Վլադիմիր Հակոբյան (շախմատիստ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Հակոբյան | |
---|---|
Պետություն(ներ) | Հայաստան ԱՄՆ (4.06.2021[1]) |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 7, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ, միջազգային վարպետ, գրոսմայստեր[2] և ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ |
Առավելագույն վարկանիշ | 2713 (հուլիս, 2006) |
Ներկայիս վարկանիշ | 2587 |
ՖԻԴԵ համար | 13300032 |
365chess | Vladimir_Akopian |
Chesstempo համար | 3857 |
ICCF համար | 3857 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2002[3], Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3] և Շախմատային օլիմպիադա 2014[3] |
Պարգևներ և մրցանակներ | Մովսես Խորենացու մեդալ (2006) |
Vladimir Akopian Վիքիպահեստում |
Վլադիմիր Էդուարդի Հակոբյան (դեկտեմբերի 7, 1971, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ամերիկայի Միացյալ Նահանգները 2021 թվականից ներկայացնող[1] հայ շախմատիստ։ Միջազգային գրոսմայստեր (1991)։ 2011 թվականի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող և Համաշխարհային Շախմատային Օլիմպիադաների եռակի հաղթող(2006, 2008 և 2012 թթ.) Հայաստանի թիմի կազմում։ ՖԻԴԵ աշխարհի առաջնության ֆինալիստ նոկաուտ համակարգով (1999 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բաքվում (ադրբեջանական ՍՀՄ, ՍՍՀՄ) 1971 թվականի դեկտեմբերի 7–ին։
Հինգ տարեկանում Վոլոդյային շախմատ խաղալ սովորեցրեց հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս։ Երբ լրացավ տղայի 8 տարին, նա Լիտվայում հաղթեց իր առաջին առաջնությունը, տանելով բոլոր հերթախաղերում։
Հակոբյանը շատ զուգահեռներ ունի Կասպարովի հետ։ Ապրել է Բաքվում, սիրել է հանգստանալ Զագուլբայում և ֆուտբոլ խաղալ, անցել է շախմատային համալսարաններ Բոտվիննիկ – Կասպարովի դպրոցում[4]։
14 տարեկանում Արգենտինայում հաղթեց կադետների աշխարհի առաջնությունում (մինչև 16 տարեկան երիտասարդների)[5], և իր ուսուցիչներն այսպես էին արտահայտվում Հակոբյանի հնարավորությունների մասին․
- Գ․Կասպարով։ «Նա պետք է մտնի աշխարհի լավագույն շախմատիստների դյուժին»։
- Մ․Բոտվեննիկ։ «Հակոբյանը կարող է ձեռք բերել բարձրագույն գիտելիքներ, բայց այն դեպքում, եթե կաշխատի ինչպես Կասպարովը»։
Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1992 թ.)։ Աշխարհի՝ մինչև 16 (1986 թ., Արգենտինա), 18 (1989 թ., Պուերտո Ռիկո) և 20 (1991 թ., Ռումինիա) տարեկանների չեմպիոն։ Համամիութենական 5 մրցաշարերի՝ Կեդայնյայ (Լիտվա, 1981 թ.), Բելցի (Մոլդովա, 1982 թ.), Տալլին (1982 թ.), Բաքու (1984 թ.), Սոչի (1986 թ.), միջազգային 3 մրցաշարերի՝ Նիշ (Հարավսլավիա, 1990 թ.), Բուենոս Այրես (1991 թ.), Նիկշիչ (Հարավսլավիա, 1991 թ.) հաղթող։ 1992 թ.-ին համաշխարհային օլիմպիադայում, Հայաստանի հավաքականի կազմում, դարձել է 3-րդ մրցանակակիր, 1995 թ.-ին՝ «Երևան» ակումբի կազմում շախմատի ակումբային թիմերի Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր, 1999 թ.-ին՝ աշխարհի շախմատի առաջնության երկրորդ մրցանակակիր։ 1992, 2002 և 2004 թվականների աշխարհի թիմային առաջնությունների եռակի, 1997, 2001 և 2005 թթ. Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։
2021 թվականի հունիսից ներկայացնում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան[1]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1988 | 2460 | 2455 | 2460 | 2455 | ||||||||||
1989 | 2520 | 2525 | 2525 | 2520 | ||||||||||
1990 | 2550 | 2535 | 2550 | 2535 | ||||||||||
1991 | 2555 | 2590 | 2590 | 2555 | ||||||||||
1992 | 2605 | 2600 | 2605 | 2600 | ||||||||||
1993 | 2615 | 2600 | 2615 | 2600 | ||||||||||
1994 | 2605 | 2630 | 2630 | 2605 | ||||||||||
1995 | 2655 | 2625 | 2655 | 2625 | ||||||||||
1996 | 2620 | 2630 | 2630 | 2620 | ||||||||||
1997 | 2660 | 2660 | 2660 | 2660 | ||||||||||
1998 | 2660 | 2655 | 2660 | 2655 | ||||||||||
1999 | 2640 | 2646 | 2646 | 2640 | ||||||||||
2000 | 2660 | 2660 | 2671 | 2671 | 2660 | |||||||||
2001 | 2656 | 2654 | 2660 | 2660 | 2660 | 2654 | ||||||||
2002 | 2680 | 2678 | 2689 | 2689 | 2689 | 2678 | ||||||||
2003 | 2703 | 2703 | 2703 | 2684 | 2703 | 2684 | ||||||||
2004 | 2693 | 2689 | 2692 | 2692 | 2693 | 2689 | ||||||||
2005 | 2693 | 2703 | 2705 | 2707 | 2707 | 2693 | ||||||||
2006 | 2704 | 2706 | 2713 | 2713 | 2713 | 2704 | ||||||||
2007 | 2700 | 2703 | 2708 | 2713 | 2713 | 2700 | ||||||||
2008 | 2700 | 2673 | 2673 | 2679 | 2700 | 2673 | ||||||||
2009 | 2700 | 2696 | 2712 | 2698 | 2700 | 2712 | 2696 | |||||||
2010 | 2678 | 2688 | 2694 | 2691 | 2691 | 2675 | 2694 | 2675 | ||||||
2011 | 2675 | 2675 | 2670 | 2667 | 2681 | 2681 | 2681 | 2667 | ||||||
2012 | 2685 | 2684 | 2697 | 2688 | 2687 | 2687 | 2703 | 2703 | 2704 | 2704 | 2684 | |||
2013 | 2704 | 2704 | 2704 | 2704 | 2705 | 2691 | 2691 | 2691 | 2691 | 2684 | 2681 | 2684 | 2705 | 2681 |
2014 | 2682 | 2682 | 2682 | 2674 | 2667 | 2667 | 2655 | 2655 | 2657 | 2657 | 2657 | 2657 | 2682 | 2655 |
2015 | 2660 | 2660 | 2660 | 2656 | 2647 | 2647 | 2647 | 2647 | 2647 | 2648 | 2648 | 2648 | 2660 | 2647 |
2016 | 2656 | 2656 | 2656 | 2656 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2656 |
2017 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2667 | 2667 | 2667 | 2667 | 2667 | 2667 | 2667 | 2667 | 2675 | 2667 |
2018 | 2667 | 2667 | 2667 | 2667 | 2655 | 2655 | 2655 | 2655 | 2650 | 2650 | 2650 | 2650 | 2667 | 2650 |
2019 | 2650 | 2650 | 2650 | 2650 | 2650 | 2650 | 2650 | 2650 | 2638 | 2638 | 2642 | 2642 | 2650 | 2638 |
2020 | 2642 | 2642 | 2642 | 2638 | 2638 | 2638 | 2638 | 2638 | 2638 | 2638 | 2638 | 2638 | 2642 | 2638 |
2021 | 2638 | 2638 | 2638 | 2625 | 2611 | 2614 | 2638 | 2611 | ||||||
2022 | 2622 | 2620 | 2616 | 2612 | 2622 | 2612 | ||||||||
2023 | 2602 | 2602 | 2602 | |||||||||||
2024 | 2586 | 2587 | 2586 | 2583 | 2595 | 2595 | 2583 |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Transfers in 2021
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 OlimpBase
- ↑ Владимир Акопян: «Моё слово о патриархе» Արխիվացված 2010-09-29 Wayback Machine
- ↑ Campeonato Mundial Արխիվացված 2009-02-26 Wayback Machine
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
- ↑ "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Հակոբյան (շախմատիստ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Հայ շախմատիստներ
- Հայ գրոսմայստերներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Շախմատի գրոսմայստերներ
- Շախմատի Հայաստանի չեմպիոններ
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ