Ֆորտ Լոդերդեյլ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ֆորտ Լոդերդեյլ | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Համայնք | Բրովարդ շրջան | ||||
Մակերես | 94,045083 կմ², 99,899764 կմ² | ||||
ԲԾՄ | 11 մետր | ||||
Բնակչություն | ▲182 760 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||||
Պաշտոնական կայք | fortlauderdale.gov(անգլ.) | ||||
| |||||
Ֆորտ Լոդերդեյլ (անգլ.՝ Fort Lauderdale [ˌfɔrt ˈlɔːdərdeɪl]), կուրորտային քաղաք Հարավային Ֆլորիդայի արևելյան ափին, տեղաբաշխված է Մայամի և Ուեստ Պալմ Բիչ քաղաքների միջև։ Բնակչությունը 165 521 մարդ (2010)[2]: Այս քաղաքի պատմությունը պատմությունը կապված է առաջամարտիկ Ուիլյամ Կուլիի հետ։
Քաղաքում է տեղաբաշխված է AutoNation ընկերության գլխավոր գրասենյակը՝ ԱՄՆ-ում ավտոմեքենաներ վաճառող խոշորագույն ընկերությունը։
Քաղաքը համարվում է հանրահայտ զբոսաշրջային օբյեկտ, 2006 թվականին այն այցելել է 10,35 միլիոն մարդ[3]։ Ֆորտ Լոդերդեյլը հաճախ անվանում են «Ամերիկական Վենետիկ»[4]։
Քաղաքը տեղակայված է Մայամիից 23 մղոն (37 կմ) հեռավորության վրա։ Ֆորտ Լոդերդեյլում և նրա շրջակայքում կան ավելի քան 4100 ռեստորան և 120 գիշերային ակումբ[3]։
Անվան առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]ֆորտ Լոդերդեյլ ստացել է իր անվանումը մի քանի նավահանգիստների հետ մետեղմ որոնք կառուցվել են Միացյալ Նահանգների կողմից երկրորդ Սեմինոլական պատերազմի ժամանակ։ Նավահանգիստը անվանվել է մայոր Ուիլյամ Լոդերդեյլի պատվին, որը հրամանատարն էր այն զինվորների որոնք պատրաստեցին առաջին նավահանգիստը[5]։ Բայց քաղաքի զարգացումը տեղի ունեցավ 50 տարի անց այն բանից հետո, երբ լքվեց հակամարտության ավարտից հետո[5]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորտ Լոդերդեյլի մոտուկություն Ատլանտյան օվկիանոսին, հիանալի բնությունը, տարատեսակ ստորջրյա աշխարհը և հարմար բնական բուխտաները դարձնում են քաղաքը հանրահայտ վայր զբոսանավերով շրջելու համար։
Զբոսանավային ենթակառուցվածքի մակարդակի արձր լինելուն նպաստեց այն, որ այս տեղը բարձավ աշխարհում հայտնի զբոսանավերի ամանորյա շքերթի և զբոսանավերի և Կատերների ցուցահանդեսի անցկացման կենտրոնը՝ Fort Lauderdale International Boat Show:
Շքերթը ավանդաբար անցկացվում է դեկտեմբերի 14-ին։ Նրա պատմությունը հաշվվում է մի քանի տասնամյակ։ Այն ամեն տարի անցկացվում է սկսած 1971 թվականից, և ամեն անգամ ունի իր թեմատիկ ուղղվածությունը։
Զբոսանավերի ցուցահանդեսը անցկացվում է ամեն տարի սկսած 1960 թվականից, և համարվում է տվյալ տարածքի ամենամեծ միջոցառումներց մեկը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա (1981–2010 նորմալ)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 92 (33) |
94 (34) |
94 (34) |
95 (35) |
98 (37) |
98 (37) |
99 (37) |
100 (38) |
99 (37) |
98 (37) |
91 (33) |
90 (32) |
100 (38) |
Միջին բարձր °F (°C) | 75.4 (24.1) |
76.7 (24.8) |
78.5 (25.8) |
81.9 (27.7) |
85.5 (29.7) |
88.5 (31.4) |
89.8 (32.1) |
90.2 (32.3) |
88.8 (31.6) |
85.8 (29.9) |
80.9 (27.2) |
76.9 (24.9) |
83.2 (28.4) |
Միջին օրական °F (°C) | 66.3 (19.1) |
67.8 (19.9) |
70.1 (21.2) |
73.9 (23.3) |
78.1 (25.6) |
81.5 (27.5) |
82.6 (28.1) |
83.0 (28.3) |
82.0 (27.8) |
78.8 (26) |
73.3 (22.9) |
68.6 (20.3) |
75.5 (24.2) |
Միջին ցածր °F (°C) | 57.1 (13.9) |
59.0 (15) |
61.6 (16.4) |
65.9 (18.8) |
70.7 (21.5) |
74.4 (23.6) |
75.4 (24.1) |
75.8 (24.3) |
75.2 (24) |
71.9 (22.2) |
65.7 (18.7) |
60.4 (15.8) |
67.8 (19.9) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 28 (−2) |
28 (−2) |
32 (0) |
40 (4) |
49 (9) |
57 (14) |
64 (18) |
66 (19) |
61 (16) |
44 (7) |
35 (2) |
29 (−2) |
28 (−2) |
Անձրևի տեղումներ դյույմ (մմ) | 2.62 (66.5) |
3.24 (82.3) |
3.58 (90.9) |
3.52 (89.4) |
6.20 (157.5) |
9.81 (249.2) |
7.41 (188.2) |
8.00 (203.2) |
9.45 (240) |
6.40 (162.6) |
3.90 (99.1) |
2.39 (60.7) |
65,75 (1670,1) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.01 in) | 8.3 | 7.8 | 8.7 | 7.3 | 10.3 | 16.9 | 16.4 | 17.5 | 18.5 | 13.5 | 10.5 | 8.8 | 144.7 |
աղբյուր: NOAA (extremes 1912–present)[6] |
Հայտնի բնիկներ և բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեսլի Նիլսեն՝ ամերիկացի և կանադացի դերասան։ Կյանքի վերջին տարիները անցկացրել է և մահացել Ֆորտ Լոդերդեյլում։
- Բիշ Դիանա՝ ամերիկական երգեհոնահար և հեռուստահաղորդահար։ Ավելի քան 20 տարի շարունակ եղել է Ֆորտ Լոդերդեյլի պրեսբիտերեկան Կորալ Ռիդժ եկեղեցու երգենհենահարը։
- Ստեֆեն Բիեր՝ ամերիկական լուսանկարիչ և երաժիշտ։
- Մերիլին Մենսոն՝ ամերիկացի երաժիշտ, Marilyn Manson ռոք խմբի հիմնադիր և առաջատար։
- Թորի Լեյն՝ պորնոդերսանուհի
- Ջաստին Բարտա՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ 9 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Միչիգանի նահանգ։
- Դուեյն «Սկալա» Ջոնսոն՝ ռեստլեր և դերասան։
- Դժակո Պաստորիուս՝ հանրահայտ բաս կիթարիստ։
- Պինկի Պիտտեենգեր՝ (անգլ.՝ Pinky Pittenger) (1899—1977), ամերիկացի բեյսբոլիստ։
- Թերի Վայգել՝ դերասանուհի և ֆոտոմոդել։
- Թիֆֆանի Ֆելլոն՝ ֆոտոմոդել
- Նադին Սերրա՝ սոպրանո։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստրախան, Ռուսաստան
- Բելու Հորիզոնտի (պորտ.՝ Belo Horizonte), Բրազիլիա (2003)
- Վենեցիա (իտալ.՝ Venezia), Իտալիա
- Գոլդ Քոստ (անգլ.՝ Gold Coast), Ավստրալիա
- Մարգարիտա (իսպ.՝ Isla de Margarita), Վենեսուելա
- Քափ Հայիտեն (ֆր.՝ Cap-Haïtien), Հայիթի
- Կեպոս (իսպ.՝ Quepos), Կոստա Ռիկա
- Լա Ռոմանա (իսպ.՝ La Romana), Դոմինիկյան Հանրապետություն
- Մար-դել-Պլատա (իսպ.՝ Mar del Plata), Արգենտինա
- Մեդելյին (իսպ.՝ Medellín), Կոլումբիա
- Մուգլա (թուրքերեն՝ Muğla), Թուրքիա
- Պանամա (իսպ.՝ Ciudad de Panamá), Պանամա
- Ռիմինի (իտալ.՝ Rimini), Իտալիա
- Սան Սեբաստիան (պորտ.՝ São Sebastião), Բրազիլիա
- Սեֆտոն (անգլ.՝ Sefton), Անգլիա, Մեծ Բրիտանիա
- Հայֆա (եբրայերեն՝ חיפה), Իսրայել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Fort Lauderdale, Florida». American FactFinder. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 24 февраля 2016-ին.
- ↑ 3,0 3,1 «Greater Fort Lauderdale 2006 Statistics» (Press release). Greater Fort Lauderdale Convention and Visitors Bureau. March 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «About Fot Lauderdale». City of Fort Lauderdale. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 5,0 5,1 «Old Fort Lauderdale Museum-Sneak Preview». Fort Lauderdale Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «NOWData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական Կայք (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտ Լոդերդեյլ» հոդվածին։ |
|