Jump to content

Լովեչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Լովեչ
Տեսակoblast seat?, քաղաքապետարանի տեղակայման վայր և Բուլղարիայի քաղաք
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքԼովեչ[1]
ԲԾՄ200 ± 1 մետր
Մակերես70,001 կմ²
Ջրլիցի ափինՕսամ
Քարտեզ
Քարտեզ

Լովեչ (բուլղար․՝ Ловеч), քաղաք Բուլղարիայի հյուսիս-կենտրոնական մասում, ընկած է երկրի մայրաքաղաք Սոֆիայից 150 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Նույնանուն մարզի և համայնքի կենտրոնն է։ Մերձակայքում են գտնվում Պլևեն, Տրոյան և Տետևեն քաղաքները։

Անվանումը

Քաղաքի անվանումն ամենայն հավանականությամբ առաջացել է սլավոնական լով- (որս) արմատի և նույնպես սլավոնական -եչ ածանցի միացումով։

Լովեչի ամենաբարձրադիր վայրում՝ Ստրատեշ պարկում, գարնանը հասմիկի բազմաթիվ թփեր են ծաղկում՝ առանձնահատուկ գեղեցկություն հաղորդելով քաղաքին, որին հենց այդ պատճառով հաճախ անվանում են հասմիկների քաղաք։

Բնակչությունը

2011 թվականի փետրվարին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Լովեչ քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է մոտավորապես 36,600։ 1880-ական թվականներին այս բնակավայրն ունեցել է ընդամենը շուրջ 7,000 բնակիչ[2]։ Դրանից հետո բնակչության թիվը, գլխավորապես մերձակա գյուղերից ու փոքր քաղաքներից տեղափոխվածների հաշվին, տարեցտարի աճել է՝ 1987-1991 թվականներին հասնելով աճի առավելագույնին և հատելով 50,000-ի սահմանագիծը[2][3][3] [4] [5] [6] : Այդուհետև սկսել է արագ տեմպերով նվազել, որի պատճառը Բուլղարիայի մարզերի տնտեսական վիճակի վատթարացումն էր և դեպի մայրաքաղաք Սոֆիա ու արտասահման արտագաղթը։

Ազգային կազմը

2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Լովեչ քաղաքի բնակչության ազգային կազմն ունեցել է հետևյալ պատկերը[7][8].

ընդամենը՝ 36,600

Լովեչի համայնքի բնակչության ազգային կազմի պատկերը հետևյալն էր. 43,223 բուլղարներ, 2,321 թուրքեր և 665 գնչուներ ու այլք։

Պատմություն

Լովեչը Բուլղարիայի հնագույն քաղաքներից է։ Առաջին բնակավայրերը նրա մերձակա քարանձավներում հիմնվել են դեռևս մեր թվականությունից առաջ 4-3-րդ դարերում, թրակիական մելդի ցեղի անդամների կողմից։ Հետագայում հին հռոմեացիները Պրեզիդիում անունով ռազմակայան են ստեղծել ներկայիս քաղաքի մերձակայքում։ Նրանց կառուցած Հիսարիա բերդում էլ 1187 թվականին հաշտության պայմանագիր է կնքվել բուլղարական առաջին թագավորության և բյուզանդական կայսրության միջև:12-րդ դարում Լովեչն արդեն դարձել էր Բուլղարիայի խոշոր առևտրական կենտրոններից և ամենանշանավոր բնակավայրերից մեկը։

14-րդ դարի կեսերին, երբ թուրքերը ներխուժել են, լովեչցիները ամենահամառ դիմադրությունն են ցույց տվել նվաճողներին. Հիսարիա բերդը ամենավերջինն է հանձնվել ՝ 1446 թվականին։ Դրանից հետո տևական ժամանակ քաղաքը որոշակի արտոնություններից է օգտվել. թուրքերն իրավունք չեն ունեցել բնակություն հաստատելու Լովեչում, իրավունք չեն ունեցել նաև լովեչցի տղաներին ենիչերի դարձնել։

17-րդ դարում Լովեչը կրկին վերածվել է առևտրական աշխույժ կենտրոնի, դարձել Բուլղարիայի ամենահարուստ քաղաքներից մեկը, արժանացել Altın Lofça (Ոսկե Լովեչ) մականունի։

Օսմանյան լծի դեմ պայքարի ակտիվացման շրջանում Լովեչը դարձել է ազատագրական պայքարի անվանի կազմակերպիչ Վասիլ Լևսկու հիմնադրած ու ղեկավարած «Հեղափոխական գաղտնի կոմիտեի» ձեռնարկած գործողությունների կենտրոնը։ Բազմաթիվ կորուստներ կրած թուրքերն այստեղ են նրան կալանավորել, տեղափոխել Սոֆիա և կախել։ Վասիլ Լևսկու լովեչյան թանգարանը ամենամեծն է Բուլղարիայում և ունի նրա անձնական իրերի ամենամեծ հավաքածուն՝ նոթատետրեր, զգեստներ, զենքեր...

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի կարևորագույն ճակատամարտերից մեկը տեղի է ունեցել հենց Լովեչի մերձակայում և պատմության մեջ է մտել Լովեչի ճակատամարտ անվանումով։

Կլիմա

Լովեչ (2000-2014)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.8
(40.6)
7.5
(45.5)
13.4
(56.1)
18.6
(65.5)
24.1
(75.4)
27.9
(82.2)
30.6
(87.1)
30.9
(87.6)
25.4
(77.7)
18.8
(65.8)
12.9
(55.2)
5.7
(42.3)
18.4
(65.1)
Միջին օրական °C (°F) 1.0
(33.8)
3.0
(37.4)
8.0
(46.4)
12.8
(55)
18.4
(65.1)
22.1
(71.8)
24.7
(76.5)
24.7
(76.5)
19.5
(67.1)
13.5
(56.3)
8.4
(47.1)
2.0
(35.6)
13.3
(55.9)
Միջին ցածր °C (°F) −2.9
(26.8)
−1.5
(29.3)
2.5
(36.5)
7.0
(44.6)
11.7
(53.1)
15.2
(59.4)
17.6
(63.7)
17.5
(63.5)
13.0
(55.4)
8.2
(46.8)
3.8
(38.8)
−1.7
(28.9)
7.6
(45.7)
Տեղումներ մմ (դյույմ) 43.3
(1.705)
42.4
(1.669)
40.7
(1.602)
25.1
(0.988)
28.7
(1.13)
27.2
(1.071)
30.4
(1.197)
16.6
(0.654)
60.4
(2.378)
71.9
(2.831)
53.4
(2.102)
78.2
(3.079)
561.6
(22.11)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 11.3 11.1 9.7 4.1 3.7 4.7 2.8 2.7 4.9 6.6 5.0 9.4 67.9
Միջին ամսական արևային ժամ 93 133 160 210 244 282 320 302 219 165 105 89 2437
աղբյուր: Stringmeteo.org

Գործընկեր քաղաքներ

Ուշագրավ փաստեր

Անտարկտիդայի Գրեհեմ երկրամասի բարձունքները կոչվում են Լովեչի անունով[9], իսկ Հարավշետլանդական կղզեխմբի Լիվիգստոն կղզում էլ սարերից մեկը կոչվել է Լովեչ քաղաքի տեղում անտիկ ժամանակներում հիմնված թրակիական Մելտա բնակավայրի անունով[10]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. 2,0 2,1 Bulgarian Academy of Sciences Արխիվացված 2011-07-06 Wayback Machine
  3. 3,0 3,1 «National Statistical Institute - Towns population 1956-1992». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - towns in 2009 Արխիվացված 2010-11-13 Wayback Machine
  5. (անգլերեն) CityPopulation.de
  6. (անգլերեն) Pop-Stat.Mashke.org
  7. Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute Արխիվացված 2013-09-08 Wayback Machine
  8. «Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  9. Lovech Heights. SCAR Composite Antarctic Gazetteer
  10. Melta Point. SCAR Composite Antarctic Gazetteer.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լովեչ» հոդվածին։