Իդա Քամմինգս
Իդա Քամմինգս | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1867 |
Ծննդավայր | Բալթիմոր |
Մահացել է | նոյեմբեր 1958 (91 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Morgan State University? և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | ուսուցչուհի |
Իդա Քամմինգս (անգլ.՝ Ida R. Cummings, մարտի 17, 1867, Բալթիմոր - նոյեմբեր 1958), ամերիկացի ուսուցչուհի, ակումբների անդամ։ 1910-ական թվականներին եղել է Սևամորթ կանանց ակումբների ազգային ընկերակցության (անգլ.՝ National Association of Colored Women's Clubs) աշխատակից։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդա Ռեբեկա Քամմինգսը մեծացել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, Հենրի և Էլիզա Ջեյն Դավաջ Քամմինգսների ընտանիքում։ Նրա հայրը խոհարար է եղել, մայրն աշխատել է գիշերօթիկ տանը[1][2]։
Իդան իր եղբայրների և քույրերի հետ ակտիվ մասնակցում են Բալթիմորի հասարակական կյանքին։ Նրա եղբայրը՝ Հենրի Սայթ Քամմինգսը, աշխատել է Քաղաքային խորհրդում որպես վերջինիս առաջին սևամորթ խորհրդի անդամ. 1904 թվականին իր թեկնածությունն է պաշտպանել Թեոդոր Ռուզվելտի Հանրապետական Ազգային Կոնվենցիայի ժամանակ[3]։ Նրանց քույրը՝ Էսթելլան, ամուսնացել է Բալթիմորի խորհրդի մեկ այլ անդամի՝ Ժոզեֆ Ս. Ֆեննելլի հետ, իսկ մյուս եղբայրը՝ Շառլ Գլիմոր Քամմինգսը, եղել է քաղաքի նշանավոր հոգևորականներից մեկը[4]։
Իդա Ռ. Քամմինգսն ուսանել է Մորգանի քոլեջում, ապա մասնակցել է ուսուցիչների համար նախատեսված Կոլումբիայի համալսարանի ամառային դպրոցին[5]։ Ավելի ուշ որպես առաջին կին հոգաբարձու աշխատել է Մորգանի քոլեջում[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդա Ռ. Քամմինգսն Բալթիմորի մանկապարտեզի առաջին սևամորթ ուսուցիչն էր[6][7]։ Նա աշխատել է Բալթիմորի հատուկ դպրոցներում։ Նախ աշխատել է Սթարոուի համայնքում[8], ապա նոր քաղաքներում[9][10]։ 1902 թվականին ընտրվել է Մերիլենդի սևամորթ ուսուցիչների ասոցացիայի գործադիր կոմիտեի անդամ[11]։
1912 թվականին ընտրվել է Սևամորթ կանանց ասոցացիա ակումբների թղթակից քարտուղար[12], իսկ 1916 թվականին ընտրվել է որպես փոխնախագահ[13]։ Նա 1917 թվականին դարձել էր Բալթիմորում անցկացված գյուղացի կանանց կոնֆերանսի և ֆերմերային կանանց առաջին աշխատակիցներից մեկը[14]։
Իդա Ռ. Քամմինգսն ակտիվ էր նաև Բալթիմորի եկեղեցական աշխատանքներում[15]։ Նա գրել է էսսե, որը ներառված է Methodism and the Negro-ի մեջ (1910)[16]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա նշանակվել է Կանանց պաշտպանության խորհրդի բաժանմունքի նախագահ[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդա Քամմինգսը մահացել է 1958 թվականի նոյեմբերին, 91 տարեկան հասակում։ Նրա եղբոր թոռնուհու՝ Շարլին Հոդգես Բերդայի հավաքած փաստաղթղերում կան որոշ նամակներ, որոնք վերաբերում կամ հասցեավորված են Իդա Քամմինգսին[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Harry S. Cummings" Morning Register (August 7, 1904): 2. via Newspapers.com
- ↑ "Ida Cummings, Organizer for her People" Արխիվացված 2017-02-04 Wayback Machine in Susan Altman, ed., The Encyclopedia of African-American Heritage (Facts on File 1997).
- ↑ "Board is Chosen by Governor Nice" Daily Mail (June 2, 1938): 2. via Newspapers.com
- ↑ "Fennell-Cummings Wedding" New York Age (January 20, 1910): 8. via Newspapers.com
- ↑ "Manhattan and the Bronx" New York Age (July 22, 1922): 8. via Newspapers.com
- ↑ 6,0 6,1 Harry Sythe Cummings Photograph Collection - PP240 Արխիվացված 2017-02-04 Wayback Machine, Maryland Historical Society.
- ↑ 7,0 7,1 Maryland State Archives, Archives of Maryland Online, The First Colored Professional, Clerical, and Business Directory of Baltimore City (1922-1923): 9.
- ↑ "Suburbs and County" Baltimore Sun (November 29, 1901): 6. via Newspapers.com
- ↑ "Permits to Teach" Baltimore Sun (August 31, 1895): 8. via Newspapers.com
- ↑ "Suburbs and County" Baltimore Sun (August 30, 1900): 7. via Newspapers.com
- ↑ "Colored Teachers Adjourn" Baltimore Sun (March 30, 1902): 7. via Newspapers.com
- ↑ "Suffrage Workers" The Crisis (September 1912): 223.
- ↑ Cynthia Neverdon-Morton, Afro-American Women of the South and the Advancement of the Race, 1895-1925 (University of Tennessee Press 1989): 194. ISBN 9780870496844
- ↑ Untitled news item, New York Age (July 5, 1917): 7. via Newspapers.com
- ↑ "Mayor Talks to Colored Children" Baltimore Sun (December 24, 1911): 7. via Newspapers.com
- ↑ Ida R. Cummings, "How Can We Best Utilize the Young People in the Interest of Home Missions and Church Extension?" in Isaac Lemuel Thomas, ed., Methodism and the Negro (Eaton & Mains 1910): 233-238.
- ↑ Charlene Hodges Byrd collection Արխիվացված 2017-02-04 Wayback Machine, National Museum of African American History and Culture, Smithsonian Institution.