Եթովպական ոզնի
Եթովպական ոզնի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Paraechinus aethiopicus (Ehrenberg, 1832) |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
|
||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Եթովպական ոզնի (լատին․՝ Paraechinus aethiopicus), ոզնիների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանատեսակ[1]։
Չորասեր կենդանի է և տարածված է հիմնականում անապատային և կիսաանապատային կլիմայական գոտում գտնվող պետությունների տարածքներում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է անապատային և կիսաանապատային կլիմայական գոտիներում։ Ապրում է արաբական պետությունների տարածքներում։
Տարածման արեալը ընդգրկում է գրեթե ամբողջ Արաբական թերակղզին և Հյուսիսային Աֆրիկայի մի փոքր հատված՝ այդ թվում Եգիպտոսի և Լիբիայի հյուսիսային ափամերձ հատվածը։
Ապրում է հիմնականում անապատներում։ Ապրում է Արևմտյան Սահարայի, Թունիսի, Եգիպտոսի, Եթովպիայի, Սիրիայի, Իրաքի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եմենի, Օմանի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի տարածքներում։
Որոշ պոպուլյացիաներ հայտաբերվել են նաև Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ։ Սուդանում և Իսրայելում ապրում են մեկուսացված պոպուլյացիաներով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը կազմում է 15-25 սմ, որը միջինում կազմում է 18,5 սմ։ Պոչը կարճ է և ունի 1-4 սմ երկարություն և շատ դեպքերում նկատելի չէ։
Կաթնասունների քաշը բավականին չնչին է՝ 400-ից առավելագույնը 700 գրամ։ Ունեն մարմնի համաչափ կառուցվածք։ Ոզնու ասեղները ունեն վառ շագանակագույն գունավորորում։
Ճակատը և կոկորդային հատվածը առավելապես սպիտակ են։ Ականջները կլորացած են և մարդու աչքի համար հստակ տեսանելի։ Ոտքերը կարճ են և ունեն մուգ գույն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթովպական ոզնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթովպական ոզնի» հոդվածին։ |
|