Ալբերտ Զարացյան
Ծնվել է | հուլիսի 22, 1937[1] (87 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1990) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ալբերտ Քաջազի Զարացյան (հուլիսի 22, 1937[1], Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վնասվածքաբան-օրթոպեդ, ռազմադաշտային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Զարացյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 22-ին, Թալինում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1971 թվականին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում։ 1991 թվականին եղել է ԵԲԻ վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1986-2007 թվականներին ղեկավարել է Երևանի թիվ 8 հիվանդանոց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկան, 1989-1995 թվականներին՝ ԵԲԻ բուժման ֆակուլտետի ավագ կուրսերի դեկան, 1992-2007 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, 1995 թվականին՝ Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միության նախագահ և Վիրաբուժության օրթոպեդիայի և վնասվածքաբանության միջազգային կազմակերպության ազգային պատվիրակ և քարտուղար[2]։ 2007 թվականից` ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի պրոֆեսոր։ 2007 թվականից ղեկավարում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի ծառայությունը[3]։
Աշխատանքները վերաբերում են միջհոդային ոսկրամիացումից հետո հոդաճառի հետ վնասվածքային վերականգնման, ածխածնի կառուցվածքներով ոսկրասինթեզի, քլորոպրենային թունավորումների հետևանքով մեռուկացած ոսկրային հյուսվածքի վերականգնման, ոսկրակոշտուկի առաջացման ընթացքում ոսկրածուծի դերի ուսումնասիրությանը։ Համահեղինակ է «Ռազմադաշտային վիրաբուժություն» (2000) դասագրքի։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1995)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռազմադաշտային վիրաբուժություն։ Դասագիրք բժշկական բուհերի ուսանողների և բժիշկների համար, Զարացյան Ալբերտ Քաջազի, Գրիգորյան Ռոլանդ Անաստասի, Երևանի պետական բժշկական համալսարան Մ. Հերացու անվան, Երևան, «Նաիրի», 2000[4]։
- Применение утлеродных конструкций при остеосинтезе, Ереван, 1991:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2743
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 387։
- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Զարացյան, Ալբերտ Քաջազի (2000). Ռազմադաշտային վիրաբուժություն։ Դասագիրք բժշկական բուհերի ուսանողների և բժիշկների համար. Նաիրի. ISBN 9785550011928.
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թալին քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ռազմադաշտային վիրաբույժներ
- Հայ վնասվածքաբաններ
- Հայ օրթոպեդներ