Jump to content

VIAF

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
VIAF
viaf.org(անգլ.)
Տեսակname authority file?, տվյալների հավաքածու, առցանց ծառայություն, ինտերնետ-որոնողական համակարգ և digital catalog?
Գրանցումչկա
Լեզուբազմալեզու[1]
ՍեփականատերOCLC
Բացված2003[2][3][4]
Ընթացիկ կարգավիճակգործում և զարգանում է
 VIAF Վիքիպահեստում

VIAF (անգլ.՝ Virtual International Authority File - Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք[5]) - չափորոշչային վերահսկողության միջազգային վիրտուալ կատալոգ (տեղեկություններ ստեղծագործությունների ու նրանց հեղինակների մասին)։ Նախագծի մշակմանը մասնակցել են մի քանի համաշխարհային խոշորագույն գրադարաններ, այդ թվում՝ Գերմանական ազգային գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի Գրադարան[6][7]։

VIAF-ը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված դասակարգման համակարգ։ Սա մի քանի ազգային գրադարանների համատեղ նախագիծ է և կառավարվում է Առցանցային համակարգչային գրադարանային կենտրոնի (OCLC) կողմից[8]։ Նախագիծը նախաձեռնել են Գերմանական ազգային գրադարանը և ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը։ Նախագիծը հիմնադրվել է 2000 թվականին[9]։

Նախագծի համառոտ պատմություն[7]

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը (LC), Գերմանական գրադարան (DNB) և OCLC ձեռնամուխ եղան հայեցակարգային նախագծի ստեղծման, որպեսզի անձնական անունների մատենագիտական գրառումները կապվեն միասնական համակարգով։

VIAF Կոնսորցիումը ձևավորվել է LC, DNB և OCLC գրավոր համաձայնությամբ 2003 թվականի օգոստոսին։ Համաձայնագիրը ստորագրվել է Բեռլինում կայացած IFLA 69-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Ֆրանսիայի ազգային գրադարանը (BNF) համաձայնագրին միացել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ի կոնսորցիումում։

Այս չորս կազմակերպությունները՝ LC, DNB, BnF և OCLC, ստանձնեցին կոնսորցիումում ղեկավարների դերը՝ ընդհանուր պատասխանատվություն ունենալով VIAF-ի, VIAF հոսթինգի և ծրագրային ապահովման մատակարարման, ինչպես նաև տվյալների մատենագրական բովանդակության համար։ Լրացուցիչ կազմակերպություններն արդեն ավելի ուշ միացան կոնսորցիումին՝ տրամադրելով ելակետային նիշքերը և VIAF-ի առաջխաղացման համար փորձ։

2010 թվականին հաստատությունների ղեկավարների շրջանում սկսվեցին լուրջ բանակցություններ և քննարկումներ VIAF-ի համար համապատասխան երկարաժամկետ կազմակերպական պայմանավորվածության համար։ Բազմաթիվ տարբերակների և աշխատանքի սկզբունքների քննարկումից հետո հեղինակները համաձայնեցին VIAF-ը վերագրել OCLC ծառայությանը։ 2011 թվականին քննարկվեցին անցման մանրամասները և բոլոր մասնակիցների համաձայնությունից հետո 2012 թվականին սկսվեց անցումը։

Նախագծի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգի նպատակն է կապել մի քանի ազգային նույնականացուցիչներ (ինչպես, օրինակ, գերմանական GND, (նախկինում PND անձանց համար), ամերիկյան LCCN, ֆրանսիակն BNF և այլ) դասակարգման և որոնման միասնական համակարգում։ VIAF գրառումը ստանում է ստանդարտ եզակի համար, պարունակում է սկզբնաղբյուրի նախնական գրանցումների ամբողջական հավաքածուն, ինչպես նաև հղվում է դեպի բնօրինակ աղբյուրները։ Տվյալներն ազատորեն հասանելի համացանցի միջոցով և կարող են օգտագործվել հետազոտությունների և տվյալների փոխանակման նպատակով նաև գրադարանային ֆոնդերի միջոցով էլեկտրոնային տարբերակով։ Փոխադարձ թարմացումը կատարվում է ըստ Բաց արխիվների նախաձեռնության (OAI)։

Նիշքերի համարներն ավելացվում են նաև Վիքիպեդիայի կենսագրական և այլ հոդվածներում։

Օգտագործելով VIAF կայքի միջերեսը (ինտերֆեյս)՝ համակարգը թույլ է տալիս մատենագիտական գրառումների որոնում կատարել բնագրի լեզվով կամ օգտվողի լեզվով։ Տվյալների արտածումը տեղի է ունենում նույնանուն գրառումների միաձուլման ճանապարհով։ Որոնման ընթացքում օգտագործվում է ներքին ինդեքսավորումը։ Դա արվել է, որպեսզի բացառվի արգելափակումը և խուսափվի կայքի ծանրաբեռումից։ Հավաքագրման և որոնման ալգորիթմները բաժանվում են երեք կատեգորիայի՝ ուժեղ, չափավոր և թույլ, որպեսզի ապահովի ավելի մեծ անվտանգություն VIAF վիրտուալ ընդլայնված գրառումների կառուցման ժամանակ։ Գործողությունն օգտագործում է OAI պրոտոկոլ կենտրոնական սերվերից ազգային և տարածաշրջանային գործակալություններից նույնականացման նիշքի մետատվյալները հավաքագրելիս։ Համակարգը իրենից ներկայացնում է վիրտուալ ենթակարգավորում, քանի որ ամբողջական գրառումը մնում է նույնականված նիշքի բնօրինակում, իսկ տվյալների միայն մի փոքր մասն է հավաքված կենտրոնական սերվերում։ Ներկայումս նախագծում մասնակցում են 38 կատալոգագիր հաստատություններ, այդ թվում՝ 11-ը թեսթային ռեժիմում (նրանց թվում է անգլերեն Վիքիպեդիան)։ Ժամանակի ընթացքում դրանց քանակն ավելանում է։ Թեև VIAF գործառույթները ճշգրիտ են միայն շնորհիվ գործակալությունների կողմից տրամադրած տվյալների որակի, VIAF-ը դառնում է ավելի հետևողական և հուսալի համակարգ[10]։

Մասնակիցներ գրադարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հ/հ Շինության լուսանկար Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Տեղակայություն Երկիր Դասակարգման ծածկագիր Ցուցիչի օրինակ
1 Իտալական գրադարանների միասնական կատալոգի ինստիտուտ Istituto Centrale per il Catalogo Unico Հռոմ Իտալիա Իտալիա ICCU IT/ICCU/RAVV/088390
2 Գերմանիայի ազգային գրադարան Deutsche Nationalbibliothek Մայնի Ֆրանկֆուրտ Գերմանիա Գերմանիա GND DNB/11864291X
3 Գեթի հետազոտական ինստիտուտ Getty Research Institute Լոս Անջելես, Կալիֆոռնիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ JPG ULAN/500327036
4 Կանադայի գրադարան և արխիվ Bibliothèque et Archives Canada Օտտավա, Օնտարիո Կանադա Կանադա LAC LAC/0040H0370F
5 Ալեքսանդրինի գրադարան Bibliotheca Alexandrina Ալեքսանդրիա Եգիպտոս Եգիպտոս EGAXA EGAXA/vtls000791617
6 Կոնգրեսի գրադարան + 8 գրադարան Library of Congress (NACO consortium) Վաշինգտոն ԿՇ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ LCCN n/79/068416
7 Ազգային խորհրդարանային գրադարան (Ճապոնիա) 国立国会図書館 Տոկիո և Կիոտո Ճապոնիա Ճապոնիա NDL NDL/00458898
8 Ավստրալիայի ազգային գրադարան National Library of Australia Կանբերրա Ավստրալիա Ավստրալիա NLA NLA/000036180076
9 Ֆրանսիայի ազգային գրադարան Bibliothèque nationale de France Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա BNF cb11926775j
10 Իսրայելի ազգային գրադարան הספרייה הלאומית Երուսաղեմ Իսրայել Իսրայել NLI NLI/000131866
11 Պորտուգալիայի ազգային գրադարան Biblioteca Nacional de Portugal Լիսաբոն Պորտուգալիա Պորտուգալիա BNP PTBNP/56654
12 Իսպանիայի ազգային գրադարան Biblioteca Nacional de España Մադրիդ Իսպանիա Իսպանիա BNE BNE/XX933715
13 Շվեդիայի ազգային գրադարան Kungliga Biblioteket Ստոկհոլմ Շվեդիա Շվեդիա SELIBR SELIBR/97268
14 Չեխիայի ազգային գրադարան Národní knihovna České republiky Պրահա Չեխիա Չեխիա NKC NKC/jn19981002230
15 Սեչենյի անվան ազգային գրադարան Országos Széchényi Könyvtár Բուդապեշտ Հունգարիա Հունգարիա NSZL NSZL/000000001730
16 RERO: Արևմտյան Շվեյցարիայի գրադարանային ցանց Réseau des bibliothèques de Suisse occidentale or Westschweizer Bibliothekverbund Շվեյցարիա Շվեյցարիա RERO RERO/vtls013481645
17 Ֆրանսիական համալսարանների գրադարանային կոնսորցիում Système universitaire de documentation Ֆրանսիա Ֆրանսիա SUDOC SUDOC/085948470
18 Շվեյցարիայի ազգային գրադարան Schweizerische Nationalbibliothek, Bibliothèque nationale suisse, Biblioteca nazionale svizzera, Rete delle bibliotheche della Svizzera occidentale Բեռն Շվեյցարիա Շվեյցարիա SWNL SWNL/vtls000204495
19 NUKAT: Լեհաստանի գիտական գրադարանների միասանական կատալոգ NUKAT: katalog zbiorów polskich bibliotek naukowych Վարշավա Լեհաստան Լեհաստան NUKAT NUKAT/n/94202820
20 Վատիկանի գրադարան Bibliotheca Apostolica Vaticana - Վատիկան Վատիկան BAV BAV/ADV10242315
21 BIBSYS BIBSYS Տրոնհեյմ Նորվեգիա Նորվեգիա BIBSYS BIBSYS/x90952390
22 Ֆլամանդական հանրային գրադարաններ Flemish Public Libraries Բրյուսել Բելգիա Բելգիա BIBNET BIBSYS/x90952390
23 Դանիայի թագավորական գրադարան + 1 գրադարան Danish Library Center Կոպենհագեն Դանիա Դանիա ВВС 8709791159102x
24 Լատվիայի ազգային գրադարան Latvijas Nacionālā bibliotēka Ռիգա Լատվիա Լատվիա LNB-LNC LNB-LNC10-000012145
25 Լեհաստանի ազգային գրադարան Biblioteka Narodowa w Warszawie Վարշավա Լեհաստան Լեհաստան NLP NLP-a21143511
26 Կատալոնիայի գրադարան Biblioteca de Catalunya Բարսելոնա Իսպանիա Իսպանիա BNC BNC-a10604303
27 Լյուքսեմբուրգի ազգային գրադարան Bibliothèque nationale de Luxembourg Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ

Գրադարաններ և ծրագրեր, որոնք ներգրավված են փորձարկման ռեժիմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հ/հ Շինության լուսանկար Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Տեղակայություն Երկիր Դասակարգման ծածկագիր Ցուցիչի օրինակ
1 Ռուսաստանի ազգային գրադարան Российская национальная библиотека Սանկտ Պետերբուրգ Ռուսաստան Ռուսաստան RSL RSL/nafpn-000084026
2 Նիդերլանդների ազգային գրադարան Koninklijke Bibliotheek Հաագա Նիդերլանդներ Նիդերլանդներ NTA NTA/068808658
3 Ազգային ժողովի գրադարան 国家图书馆管理局 - Սինգապուր Սինգապուր NLB NLB/18487957
4 Լիբանանի ազգային գրադարան المكتبة الوطنية اللبنانية‎ Բեյրութ Լիբանան Լիբանան LNL LNL/33485
5 Պերսևս նախագիծ ‎‎Perseus Թաֆթսի համալսարան (Մաքս Պլանկի միություն) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Գերմանիա Գերմանիա) PERSEUS PERSEUS/author.236.1
6 Վիքիպեդիա ‎‎Wikipedia Սան Ֆրանցիսկո Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Wikipedia
7 International Standard Name Identifier ISNI Լոնդոն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն ISNI ISNI/0000 0001 2137 6443
8 Զագրեբի ազգային և համալսարանական գրադարան Nacionalna i sveučilišna knjižnica u Zagrebu Զագրեբ Խորվաթիա Խորվաթիա
9 2 չփաստաթղթավորված նախագիծ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. WorldCat(բազմ․) — 1971.
  2. Basic Register of Thesauri, Ontologies & Classifications, Basel Register of Thesauri, Ontologies & Classifications / A. Ledl, H. Papatheodorou, Z. Park, C. Gnoli, A. P. i. Serra, H. HeddenVerbundzentrale des GBV, 2013.
  3. https://www.infodocket.com/2012/04/04/virtual-international-authority-file-service-transitions-to-oclc/
  4. (unspecified title)doi:10.1080/07317131.2011.546304
  5. http://www.gpntb.ru/win/inter-events/crimea2005/disk/140.pdf
  6. Kelley, Michael; Schwartz, Meredith (2012). «VIAF service transitions to OCLC». Library Journal. Media Source. 137 (8): 16.
  7. 7,0 7,1 VIAF, OCLC.
  8. «About OCLC». OCLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  9. Analysis and Reflections on VIAF, Virtual International Authority File Արխիվացված 2013-12-06 Wayback Machine // JLIS, Vol. 1, No. 2 (2010), Manzotti, DOI:10.4403/jlis.it-4520: «Virtual International Authority File (VIAF) is a joint experiment of the Library of Congress (LC), the Deutsche Nationalbibliothek (DNB), and the Bibliothèque Nationale de France (BNF) with Online Computer Library Center (OCLC).
  10. Analysis and Reflections on VIAF, Virtual International Authority File Արխիվացված 2013-12-06 Wayback Machine // JLIS, Vol. 1, No. 2 (2010), Manzotti, DOI:10.4403/jlis.it-4520, «Abstract»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «VIAF» հոդվածին։