Անգել Բոգդանովիչ
Անգել Իվանովիչ Բոգդանովիչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2 (14), 1860 (164 տարեկան) |
Ծննդավայր | Գորոդոկ (Վիտեբսկի մարզ), Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 24 (ապրիլի 6) 1907 |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգում |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Գրական անուն | Ա. Բ.[1] |
Մասնագիտություն | Գրաքննություն |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Անգել Իվանովիչ Բոգդանովիչ (ռուս.՝ А́нгел Ива́нович Богдано́вич հոկտեմբերի 2 (14), 1860, Haradok, Gorodok County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 24 (ապրիլի 6), 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս հրապարակախոս և գրաքննադատ, լեհ–լիտվական հնատոհմիկ ազնվական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգել Բոգդանովիչը ծնվել է լեհ–լիտվական ազնվական ընտանիքում։ Նրա եղբայրը երկրաբան Կ. Ի. Բոգդանովիչն էր։
Ավարտել է Նիժեգորոդսկի գիմնազիան։
1880 թվականին սովորել է Կիևի համալսարանում, բժշկական ֆակուլտետում։ Նարոդովոլեցական խմբակի անդամ էր։
Ձերբակալվել է 1882 թվականին։
1883 ուղարկվել է Նիժնի Նովգորոդ, որտեղ ծանոթացել է Վ. Գ. Կորոլենկոյի հետ։
1885 թվականին համագործակցել է «Վոլգովյան լրաբեր», «Կազանի լուրեր» և մերձվոլգյան ուրիշ տպագրական պարբերականների հետ[3]։
1890 թվականին հիմնական բնակություն է հաստատել Կազանում։ Այդ թվականներին տպագրվել է «Վոլժսկի լրաբեր» և «Կազանի լուրեր» ամսագրերում։
1893 թվականին Սանկտ Պետերբուրգում ակտիվորեն մասնակցել է «Աստծո թագավորություն» ամսագրի աշխատանքներին նախ որպես գրաքննադատության և ներքին բաժնի աշխատակից[3]։ Դարձել է «Ժողովրդական իրավունք» նարոդնիկական խմբի կազմակերպիչներից մեկը, որի ծրագիրը նախանշվել է Բոգդանովիչի կողմից 1894 թվականին՝ «Ռուսական հարստություն» բրոշյուրում լույս տեսած «Կենսական հարց» գրքույկում։
1895 թվականին «Աստծո թագավորություն» ամսագրի խմբագրության անդամ[3]։ Բացի մատենագիտական բաժնի փոքր գրառումներից ու գրախոսությունից, Բոգդանովիչը թղթակցել է ամենամսյա «Քննադատական գրառումներին», որոնք տեղ են գտել առավել ընթերցված գրական ակնարկների շարքում։ Ա. Ա. Դավիդովայի մահից հետո, մինչև ամսագրի փակվելը, եղել է նրա սեփականատերերից մեկը (1906 թվական)։
1906 թվականին հետզհետե հեռացել է նարոդնիկությունից։ 1906 թվականից «Ժամանակակից աշխարհ» ամսագրի խմբագիրն է եղել։
19–րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի էջերում Սեմյոն Վենգերովը հետևյալ բառերով է բնութագրել Անգել Բոգդանովիչին.
«Չհարելով ժամանակակից արմատական (ռադիկալ) մտքի լրիվ ձևավորված հոսանքներից որևէ մեկին՝ Բ.-ն իր խայթող բանավիճական տաղանդի առավել ծանր հարվածները ուղղում է հետադիմական և օպորտունիստական (պատեհապաշտական) մամուլի դեմ։ Զուտ գրական հարցերում Բ.-ն բարեհաճ է վերաբերվում արդի եվրոպական արվեստի և, մասնավորապես, սիմվոլիզմի այն դրսևորումներին, որոնցում արտահայտվել է նոր ուղիների անկեղծ փնտրտուքը։ Բայց նա անողոք կռիվ է մղում մեր տնաբույծ դեկադենտության, մեր հասարակության լավագույն մղումների նկատմամբ նրա թշնամանքի և շինծու միստիցիզմի (խորհրդամոլության) դեմ»[3]:
Անգել Իվանովիչ Բոգդանովիչը վախճանվել է 1907 թվականի մարտի 24–ին (ապրիլի 6–ին) Սանկտ Պետերբուրգում։ Թաղված է Վոլկովի գերեզմանատան Գրականագիտական տարածքում[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1898 թվականին նա ամուսնացել է Տատյանա Ալեքսանդրովնա Կրիլի հետ։ Նրանց համատեղ կյանքում ծնվել են չորս երեխա։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեկման տարիներ։ Քննադատական հոդվածների ժողովածու, Սանկտ Պետերբուրգ, 1908 թվական (Ժողովածուում ընդգրկված են Վ. Գ. Կորոլենկոյի «Ա. Ի. Բոգդանովիչ», Ա. Ի. Կուպրինի «Ա. Ի. Բոգդանովիչի հիշատակին» և այլոց հոդվածները)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Масанов И. Ф, «Словарь псевдонимов русских писателей, учёных и общественных деятелей». В 4-х томах. — М., Всесоюзная книжная палата, 1956—1960 гг.
- ↑ 2,0 2,1 Богданович Ангел Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Богданович, Ангел Иванович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Могила А. И. Богдановича на Волковском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Ա. Վենգերով (1890–1907). «Անգել Իվանովիչ Բոգդանովիչ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1860 ծնունդներ
- Ապրիլի 6 մահեր
- 1907 մահեր
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Հրապարակախոսներ այբբենական կարգով
- Նարոդնիկներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս գրաքննադատներ
- Ռուսական կայսրության խմբագիրներ
- Ռուս լրագրողներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ