Գավ անունով փիսիկը (1-ին թողարկում)
Արտաքին տեսք
Գավ անունով փիսիկը ռուս.՝ Котёнок по имени Гав | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | մանկական ֆիլմ |
Շարքի մասն է | Գավ անունով փիսիկը |
Ռեժիսոր | Լև Ատամանով |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Հնչյունավորում | Վասիլի Լիվանով, Մարիա Վինոգրադովա, Տատյանա Ռեշետնիկովա և Ալեքսանդր Բարանով |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 567 s |
Շարք | Գավ անունով փիսիկը |
Սիկվել | Գավ անունով փիսիկը (պատմություն 2) |
Թվական | 1976 |
Գավ անունով փիսիկը (1-ին թողարկում) (ռուս.՝ Котёнок по имени Гав (выпуск 1)), «Գավ անունով փիսիկը» երեխաների համար մուլտֆիլմերի շարքի առաջին թողարկումը։ Մուլտֆիլմը նկարահանվել է 1976 թվականին, Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, ռեժիսորը Լև Ատամանովն է։ Սիքվելը «Գավ անունով փիսիկը (2-րդ թողարկում)» մուլտֆիլմն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս թողարկման մեջ հետևյալ պատմություններն են`
- «Մի շարք անհաջողություններ»։ Գավ կատվիկի առաջին ծանոթությունը բակի կատու և շուն բնակիչների հետ։
- «Որտե՞ղ է ավելի լավ վախենալ»։ Գավ կատվիկը և շնիկ Շարիկը միասին վախենում են ամպրոպից և ձեռնահարկի կայծակից, քանի որ դա «շատ ավելի հետաքրքիր է», քան վախենալ տան ներսում, որտեղ ամեն ինչ հանգիստ և խաղաղ է։
- «Նրբերշիկի կեսը»։ Կատվիկը իր ընկերոջ` շնիկի հետ, միասին նախաճաշում են` ուտելով ափսեի մեջ դրված նրբերշիկը... և ուտելուց հետո հասկանում են, որ այն բավականին փոքր է։
Создатели
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադնյհ ցոտըֆհբզ | Գռիգօռիը Օստեռ |
Ռեժիսոր | Լև Ատամանով |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Կոմպոզիտոր | Դավիթ Կրիվիցկի |
Հնչյունային օպերատոր | Վ. Կուտուզով |
Խմբագիր | Արկադի Սնեսարև |
Մոնտաժող | Մարգարիտա Միխեևա |
Օգնականներ | ռեժիսորի` Լ. Նիկիտինա, նկարչի` Ա. Գորևա, օպերատորի` Ի. Պետերսոն |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ռենատա Միրենկովա, Մարինա Ոսկանյանց, Յուրի Բուտիրին, Գալինա Զեբրովա, Մարինա Ռոգովա, Ալեքսանդր Դավիդով |
Նկարիչ-դեկորատոր | Իրինա Սվետլիցա |
Դերասաններ | Տատյանա Ռեշետնիկովա` Գավ կատվիկ Մարիա Վինոգրադովա` Շնիկ Վասիլի Լիվանով` Կատու Ալեքսանդր Բարանով` շուն |
Տնօրեն | Ֆյոդոր Իվանով |
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նրբերշիկի կեսը» պատմվածքի հիման վրա 2013 թվականին Նովոկուզնեցկում (Բարդինի պողոտա, թիվ 36) բացվել է «Բարեկամության նրբերշիկ» քանդակը (բրոնզ, քանդակագործ` Կոնստանտին Զինիչ)։ Քանդակը պատկերում է, թե ինչպես են Գավն ու Շարիկը կանգնած միմյանց դիմաց և երկու ծայրերից ուտում են մի փունջ նրբերշիկ։ Քանդակի նախաձեռնողը «Կուզբաս» սննդի վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլևն է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գավ անունով փիսիկը (թողարկում 1)» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|