D0%BD%D0%B0%D1%81%D0%B5%D0%BB%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%BF%D0%BE-%D0%BE%D0%B1%D0%BB%D0%B0%D1%81%D1%82%D0%B8-%D0%BE%D0%B1%D1%89%D0%B8%D0%BD%D0%B8-%D0%BC%D0%B5%D1%81%D1%82%D0%BE%D0%B6%D0%B8%D0%B2%D0%B5%D0%B5%D0%BD%D0%B5-%D0%B8-%D0%BF%D0%BE%D0%BB
- ↑ 4,0 4,1 http://www.zei.de/download/Phare/bulgaria.pdf
- ↑ 5,0 5,1 5,2 (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian provinces and municipalities in 2009 Արխիվացված 2010-11-13 Wayback Machine
- ↑ 6,0 6,1 6,2 (անգլերեն) „WorldCityPopulation“
- ↑ 7,0 7,1 „pop-stat.mashke.org“
- ↑ (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian towns in 2009 Արխիվացված 2010-11-13 Wayback Machine
- ↑ „pop-stat.mashke.org“
- ↑ (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian villages under 1000 inhabitants - December 2009
- ↑ (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian Settlements 1000-5000 inhabitants - December 2009
- ↑ Կաղապար:Bg icon Population to 01.03.2001 by Area and Sex from Bulgarian National Statistical Institute: Census 2001
- ↑ (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Population by age in 2009 Արխիվացված 2012-05-13 Wayback Machine
- ↑ Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute Արխիվացված 2012-04-22 Wayback Machine Կաղապար:Bg icon
- ↑ Population to 01.03.2001 by District and Ethnic Group from Bulgarian National Statistical Institute: Census 2001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (բուլղ.)
- Всичко за гр. Шумен(բուլղ.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շումենի մարզ» հոդվածին։ |
|