Էրիխ ֆոն Մանշթայն
Էրիխ ֆոն Մանշթայն | |
---|---|
Erich von Manstein | |
Գեներալ-ֆելդմարշալ Էրիխ ֆոն Մանշթայնը | |
1887, նոյեմբերի 24 – 1973, հունիսի 10 | |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահվան վայր | Իքինգ, Բավարիա, ԳՖՀ |
Գերեզման | Ստորին Սաքսոնիա |
Քաղաքացիություն | Երրորդ Ռայխ |
Զորատեսակ | Գերմանական կայսրական բանակ |
Ծառայության տարիներ | 1906-1944 |
Կոչում | Գեներալ-ֆելդմարշալ |
Հրամանատարն էր | Q4031814?, 11th Army?, Army Group Don?, Army Group South?, 18th Infantry Division? և XXXVIII Army Corps? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին աշխարհամարտ Երկրորդ աշխարհամարտ Բարբարոսա Ստալինգրադի ճակատամարտ Կուրսկի ճակատամարտ Ֆրանսիայի գրավում Լեհաստանի գրավում |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Էրիխ ֆոն Մանշթայն (գերմ.՝ Erich von Manstein, նոյեմբերի 24, 1887, Բեռլին, Պրուսիայի թագավորություն – հունիսի 10, 1973, Իքինգ, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[Ն 1], գերմանացի գեներալ-ֆելդմարշալ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։
Գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգի եղբորորդին է։ Առավել հայտնի է եղել որպես ստրատեգ և ոչ գերմանական գեներալական կազմի (գեներալիտետի) ֆորմալ առաջնորդ[2]։ Եղել է Գերդ ֆոն Ռունդշտեդտի հրամանատարության գտնվող «Հարավ» բանակային խմբի շտաբի պետը և 1939 թվականին մասնակցել է Լեհաստանի գրավմանը։
Նա առաջադրել է Ֆրանսիա ներխուժելու հիմնական պլանի մտահղացումը։ 1944 թվականին պաշտոնից ազատվել է Երրորդ Ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հետ շարունակ տարաձայնությունների պատճառով։ Պատերազմի ավարտից հետո դատապարտվել է բրիտանական դատարանի կողմից՝ 18 տարի ազատազրկմամբ։ 1953 թվականին բանտից ազատվել է՝ առողջական խնդիրերի պատճառով։
Դրանից հետո Արևմտյան Գերմանիայում աշխատել է որպես ռազմական խորհրդական։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բեռլինում՝ գերմանացի գեներալ Ֆրից Էրիխ ֆոն Լևինսկիի ընտանիքում։ Ծնվելու պահից հետո միանգամից որդեգրվել է գեներալ Գեորգ ֆոն Մանշթայնի կողմից, ով եղել է Ալբրեխտ Գուստավի որդին։
Երբ ծնվել է Էրիխը, գեներալ Լևինսկին հեռագիր է ուղարկել Մանշթայնին և այնտեղ գրել.
Դուք ունեք տղա։ Մայրը և երեխան իրենց լավ են զգում։ Շնորհավորում եմ - Գեներալ Լևինսկիի հեռագրից
|
Մանշթայնի 16 տոհմական հաջորդական նախնինները եղել են պրուսա-գերմանական կամ ռուսական բանակի գեներալներ։ 1900-1902 թվականներին Էրիխը սովորել է կադետական դպրոցում, 1902-ից 1906 թվականներին՝ ռազմական ուսումնարանում։
1906 թվականի մարտից ծառայել է 3-րդ պրուսիական հետևակային գվարդիական գնդում՝ ֆենրիխի կոչումով։ 1907 թվականին ստացել է գերմանական բանակի լեյտենանտի կոչում։ 1913-1914 թվականներին եղել է ազատ ունկնդիր ռազմական ակադեմիայում։
Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականի հուլիսի 28-ին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Էրիխը եղել է 2-րդ գվարդիական պահեստային գնդի գումարտակի համհարզը (ադայուտանտ)՝ լեյտենանտի կոչումով։
Կռվել է Բելգիայում, ապա նաև Էստոնիայում, Սերբիայում և Լեհաստանում, որտեղ էլ 1914 թվականի նոյեմբերին ծանր վնասվել է։
1915 թվականին ստանում է կապիտանի կոչում։ Ծառայել է համհարզ 12-րդ բանակի շտաբում, իսկ հետո՝ 2-րդ և 1-ին գենշտաբերում՝ որպես սպա։
Վերդենի ճակատամարտից հետո (1916, փետրվարի 21–դեկտեմբերի 18) եղել է 4-րդ հեծելազորային դիվիզիայի զորահրամանատարը։ 1918 թվականի մայիսին զբաղեցրել է նույն պաշտոնը 213-րդ հարվածային հետևակային դիվիզիայում։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո (նոյեմբերի 11, 1918) պարգևատրվել է Երկաթե խաչով, 1-ին (հոկտեմբեր, 1914) և երկրորդ աստիճանի (նոյեմբերի, 1915), ինչպես նաև Պրուսիայի ասպետական խաչով (1918)։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան ճակատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի պատերազմի ընթացքում (1939 թվական, սեպտեմբեր-հոկտեմբեր) եղել է «Հարավ» բանակային խմբի շտաբի պետը՝ գեներալ-լեյտենանտի կոչումով։
Ստացել է 1-ին և 2-րդ աստիճանի երկաթե խաչի պարգև (Կրկնակի)։ 1940 թվականի փետրվարից եղել է 38-րդ բանակային կորպուսի զորահրամանատարը՝ հետևազորի գեներալի կոչումով (1940 թվականի հունիսի 1-ից)։
Հենց Մանշթայնը առաջարկեց այն միտքը, որ անհրաժեշտ է տանկային հարված հասցնել Արդենյան լեռների ուղղությամբ։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրիխ ֆոն Մանշթայն» կենսագրական տեղեկատու գերմանացի ֆաշիստի մասին
- ↑ Ս. Միտչեմ, Ջ. Մյուլլեր, Երրորդ Ռայխի զորահրամանատարներ — Սմոլենսկ. Ռուսիչ, 1995. — 480 էջ. — (Տիրենիա). — 10 000 օ., էջ 332 — ISBN 5-88590-287-9.
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- 1887 ծնունդներ
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1973 մահեր
- Հունիսի 10 մահեր
- Գերմանացի ռազմական գործիչներ
- Գերմանացի գեներալներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած գերմանացիներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջնորդներ
- Կուրսկի ճակատամարտի մասնակիցներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
- Նացիստական Գերմանիայի ֆելդմարշալներ
- Գերմանացի հակակոմունիստներ
- Գերմանիայի ֆելդմարշալներ
- Գերմանացի հուշագիրներ