Դիարբեքիրի մարզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դիարբեքիրի մարզ թուրքերեն՝ Diyarbakır ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Շանլըուրֆայի ենթաշրջան |
Կարգավիճակ | Նահանգ |
Մտնում է | Հարավ-Արևելյան Անատոլիա |
Ներառում է | 14 շրջան |
Վարչկենտրոն | Ամիդ (Դիարբեքիր) |
Հուսեյն Ավնի Մութլու | Վալի |
Հիմնական լեզու | քրդերեն, թուրքերեն |
Բնակչություն (2007) | 1 460 714 |
Խտություն | 95,13 |
Ազգային կազմ | Քրդեր, թուրքեր |
Կրոնական կազմ | Սուննի իսլամ |
Տարածք | 15 355 |
Սահմանակցում է | Մալաթիայի մարզ, Ադըյամանի մարզ, Շանլըուրֆայի մարզ, Մարդինի մարզ, Բաթմանի մարզ, Մուշի մարզ, Բինգյոլի մարզ և Էլազըղի մարզ |
Ժամային գոտի | +2 |
ISO 3166-2 կոդ | TR-21 |
Հեռախոսային կոդ | 412 |
Փոստային ինդեքսներ | 21000–21999 |
Ավտոմոբիլային կոդ | 21 |
diyarbakir.gov.tr | |
Դիարբեքիրի մարզ (թուրքերեն՝ Diyarbakır ili), նահանգ է Արևմտյան Հայաստանում, ներկայիս Թուրքիայի Հարավ-Արևելյան Անատոլիա տարածաշրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիարբեքիրի կուսակալությունը տարածված էր Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքի ավազանում և շրջակա տարածքներում։ Կազմված էր պատմական Մեծ Հայքի Չորրորդ Հայքից և Աղձնիքի արևմտյան գավառներից։ 17 - 18-րդ դդ. այն հետագա շրջանի համանուն կուսակալության տարածքից բացի իր մեջ էր ընդգրկում նաև Խարբերդի նահանգը և Բիթլիսի նահանգի որոշ մասը։ 17-րդ դարում մասնատված էր 20 գավառի՝ Ամիդ, Խարբերդ, Արզնի, Չմշկածագ, Սղերդ, Նփրկերտ ևն։ Հիմնականում համապատասխանում է հնագույն Բիտ-Զամանի երկրին։ Սովորական վարչատարածքային միավորներից բացի գոյություն ունեին նաև քրդական հյուքյումեթություններ։ Հետագայում, քրդական ինքնավարությունները վերացնելուց հետո (19-րդ դարի երկրորդ կես), Դիրաբեքիր վիլայեթի տարածքից կազմվեցին նաև Հեքյարի, Խարբերդի ու Բիթլիսի նահանգները։ 20-րդ դարի սկզբներին Դիարբեքիր նահահանգն ուներ 37.500 կմ² տարածք
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը նոր ժամանակներում բազմազգ էր։ 1882 թ. տվյալներով վիլայեթի հայ բնակչությունը հասնում էր 150 հազարի։ 1914 թ. վերջերին նրա ամբողջ բնակչության թիվը հասնում էր 296000 մարդու, որից հայ՝ 105 հազար (1895 թ. ջարդերի ժամանակ սպանվեցին հազարավոր հայեր և շատերն էլ արտագաղթեցին), քուրդ 55000, հույն ու ասորի՝ 60000, այլք՝ 31000։ 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ թուրքական կառավարությունը Դիարբեքիրի նահանգից տեղահանեց և բնաջնջեց շուրջ 100 հազար հայ։ 1975 թ-ին մարզում ապրում էր մոտ 4000 թրքախոս հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև ընդհուպ 19-րդ դարը Դիարբեքիր վիլայեթի բնակչությունը զանգվածորեն զբաղվում էր քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությամբ, իսկ դրանից հետո սկսեցին կարևոր դեր խաղալ նաև գյուղատնտեսության մյուս ճյուղերը՝ դաշտավարություն, այգեգործություն, տեխնիկական կուլտուրաների մշակություն ևն։ Մշակում էին ցորեն, բամբակ, ծխախոտ, խաղող, մրգատու ծառեր։ Հայտնի էր հատկապես սեխով։ Նահանգն ունի աղահանքեր, նավթի պաշարներ, գունավոր մետաղների հայտնի հանքավայրեր։ 19-րդ դարի երկրորդ կեսից աստիճանաբար արմատավորվում է արդյունաբերությունը. գլխավորապես տեքստիլը, որի ձեռնարկությունները տնայնագործականից քիչ են տարբերվում։ Նահանգում բավական զարգացած են գորգագործությունը, կավագործությունը, պղնձագործությունը։ Առևտուր է կատարում հիմնականում գյուղատնտեսական արտադրանքներով՝ բամբակ, ծխախոտ, ցորեն, սեխ, մրգեր, անասուններ ևն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|