«Մաստեր-Սատուրն» ՕՌՈՒ-ի սան է։ 18 տարեկանում պայմանագիր է կնքել Կազանի«Ռուբինի» հետ, որի երիտասրադական թիմում խաղացել է մինչև 2008 թվականը (36 խաղ, 2 գոլ), որից հետո երկու մրցաշրջան վարձավճարով անցկացրել է Բելգորոդի«Սալյուտ-Էներգիա» ակումբում և մեկ մրցաշրջան՝ «Կրասնոդար» ակումբում։ 2010 թվականին «Ռուբինի» կազմում դարձել է Համագործակցության գավաթի դափնեկիր[3]։ 2011/12 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել է «Սպարտակ Նալչիկ»[4]։ Պրեմիեր Լիգայում նորամուտը կատարել է 2011 թվականի ապրիլի 3-ին՝ «Զենիթի» դեմ տնային խաղում դուրս գալով փոխարինման 90-րդ րոպեին[5]։ Առաջին գոլը «Սպարտակի» կազմում խփել է 2011 թվականի հուլիսի 24-ին՝ 17-րդ տուրի՝ «Կրասնոդարի» դեմ խաղի 87-րդ րոպեին[6][7]։ Նալչիկի կազմում Ալեքսանդրն անցկացրել է 20 խաղ և խփել մեկ գոլ։ 2012 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է Նիժնեկամսկի [«[Նեֆտեխիմիկ (ֆուտբոլային ակումբ, Նիժնեկամսկ)|Նեֆտեխիմիկ]]» ակումբ[8]։ Նորամուտը նոր թիմում կատարել է 2012 թվականի հուլիսի 10-ին ՖԱԼ առաջնության առաջին տուրի՝ Նովոկուզնեցկի«Մետալուրգ» ակումբի դեմ խաղում[9]։