Երկրային խմբի մոլորակներ
Երկրային խմբի մոլորակներ, մոլորակ, որը հիմնականում կազմված է սիլիկատներից, ապարներից կամ մետաղներից։ Արեգակնային համակարգի երկրային խմբի մոլորակներն են՝ Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս։ Մոլորակների երկրաֆիզիկական սահմանումն օգտագործող աստղագետների շրջանում Արեգակնային համակարգի երկու կամ երեք մոլորակային զանգվածի արբանյակներ ևս համարվում են երկրային խմբի մոլորակ (Լուսին, Իո և երբեմն Եվրոպա)։ Պալաս և Վեստա աստերոիդները երբեմն ներառվում են երկրային խմբի մոլորակների շարքին[1][2][3]։
Ի տարբերություն շատ ավելի մեծ հսկա մոլորակների, որոնք հիմնականում կազմված են տարբեր ագրեգատային վիճակում գտնվող ջրածնից, հելիումից և ջրից, երկրային խմբի մոլորակները ունեն պինդ մակերևույթ։
Հիմնական բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրային խմբի մոլորակներ ունեն բարձր խտություն և կազմված են հիմնականում սիլիկատներից և մետաղական երկաթից (ի տարբերություն գազային հսկաներից և սառցե-քարե գաճաճ մոլորակներից, Կոյպերի գոտու մարմիններից և Օորտի ամպից)։ Ամենամեծ երկրային խմբի մոլորակն է Երկիրը, ավելի քան 14 անգամ զանգվածով զիջում է ամենափոքր գազային հսկա Ուրանին, և ավելի քան 400 անգամ ավելի զանգվածով է Կոյպերի գոտու ամենամեծ հայտնի մարմնից։
Երկրային խմբի մոլորակները կազմված են հիմնականում թթվածնից, սիլիցիումից, երկաթից, մագնիումից, ալյումինից և այլ ծանր տարրերից։
Բոլոր երկրային խմբի մոլորակները ունեն հետևյալ կազմությունը`
- կենտրոնում երկաթե միջուկ նիկելի խառնուրդով,
- մանտիա, բաղկացած է սիլիկատներից,
- կեղև, առաջացած մանտիայի մասնակի հալման հետևանքով և կազմված նույնպես սիլիկատային ապարներից, բայց հարստացված անհամատեղելի տարրերով։ Երկրային խմբի մոլորակներից կեղև չունի Մերկուրին, որը բացատրում են նրա երկնաքարերով ռմբակոծման պատճառով։ Երկիրը տարբերվում է մյուս երկրային խմբի մոլորակներից նրա նյութի բարձր աստիճանի քիմիական բազմազանությամբ և գրանիտների բարձր պատունակությամբ նրա կեղևում։
Երկու հեռավոր մոլորակները երկրային խմբում (Երկիր և Մարս) ունեն արբանյակներ և (ի տարբերություն բոլոր գազային հսկաների) նրանցից ոչ մեկը չունի օղակներ։
Արտարեգակնային երկրային խմբի մոլորակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերված մոլորակների մեծ մասը գազային հսկաներ են, քանի որ դրանց հայտնաբերումը ավելի հեշտ է[4][5][6]։ Սակայն, 2005 թվականից սկսած հարյուրավոր պոտենցիալ երկրային խմբի մոլորակներ են հայտնաբերվել, որոնից որոշները հաստատվել են որպես երկրային խմբի մոլորակներ։ Այս մոլորակների մեծ մասի զանգվածը մեծ է Երկրի զանվածից և փոքր Նեպտունի զանգվածից։
Ամենայն հավանականությամբ նման մոլորակների մեծ մասը Նեպտունի նման գազային հսկաներ են, քանի որ արտարեգակնային մոլորակների զանգվածի և շառավղի կապի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկու Երկրային զանգվածը անցման կետ է։ Սա հուշում է, որ այս կետում սկսում է զգալի գազային պատյան կուտակվել։ Մասնավորապես, Երկիրն ու Վեներան կարող են հնարավոր ամենամեծ պինդ մակերևույթով մոլորակները լինել[7]։ Բացառությունները շատ մոտ են իրենց աստղին[8]։
1990-ականներին PSR B1257+12 պուլսարի ուղեծրում հայտնաբերվել են առաջին արտարեգակնային մոլորակները՝ 0.02, 4.3 և 3.9 երկրային զանգվածով։
2005 թվականին հայտնաբերվեցին առաջին մոլորակները, որոնք պտտվում էին հիմնական հաջորդականության աստղի շուրջ և որոնք ցույց էին տալիս երկրային խմբի մոլորակներ լինելու նշաններ. Gliese 876 d և OGLE-2005-BLG-390Lb։ Gliese 876 d-ը պտտվում է Gliese 876 կարմիր գաճաճի շուրջ, գտնվում է Երկրից 15 լուսային տարի հեռավորության վրա, ունի 9 երկրային զանգված իսկ սիդերիկ պարբերությունը 2 երկրային օր է։ OGLE-2005-BLG-390Lb-ը ունի 5.5 երկրային զանգված և պպտվում է աստղի շուրջ, որը գտնվում է Երկրից 21,000 լուսային տարի հեռավորության վրա՝ Կարիճի համաստեղությունում։
2007-2010 թվականներին հայտնաբերվել է 3 կամ 4 պոտենցիալ երկրային խմբի մոլորակ «Gliese 581» մոլորակայում համակարգում։ Դրանցից ամենափոքրը՝ Gliese 581e-ը, ունի 1.9 երկրային զանգված[9], բայց շատ մոտ է իր աստղին[10]։
Երկու այլ մոլորակներ՝ Gliese 581 c-ը և Gliese 581d-ը (վիճելի) ունեն ավելի մեծ զանգված, որոնք պտտվում են իրենց աստղի բնակելի գոտում կամ դրան մոտ և կարող են բնակելի լինել՝ Երկրին մոտ ջերմաստիճանով։
Մեկ այլ հնարավոր երկրային խմբի մոլորակ՝ HD 85512 b-ը, հայտնաբերվել է 2011 թվականին և ունի 3.6 երկրային զանգված[11]։ Այս մոլորակների շառավիղն ու կազմությունը անհայտ է։
Առաջին հաստատված արտարեգակնային երկրային խմբի մոլորակը Kepler-10b-ն է, որը հայտնաբերվել է 2011 թվականին «Կեպլեր» աստղադիտակով, որը հատուկ նախագծվել էր Երկրի չափ մոլորակներ հայտնաբերելու համար[12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Types of Planets (MP4) (Video clip). The Johns Hopkins University Applied Physics Laboratory LLC. 2020 թ․ հուլիսի 17. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Emily Lakdawalla (2020 թ․ ապրիլի 21). «What Is A Planet?». The Planetary Society.
- ↑ Russell, David (2017). Geophysical Classification of Planets, Dwarf Planets, and Moons (Report). arXiv:1308.0616.
- ↑ Haswell, Carole A. (2010 թ․ հուլիսի 29). Transiting Exoplanets. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-13938-0.
- ↑ Perryman, Michael (2011 թ․ մայիսի 26). The Exoplanet Handbook. Cambridge New York: Cambridge University Press. ISBN 978-0-521-76559-6.
- ↑ Seager, Sara (2011 թ․ հունվարի 15). Exoplanets. Tucson: University of Arizona Press. ISBN 978-0-8165-2945-2.
- ↑ Chen, Jingjing; Kipping, David (2016). «Probabilistic Forecasting of the Masses and Radii of Other Worlds». The Astrophysical Journal. 834 (1): 17. arXiv:1603.08614. Bibcode:2017ApJ...834...17C. doi:10.3847/1538-4357/834/1/17. S2CID 119114880.
- ↑ Siegel, Ethan (2021 թ․ հունիսի 30). «It's Time To Retire The Super-Earth, The Most Unsupported Idea In Exoplanets». Forbes. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Lightest exoplanet yet discovered». ESO (ESO 15/09 – Science Release). 2009 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Mayor, Michel; Bonfils, Xavier; Forveille, Thierry; և այլք: (2009). «The HARPS search for southern extra-solar planets, XVIII. An Earth-mass planet in the GJ 581 planetary system» (PDF). Astronomy and Astrophysics. 507 (1): 487–494. arXiv:0906.2780. Bibcode:2009A&A...507..487M. doi:10.1051/0004-6361/200912172. S2CID 2983930. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Kaufman, Rachel (2011 թ․ օգոստոսի 30). «New Planet May Be Among Most Earthlike – Weather Permitting, Alien world could host liquid water if it has 50 percent cloud cover, study says». National Geographic News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Rincon, Paul (2012 թ․ մարտի 22). «Thousand-year wait for Titan rain». BBC News. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.