Էլեոնորա Պրոխազկա
Էլեոնորա Պրոխազկա գերմ.՝ Eleonore Prochaska[1] | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1785[2] |
Ծննդավայր | Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1813[2] (28 տարեկան) |
Մահվան վայր | Դանենբերգ[2] |
Գերեզման | Դանենբերգ |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | Großes Militärwaisenhaus? (1797)[2] |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Eleonore Prochaska Վիքիպահեստում |
Մարիա Քրիստինա Էլեոնորա (գերմ.՝ Marie Christiane Eleonore Prochaska, մարտի 11, 1785[2], Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն[2] - հոկտեմբերի 5, 1813[2], Դանենբերգ[2]), առաջին կին կամավորը պրուսական բանակում, հեծելազորային, Գերմանիայի ազգային հերոսուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Քրիստինա Էլեոնորան սերում էր աղքատ պրուսական գվարդիական սերժանտի ընտանիքից։ Մոր մահից հետո հայրը նրան ուղարկել է երեխաների ռազմական մանկատուն, որտեղ հետագայում աշխատել է որպես սպասուհի։ Երիտասարդ տարիքից հետաքրքրվել է Նապոլեոնի դեմ Անկախության պատերազմով։ 28 տարեկան հասակում Ավգուստ Ռենեց արական անունով որպես կամավոր մասնակցել է ֆրանսիական զորքերի թիկունքում գործող Ադոլֆ ֆոն Լյուտցովի «Ազատության կորպուսի» (ժողովուրդը նրանց անվանում էր «Սև ամպեր») 1-ին եգերական գումարտակին։ Սկզբում նրան նշանակել են ռազմական նվագախմբում, բայց շուտով ուղարկել են հեծելազոր։ Պայքարել է պրուսական բանակում՝ տղամարդու քողի տակ, նապոլեոնյան բանակի դեմ։
1813 թվականի սեպտեմբերին Վեստֆալիայում Գյորդի ճակատամարտում, մինչ նա փորձում էր վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերել, ինքն է ծանր վիրավորվել։ Ռազմաճակատային բուժակները արագ դուրս են բերել վիրավոր Էլեոնորային մարտադաշտից, և նրան ուղարկել Դաննենբերգի հիվանդանոց։ Այստեղ ստացած ծանր վերքերից երեք շաբաթ անց՝ 1813 թվականի հոկտեմբերի 5-ին, Էլեոնորան մահացել է։ Ցուցաբերած առանձնահատուկ քաջության և հերոսության համար նրան կոչում էին պոտսդամյան Ժաննա դ'Արկ։ Էլեոնորա Պրոխազկայի կերպարը հետագայում իդեալականացվեց որպես Նապոլեոնի հետ ազատագրական պատերազմի խորհրդանիշ և նրա նկատմամբ ակնածանք էր տածվում՝ որպես Գերմանիայի ազգային հերոսուհու։
Ստեղծվեցին Էլեոնորային նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ (բանաստեղծություններ և դրամաներ)։ Լյուդվիգ վան Բեթհովենը երաժշտություն գրեց Յոհան Ֆրիդրիխ Լեոպոլդ Դունկերի դրամայի համար։
1865 թվականին Դաննենբերգի Սուրբ Աննայի գերեզմանատանը Էլեոնորայի գերեզմանի վրա հուշարձան տեղադրվեց, իսկ 1889 թվականին Պոտսդամում հուշարձան կանգնեցվեց՝ ի պատիվ Էլեոնորա Պրոխազկայի, իսկ նրա տունը դարձավ հուշահամալիր թանգարան։
Համանման այլ կենսագրականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեծելազորային օրիորդ Նադեժդա Դուրովա` ռուսական բանակի առաջին կին սպան։
- Այդ տարիներին եղբոր անունով հերոսաբար մարտնչում էր Ալեքսանդրա Տիխոմիրովան։ Առեղծվածը բացահայտվեց միայն նրա հերոսական մահից հետո։
- Մոտավորապես նույն ժամանակաշրջանում իտալացի Ֆրանչեսկա Սկանագատան ծառայում էր ավստրիական բանակում։
- Արքայազն Վիլհելմի և նրա կնոջ հովանավորությամբ պրուսական բանակի վեցերորդ կոալիցիայի կողմից հեծելազորում մարտնչում էր Լուիզա Կեսսենիխը։
- 20-րդ դարի սկզբին Նադեժդա Դուրովայի սխրանքը կրկնեց Գեորգիևյան խաչի ասպետ Օլգա Նիկոլաևնա Կաբանովան, ով իր սեռը թաքցրել էր Օլեգ անվան տակ և որպես կամավոր ծառայել էր Ռուսաստանի բանակում, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հետագայում` Սպիտակների կամավորական բանակում` Քաղաքացիական պատերազմի տարիներին։ Օլգա Նիկոլաևնան ավելի քան 10 տարի թաքցնում էր իր սեռը, նույնիսկ աքսորում` մինչև 1920-ականների կեսերը, երբ նա բացահայտեց իր գաղտնիքը ընկերոջը, ում հետ Բելգրադում շուտով ամուսնացավ։
- 20-րդ դարում Ալեքսանդրա Ռաշչուպկինան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է T-34 տանկի վարորդ-մեխանիկ և ավելի քան երեք տարի շարունակ ծառայակիցներից թաքցրել է, որ ինքը կին է[3][4][5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էլեոնորա Պրոխազկայի մահը, 1863 թվականի փորագրություն
-
Էլեոնորա Պրոխազկայի հուշարձանը Պոտսդամում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #13305506X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Poten B. v. Prochaska, Eleonore (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1888. — Vol. 26. — S. 621–622.
- ↑ Ася Кандаурова (6 марта 2014). «Три года танкист скрывал, что он — женщина». Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Вадим Кожуховский (9 сентября 2006). «Танкист, да Вы — девица!». Красная Звезда. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Антон Тимофеев (28 июня 2006). «Крепкий орешек». Экспресс газета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Պրոխազկա» հոդվածին։ |
|