The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիրատ Կոհլի (անգլ.՝ Virat Kohli, նոյեմբերի 5, 1988(1988-11-05)[1], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[1]), հնդիկ կրիկետ խաղացող, ով համարվում էր աշխարհի լավագույն բեթսմեններից (հետ հարվածող) մեկը[9][10]։ Ներկայումս Հնդկաստանի Պրեմեր լիգայում Հնդկաստանի հավաքականի թիմի ավագն է։ 2018 թվականին Time ամսագիրը Կոհլիին անվանել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[11]։ Պարգևատրվել է երկրի բարձրագույն մարզական մրցանակով՝ Ռաջիվ Գանդի Կհել Ռատնա և Հնդկաստանի Պադմա Շրի քաղաքացիական շքանշանով։ Կոհլին դերասանուհի Անուշկա Շարմայի ամուսինն է։
Կենսագրություն
Վիրատ Կոհլին ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 5-ին՝ Դելիում, փենջաբցու ընտանիքում, սովորել է Արևմտյան Դելիի կրիկետի ակադեմիայում (1998 թվականին հիմնադրվելուց ի վեր) և միաժամանակ խաղացել է Սումիտ Դոգրայի ակադեմիայում Նոիդայից ոչ հեռու։
Անձնական կյանք
2013 թվականից նա սկսել է հանդիպել բոլիվուդյան դերասանուհի Անուշկա Շարմայի հետ։ Շուտով այդ զույգին տվել են «Վիրուշկա» մականունը։ Նրանց հարաբերությունները զանգվածային ուշադրություն է գրավել լրատվամիջոցների անդադար ասեկոսներից, քանի որ նրանցից ոչ մեկը հրապարակայնորեն չի խոսել այդ մասին։ Ամուսնացել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Ֆլորենցիայում։
Կարիերա և միջազգային մրցաշարեր
2002 թվականին առաջին անգամ խաղացել է Դելիի «U-15» թիմում։
2004 թվականի վերջին ընտրվել է Դելիի «U-17» թիմում։
2006 թվականի հուլիսին ընտրվել է «U-19» ազգային թիմում, իսկ նոյեմբերին առաջին դասարանում նորամուտը նշել Դելիի թիմի կազմում «Թամիլ Նադու» թիմի դեմ։
2007 թվականի ապրիլին առաջին անգամ ելույթ ունեցավ Twenty20 ֆորմատի խաղում։
2008 թվականին գլխավորել Է Հնդկաստանի հավաքականը Մալայզիայի «U--19» աշխարհի առաջնությունում, որից հետո «Royal Challengers Bangalore»-ը նրա հետ կնքել է 30 հազար ԱՄՆ դոլարի պատանեկան պայմանագիր։ Նույն թվականին նա Հնդկաստանի հավաքականի կազմում մասնակցել է Շրի Լանկայի և Պակիստանի մրցաշարերին։