Ալեքսանդր Պավլենկո
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1985[1] (39 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Օրջոնիկիձե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 64 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 1 հունիսի, 2018: |
Ալեքսանդր Եվգենևիչ Պավլենկո (ռուս.՝ Александр Евгеньевич Павленко, հունվարի 20, 1985[1], Օրջոնիկիձե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով զբաղվել սկսել է 8 տարեկանում։ 14 տարեկանում դարձել է Մոսկվայի «Դինամո» ակումբի երիտասարդական թիմի խաղացող, հետագայում տեղափոխվել է «Ակադեմիա» ակումբ, իսկ այդտեղից՝ Շվեյցարիայի «Լոզան» ակումբ։ 16 տարեկան հասակում պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամո» ակումբի հետ և հենց 2001 թվականին կատարել է նորամուտը Ռուսաստանի առաջնությունում՝ օգոստոսի 18-ին «Ֆակել» ակումբի դեմ խաղի (5:0) 70-րդ րոպեին փոխարինելով Վլադիմիր Բեսչաստնիխին։ 2002 թվականի ապրիլին հրավիրվել է Ուկրաինայի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքական[2]։
Մասնակցել է XXVIII և XXIX Օլիմպիական խաղերի նախընտրական մրցաշարերին։ 2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Շիննիկ» ակումբ։ Մարտի 28-ին կատարել է նորամուտը «Մետալուրգ-Կուզբաս» ակումբի դեմ խաղում (5:0)՝ աչքի ընկնելով խփած գոլով։ Օգնել է թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա, որից հետո վերադարձել է «Սպարտակ»։ Չի մասնակցել 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը միջին գծի գերծանրաբեռնվածության պատճառով[3]։ 2009 թվականի օգոստոսի 27-ին մեկ տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով»[4]։ Սեպտեմբերի 19-ին՝ «Կուբան» ակումբի դեմ խաղում (3:3), խփել է «Ռոստովի» 500-րդ գոլը Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնում[5]։ 2010 թվականի հունվարին վերադարձել է «Սպարտակ», չնայած նրան, որ երկու ակումբներն էլ[6][7] և ինքն էլ[8] դեմ չէին վարձավճարային պայմանագրի ժամկետի երկարացմանը։ Փետրվարի 25-ին նորից վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով» ակումբ[9]։ Պավլենկոն ինքը հայտարարել է, որ իր համար կարևոր է խաղալ, և որ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն իրեն հասկացրել է, որ իրեն չի տեսնում հիմնական կազմում չնայած նրան, որ (Պավլենկոյի կարծիքով) նա ավելի թույլ չէ, քան մրցակիցները[10]։ 2011 թվականի փետրվարի 2-ին դարձել է «Թերեք» ակումբի խաղացող[11]՝ տեղափոխման համար ակումբը վճարել է 2 միլիոն դոլար[12]։ 2013 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է «Կռիլյա Սովետով» ակումբ։ Ակումբի՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալուց հետո կարիերան շարունակել է «Տոսնո» ակումբում[13]։ 2015 թվականի փետրվարի 26-ին պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիա» ակումբի հետ[14]։ 2016 թվականի հուլիսի 25-ին «Ուրալ» ակումբի հետ կնքել է երկամյա պայմանագիր[15]։
2018 թվականի փետրվարի 22-ին հայտնի է դարձել, որ Պավլենկոն մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ։ 2018 թվականի մարտի 4-ին կատարել է նորամուտը Յարոսլավլի «Դինամո» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Ալեքսեյ Պոմերկոյի։ Առաջին գոլը խփել է 2018 թվականի մարտի 10-ին՝ գրավելով Պետերբուրգի «Դինամո» ակումբի դարպասը։
2018 թվականի ամռանը սկսել է «Անժիի» կազմում։ Նոր խաղացողներ գրանցելու արգելքի պատճառով ակումբը չի կարողացել Պավլենկոյին հայտարարել որպես իր ֆուտբոլիստ[16][17]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպարտակ»
- Ռուսաստանի առաջնության հաղթող – 2001
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2005, 2006
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2002
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր – 2003
- «Շիննիկ»
- Առաջին դիվիզիոնի հաղթող – 2007
- «Ուրալ»
- Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2016/17
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Մարինա։ 2015 թվականի մայիսի 5-ին ծնվել է դուստրը՝ Լիդիան[18]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականի փետրվարի 26-ի դրությամբ
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | Գավաթ | Եվրագավաթ | Այլ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Մրցաշար | Խաղեր | Գոլեր | |||
2001 | Սպարտակ (Մոսկվա) | Բարձրագույն դիվիզիոն | 5 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | — | — |
2002 | Սպարտակ (Մոսկվա) | ՌՖՊԼ | 5 | 0 | 2 | 0 | 4 | 0 | — | — | — |
2003 | Սպարտակ (Մոսկվա) | ՌՖՊԼ | 21 | 2 | 5 | 0 | 4 | 2 | — | — | — |
2004 | Սպարտակ (Մոսկվա) | ՌՖՊԼ | 23 | 0 | 2 | 1 | 6 | 0 | ՍԳ | 1 | 0 |
2005 | Սպարտակ (Մոսկվա) | ՌՖՊԼ | 14 | 2 | 1 | 0 | — | — | — | — | — |
2006 | Սպարտակ (Մոսկվա) | ՌՖՊԼ | 12 | 1 | 4 | 2 | 0 | 0 | — | — | — |
2007 | Սպարտակ (Մոսկվա) | ՌՖՊԼ | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | ՍԳ | 1 | 0 |
2007 | Շիննիկ | Առաջին դիվիզիոն | 38 | 7 | 1 | 0 | — | — | — | — | — |
2008 | Սպարտակ (Մոսկվա) | ՌՖՊԼ | 20 | 6 | 1 | 0 | 7 | 1 | — | — | — |
2009 | Սպարտակ (Մոսկվա) | ՌՖՊԼ | 10 | 0 | 1 | 0 | — | — | — | — | — |
2009 | Ռոստով | ՌՖՊԼ | 9 | 3 | 0 | 0 | — | — | — | — | — |
2010 | Ռոստով | ՌՖՊԼ | 24 | 3 | 2 | 2 | — | — | — | — | — |
2011/12 | Թերեք | ՌՖՊԼ | 34 | 5 | 3 | 1 | — | — | հվք.(ընկ.) | 2 | — |
2012/13 | Թերեք | ՌՖՊԼ | 7 | 0 | 2 | 0 | — | — | — | — | — |
2013/14 | Կռիլյա Սովետով | ՌՖՊԼ | 11 | 1 | 0 | 0 | — | — | — | — | — |
2014/15 | Տոսնո | ՖԱԼ | 17 | 3 | 1 | 1 | — | — | — | — | — |
2014/15 | Լուչ-Էներգիա | ՖԱԼ | — | — | — | — | — | — | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Юношеская сборная Украины отправляется на чемпионат Европы (превью турнира, состав команды)
- ↑ До EURO-2008 — 9 дней: не унывать!
- ↑ ««Спартак» отдал в аренду Павленко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Павленко забил 500-й гол «Ростова» в элите». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ ««Спартак» не против продления аренды Павленко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ ««Ростов» хочет продлить у «Спартака» аренду Павленко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Шикунов: Павленко очень хочет перейти в «Ростов»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Павленко проведёт сезон-2010 в «Ростове»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Павленко: я не прочь повторить путь Погребняка». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Павленко стал футболистом «Терека»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Контракт Павленко с «Тереком» рассчитан на три с половиной года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Бывший полузащитник «Спартака» Павленко перейдёт в «Тосно»
- ↑ «Павленко перешел в «Луч-Энергию»». onedivision.ru. 25.02.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Павленко перешел в «Урал»
- ↑ Адиев рассказал об изменении в тренерском штабе «Анжи», 5 февраля 2019
- ↑ Александр Павленко: «Пока рано говорить, что я завершил карьеру футболиста», 5 февраля 2019
- ↑ Поздравляем
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պավլենկո» հոդվածին։ |
|