Արգենտինայի տնտեսություն
Բուենոս Այրեսի կենտրոնական բիզնես շրջան | |
Առևտրային կազմակերպություններ | Առևտրի համաշխարհային կազմակերպություն (WTO) Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա (Mercosur) |
---|---|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | 631 133 384 439,94 $[1] |
ՀՆԱ-ի աճ | −2,3 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 14 398 $[3] |
Արգենտինան ագրարային-ինդուստրիալ երկիր է, Լատինական Ամերիկայի զարգացած երկրներից մեկը։ Նրա տնտեսությանը բնորոշ են հիմնական ճյուղերի ենթարկումը արտասահմանյան կապիտալին, կախումը արտաքին շուկայից և ագրարային հարաբերությունների հետամնացությունը։ 19-րդ դարի երկրորդ կեսին եվրոպական երկրներում գյուղատնտեսական մթերքների պահանջարկի ավելացման ազդեցությամբ ձևավորվեց Արգենտինայի միակողմանի գյուղատնտեսական մասնագիտությունը։ 20-րդ դարի սկզբին Արգենտինան դարձավ աշխարհի հացահատիկային և անասնապահական մթերքների արտադրության խոշոր կենտրոններից մեկը։ Արտասահմանյան կապիտալի ներթափանցումը Արգենտինային դրեց կախյալ վիճակի մեջ։ Արգենտինայում օտարերկրյա մասնավոր կապիտալ ներդրումները կազմում էին 2,5 մլրդ. դոլար, որի 50 % բաժին էր ընկնում ԱՄՆ-ին, 20 % Մեծ Բրիտանիային և 15 % Իտալիային։ Օտարերկրյա կապիտալը վերահսկում է անասունների սպանդի 30 %, մսի արտադրության 80 %, նավթամթերքների ներքին շուկայի 39 %, կաուչուկի արտադրության 85 %, ցեմենտի 50 %, ավտոմեքենաների 90 %, տրակտորների 100 %, ողջ դեղագործական արդյունաբերությունը և արհեստական թելի արտադրությունը։
Արգենտինայի էկոնոմիկայի կառուցվածքում զգալի տեղաշարժեր կատարվեցին երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած և նրանից հետո։ Դա արտահայտվեց առաջին հերթին արդյունաբերության նոր ճյուղերի ստեղծմամբ, որով և արդյունաբերական արտադրանքի արժենքը գերազանցեց գյուղատնտեսական արտադրանքի արժեքին։ 1971 թվականին համախառն ազգային արդյունքն ավելացավ 3,8 %-ով և կազմեց 1426 մլրդ. պեսո (1960 թվականի գներով)։ Նույն թվականին համախառն ազգային արդյունքի 13,5 % տվել են գյուղատնտեսությունն ու ձկնորսությունը, 44 % արդյունաբերությունը, տրանսպորտը և կապը 7,5 %, առևտուրը` 17,8 %, պետական ադմինիստրացիան, կոմունալ և այլ ծառայությունները` 17,2 %։ Սակայն աշխատանքի միջազգային բաժանման մեջ առաջվա պես Արգենտինայի տեղը որոշվում է գյուղատնտեսության արտադրությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զգալի չափով աճեց պետական-կապիտալիստական սեկտորը։ Արգենտինայի պետական խոշորագույն ընկերությունը «Յասիմեթոս պետրոլիֆերոս ֆիսքալեսն» է, որի տնօրինության տակ են գտնվում բոլոր նավթահանքերը։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայի հողատարածության 94,6 % գտնվում է խոշոր հողատերերի ձեռքում։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման մակարդակով Արգենտինան Լատինական Ամերիկայում գրավում է առաջին տեղերից մեկը։ Սակայն խոշոր հողատիրության տիրապետությունը և օտարերկրյա կապիտալի կողմից գլխավոր ճյուղերի զավթումը արգելակում են երկրի տնտեսական զարգացումը։ Պահպանվել են հողի վարձակալման մինչկապիտալիստական ձևերը։ Գյուղատնտեսության մեջ տիրապետող է անասնապահությունը։ 1972 թվականին Արգենտինայում կար 51 մլն. գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 47 մլն. ոչխար, 4մլն. խոզ և 3,8 մլն. ձի։ Գլխավորապես բուծում էին մսատու խոշոր եղջերավոր անասուններ, որոնց 4/5 գտնվում էր Պամպայում։
Գլխավոր հացահատիկային կուլտուրան ցորենն է, որի արտադրությամբ և արտահանությամբ Արգենտինան գրավում է առաջին տեղերից մեկը աշխարհում։ Արգենտինան առաջնակարգ տեղ է գրավում աշխարհում նաև կերային կուլտուրաներով և արտահանությամբ։ Անտառներով ծածկված է երկրի տերետորիայի 1/4 մասը։ Անտառատնտեսությունը զարգացած է Միջգետային և Գրան Չակոյի շրջաններում։ Արգենտինայի գյուղատնտեսությունը գրեթե ամբողջությամբ բավարարում է սեփական սննդի կարիքները, լինելով գյուղատնտեսական առաջատար արտահանողներից մեկը[4]։ Արգենտինան զբաղեցնում է երկրորդ տեղը Հարավային Ամերիկայում[5] և երրորդ տեղը ամբողջ աշխարհում սոյայի արտադրության և արտահանման համար[6]։ Գյուղատնտեսությունը նաև մասնագիտանում է ոչխարաբուծության ոլորտում, որը երկրորդ խոշոր արդյունաբերությունն է։ Որոշ նշանակություն ունի բանջարեղենի և միրգների արտադրությունը, որը կազմում է արտահանման 3% -ը։ Խնձորի և տանձի արտադրության կենտրոնները գտնվում են Պատագոնիայի գյուղական վայրերում, հյուսիս-արևելյան շրջաններում արտադրվում են շաքար, ցիտրուս և ծխախոտ, իսկ արևելքում զարգանում է անասունների արդյունաբերությունը։ Տարածաշրջանը հանդիսանում է նաև առաջին գինի արտադրողը Լատինական Ամերիկայում և չորրորդն աշխարհում[7].:
Հանքարդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայի երկրորդ արտահանման գիծը հանդիսանում է բենզինը, բնական գազը և նավթաքիմիական արտադրանքը, որը կազմում է ընդհանուր արտահանման 20%-ը։ Հիմնական հանքավայրերը գտնվում են Պաթագոնիայում, Կույոյում և հյուսիսում, Նյուքուենում գտնվում է ածխաջրածնային արտադրության գոտու կենտրոնը։ Պատմականորեն Արգենտինայում հանքանյութերի արդյունահանումը աննշան էր, սակայն վերջին տասնամյակում սկսեց աճել `հիմնականում հանքաքարերի` ոսկու, պլատինի, ցինկի, մարգանիքի, ուրանի, պղնձի և ծծմբի շնորհիվ։ Հանքային ռեսուրսները կենտրոնացած են Կորդիլերի մոտ `4500 կմ երկարությամբ։ 1996 թվականին արտահանված արդյունաբերական հումքի արտահանումը բերել է 200 միլիոն դոլար, իսկ 2004 թվականին`1200 միլիոն դոլար, ինչը կազմում է ընդհանուր ծավալի ավելի քան 3 %-ը[8]։
Ձկնաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինյան ծովը գտնվում է ծովային հարթակում և ծովային ռեսուրսներով չափազանց հարուստ է։ Սկզբում ձկնորսությունը զարգանում էր որպես երկրորդական արդյունաբերություն, սակայն 1990-ական թվականներին ճգնաժամի պատճառով արտահանումը նվազեց 2-3 %-ով։ 2010 թվականը ձկների արտահանման ռեկորդային տարի էր (1,33 մլրդ դոլար)։ Մինչև հիմա երկիրը օգտագործում է ձկների 5-7 %-ը, քանի որ Արգենտինայի սնունդը կապվում է մսի հետ։
Անտառային արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայի անտառների տարածքը մինչ օրս 33 միլիոն 190 հազար հեկտար է, երկիրը կորցրել է իր անտառների մոտ 70 տոկոսը վերջին 100 տարվա ընթացքում[9]։ Փայտանյութի և կահույքի հիմնական արտադրությունը հիմնված է սոճու և էվկալիպտի վրա։ Արտադրական կենտրոններ են հանդիսանում Մեսոպոտամյան նահանգները։ Արտահանումը կազմում է ընդհանուր ծավալի 2% -ը։
Արտադրություն և շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերական արտադրանքը հիմնական ոլորտն է ՀՆԱ-ում կազմում է մոտավորապես 23 տոկոսը (2005 թ.): թվականի տվյալներով այս ոլորտում աշխատում էր բնակչության 12 %-ը։ Թեև արդյունաբերական արտադրությունն ուղղված էր փոփոխության, ավտոմոբիլային արդյունաբերությունը կազմել է արտահանման մոտ 7%, իսկ մետալուրգիան 3%։ Այլ կարևոր ոլորտներ են տեքստիլի, կոշկեղենի, սնունդի, քիմիական նյութերի, թղթի, փայտանյութի և փայտամշակման արտադրությունը։ Բուենոս Այրեսը երկրի կարևորագույն արդյունաբերական գոտիներից մեկն է, որտեղ Արգենտինայի արտադրության մեծ մասն է կենտրոնացած։ Այլ կարևոր կենտրոններ են հանդիսանում Կորդովան, Տուկուման, Մենդոսան և Սան Լուիսը։
Տարածաշրջանային զարգացման ընդհանուր հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոնդեր (FONDER) ծրագիրը, որը ղեկավարում է Կրիստինա Ֆերնանդեսը, ամրապնդում է տարածաշրջանային արտադրական գործընթացները[10]։
Արտաքին տնտեսական կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինան արտահանում է գյուղատնտեսության և արտադրանքի 15-20 %-ը։ Արտահանության 90 %-ը կազմում են գյուղատնտեսության մթերքները։ Ներմուծման մեջ գերակշռում են մեքենաները և սարքավորումները։ 1970 թվականին արտահանությունը կազմել է 1775 մլն. դոլար, ներմուծումը 1710 մլն. դոլար։ Արգենտինայի արտաքին առևտրում կարևոր դեր են խաղում ԱՄՆ-ն, Անգլիան, Իտալիան, Ֆրանսիան[11]։ Արագորեն զարգանում է առևտուրը Ճապոնիայի հետ։ Ներմուծման կազմը բաժանված է միջանկյալ ապրանքների, արտադրության միջոցների, արտադրության միջոցների և պարագաների, սպառողական ապրանքների, ուղևորային տրանսպորտային միջոցների, վառելիքի և քսայուղերի կարևորությամբ[12]։ 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի սկզբից ի վեր արտահանումը նվազել է 56.060 մլն դոլարով, իսկ ներմուծումը `35.214 մլն դոլար[13]։
Բնակչության եկամուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայի նվազագույն աշխատավարձը Լատինական Ամերիկայում ամենաբարձրներից մեկն է։ 2018 թվականին նվազագույն աշխատավարձը կազմում է 10,000 պեսո (401,2 դոլար)։ Արգենտինայում միջին աշխատավարձը 2018 թվականին կազմում է 26.163 պեսո ($ 1049.65):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ World Bank Open Data — WB.
- ↑ http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ Сельское хозяйство Аргентины| fb.ru
- ↑ The Promise and the Perils of Agricultural Trade Liberalization. Lessons from Latin America | Mamerto Pérez, Sergio Schlesinger, and Timothy A. Wise with the Working Group on Development and Environment in the Americas
- ↑ «Alternative financing model for agriculture investment in Argentina|John Kennedy|Alternative Latin Investor». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «La Franco Argentine». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Ministerio de Economía
- ↑ «My Argentina — Аргентина теряет леса». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ F.O.N.D.E.R.
- ↑ Импорт по странам — INDEC (архив excel)
- ↑ «Импорт — INDEC (архив excel)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Глава МИД России совершит официальный визит в Аргентину Արխիվացված 2014-08-09 Wayback Machine // ИА REGNUM
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. Ингульченко. История аргентинского дефолта Արխիվացված 2008-12-18 Wayback Machine
- «Когда век прошел впустую». Лента.Ру. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
- «Аргентина: 100 лет упадка». ПрессОрг 24. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինայի տնտեսություն» հոդվածին։ |
|