Աբգար, ասորական ծագումով հայկական արական անձնանուն։ Ծագում է ասորերեն Abgar անունից[1]։ Ըստ ֆրանսիացի հայագետ-արևելագետ Օգյուստ Կարիերի ասորերեն abgārā «կաղ» բառն է[2][3], համեմատական է լատիներեն Claudius արական և Claudia իգական անունները, որոնք նույնպես նշանակում են «կաղ»։ Աբգար անունն էին կրում Օսրոենեի թագավորության (Ուռհայաստան) բոլոր թագավորները, որոնց տոհմը թագավորեց մ.թ.ա. 136 թվականից մինչև մ.թ. 217 թվականը։ Անտոնիոս Կարակալլա կայսրը 217 թվականին գրավում է Եդեսիան և վերջ դնում այդ թագավորությանը։ Ըստ Հրաչյա ԱճառյանիՄովսես Խորենացին քմահաճ կերպով է մեկնում այս բառը՝ «աւագ այր». «Կոչիւր աւագ այր, վասն առաւել հեզութեանն և իմաստութեանն, որում յետոյ և տիքն. զայս ոչ կարելով ուղղախօսել Յունաց և Ասորւոց կոչեցին Աբգարիոս»[4]։ Հրաչյա Աճառյանը թերահավատորեն մոտենալով Մովսես Խորենացու մեկնությանը գրում է՝. «Իբր թե բառը բնիկ հայերեն է և նախապես աւագ այր ձևն է ունեցել, որ ասորիները և հույները աղավաղելով դարձրել են Աբգար»[5]։ Մովսես Խորենացուն կրկնում է նաև Վարդան Արևելցին՝. «Որդի նորա Աւագայրն, զոր Ասորիք Աբգար կոչեն»[6]։ Պատահական նմանություն ունի արաբերեն عبقري ('Abqarī) «կատարյալ մարդ, ցեղի մեջ ամենից փառավոր և ազդեցիկ մարդը»[7]։ Աբգար անունը մտել է հայերի մեջ, բայց պատմության ընթացքում գործածական չի եղել։ Վերջին դարերից հայտնի են մի քանի անձինք Աբգար անունով[5]։ Այժմ էլ գործածական անուն է։
Աբգար Թ, Օսրոյենեի թագավոր (179-214), Աբգար Ը-ի որդին, Մանու Թ-ի հայրը, 207 թվականին դարձել է քրիստոնյա[8], ըստ Հրաչյա Աճառյանի նրան է Մովսես Խորենացին հայացնելով՝ դարձրել Աբգար թագավոր Հայոց։
Աբգար պարոն, ԲաղեշիՊոռ գյուղի տանուտերը, մեծահարուստ, Մկրտիչ Նաղաշի կրտսեր եղբայրը (14-րդ դար)։
Աբգար, տանուտեր բրուտ Ստեփաննոսի ազգականը (1435)։
Աբգար, Էդիլշահի որդին, ով Կտուց անապատում գրել տվեց մի Ավետարան (1475)։
Աբգար, Հովհաննես քահանայի որդին, ով իր եղբոր՝ տանուտեր Արապշահի հետ մի ավետարան գրել տվեց Աղբակի գավառիԷրնկանի գյուղում (1490)։
Աբգար Եվդոկիացի (Աբգար Թոխաթեցի, մոտ 1520 – մոտ 1572), Ամիրբեկի որդին, հայ տպագրիչ, հոգևորական, հասարակական-քաղաքական գործիչ, ծածկագրերի մասնագետ։ Իրեն համարել է Արծրունյաց թագավորական տան շառավիղներից։
Աբգար սարկավագ, ստացել է մի Շարակնոց, 1610 թվականից հետո։