Jump to content

Էլեոնորա Պրոխազկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնորա Պրոխազկա
գերմ.՝ Eleonore Prochaska[1]
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1785(1785-03-11)[2]
ԾննդավայրՊոտսդամ, Պրուսիայի թագավորություն[2]
Մահացել էհոկտեմբերի 5, 1813(1813-10-05)[2] (28 տարեկան)
Մահվան վայրԴանենբերգ[2]
ԳերեզմանԴանենբերգ
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունGroßes Militärwaisenhaus? (1797)[2]
Մասնագիտությունռազմական գործիչ
 Eleonore Prochaska Վիքիպահեստում

Մարիա Քրիստինա Էլեոնորա (գերմ.՝ Marie Christiane Eleonore Prochaska, մարտի 11, 1785(1785-03-11)[2], Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն[2] - հոկտեմբերի 5, 1813(1813-10-05)[2], Դանենբերգ[2]), առաջին կին կամավորը պրուսական բանակում, հեծելազորային, Գերմանիայի ազգային հերոսուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Քրիստինա Էլեոնորան սերում էր աղքատ պրուսական գվարդիական սերժանտի ընտանիքից։ Մոր մահից հետո հայրը նրան ուղարկել է երեխաների ռազմական մանկատուն, որտեղ հետագայում աշխատել է որպես սպասուհի։ Երիտասարդ տարիքից հետաքրքրվել է Նապոլեոնի դեմ Անկախության պատերազմով։ 28 տարեկան հասակում Ավգուստ Ռենեց արական անունով որպես կամավոր մասնակցել է ֆրանսիական զորքերի թիկունքում գործող Ադոլֆ ֆոն Լյուտցովի «Ազատության կորպուսի» (ժողովուրդը նրանց անվանում էր «Սև ամպեր») 1-ին եգերական գումարտակին։ Սկզբում նրան նշանակել են ռազմական նվագախմբում, բայց շուտով ուղարկել են հեծելազոր։ Պայքարել է պրուսական բանակում՝ տղամարդու քողի տակ, նապոլեոնյան բանակի դեմ։

1813 թվականի սեպտեմբերին Վեստֆալիայում Գյորդի ճակատամարտում, մինչ նա փորձում էր վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերել, ինքն է ծանր վիրավորվել։ Ռազմաճակատային բուժակները արագ դուրս են բերել վիրավոր Էլեոնորային մարտադաշտից, և նրան ուղարկել Դաննենբերգի հիվանդանոց։ Այստեղ ստացած ծանր վերքերից երեք շաբաթ անց՝ 1813 թվականի հոկտեմբերի 5-ին, Էլեոնորան մահացել է։ Ցուցաբերած առանձնահատուկ քաջության և հերոսության համար նրան կոչում էին պոտսդամյան Ժաննա դ'Արկ։ Էլեոնորա Պրոխազկայի կերպարը հետագայում իդեալականացվեց որպես Նապոլեոնի հետ ազատագրական պատերազմի խորհրդանիշ և նրա նկատմամբ ակնածանք էր տածվում՝ որպես Գերմանիայի ազգային հերոսուհու։

Ստեղծվեցին Էլեոնորային նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ (բանաստեղծություններ և դրամաներ)։ Լյուդվիգ վան Բեթհովենը երաժշտություն գրեց Յոհան Ֆրիդրիխ Լեոպոլդ Դունկերի դրամայի համար։

1865 թվականին Դաննենբերգի Սուրբ Աննայի գերեզմանատանը Էլեոնորայի գերեզմանի վրա հուշարձան տեղադրվեց, իսկ 1889 թվականին Պոտսդամում հուշարձան կանգնեցվեց՝ ի պատիվ Էլեոնորա Պրոխազկայի, իսկ նրա տունը դարձավ հուշահամալիր թանգարան։

Համանման այլ կենսագրականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Deutsche Nationalbibliothek Record #13305506X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Poten B. v. Prochaska, Eleonore (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1888. — Vol. 26. — S. 621–622.
  3. Ася Кандаурова (6 марта 2014). «Три года танкист скрывал, что он — женщина». Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Вадим Кожуховский (9 сентября 2006). «Танкист, да Вы — девица!». Красная Звезда. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. Антон Тимофеев (28 июня 2006). «Крепкий орешек». Экспресс газета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Պրոխազկա» հոդվածին։