Զապորիժիա (ուկրաիներեն՝ Запорі́жжя), քաղաք Ուկրաինայի հարավային մասում, Դնեպր գետի ափին։ Կարևոր արդյունաբերական, ֆինանսական, տնտեսական և մշակութային կենտրոն է Ուկրաինայի հարավում։ Տարածքը 278 կմ² է, իսկ բնակչությունը՝ 770000 մարդ (2012 թվականի տվյալներով)։
Հիմնադրվել է 1770 թվականին որպես ամրոց՝ Ալեքսանդրովսկայա անունով։ Ամրոցի շուրջ ձևավորված բնակավայրը 1806 թվականին դասվել է քաղաքների կարգը և կոչվել Ալեքսանդրովսկ։ 1921 թվականին վերանվել է Զապորիժիա, որը բառացի նշանակում է «սահանքներից այն կողմ գտնվող տեղ» (նկատի են ունեցել Դնեպրի նշանավոր սահանքները)․ կազմված է ռուսերեն За «այն կողմը», порог «հոսանք, քարվաստ» բառերից[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 659)։