Լեզգիերեն
Արտաքին տեսք
Լեզգիերեն лезги чӏал lezgi č’al[1] | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | սամուր |
Երկրներ | Ռուսաստան[2] և Ադրբեջան[3] |
Խոսողների քանակ | 633 610 մարդ (2010)[4] |
Լեզվակիրների թիվը | 800,000 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[5] |
Դասակարգում | Հյուսիսկովկասյան ընտանիք |
Գրերի համակարգ | կյուրեղագիր |
IETF | lez |
ԳՕՍՏ 7.75–97 | лез 390 |
ISO 639-2 | lez |
ISO 639-3 | lez |
Լեզգիերենի տարածվածությունը | |
Lezgian language Վիքիպահեստում |
Լեզգիերեն, լեզգիների լեզուն։ Պատկանում է հյուսիս–կովկասյան կամ դաղստանյան լեզուների լեզգիական խմբին։ Խոսվում է Դաղստանում և Ադրբեջանի հս. մասում։ Խոսողների թիվը՝ 800 հզ. (2010)։
Բարբառայնորեն տարբերակված է։ Ունի 5 ձայնավոր և հարուստ բաղաձայնական համակարգ, հոլովի (18) և սեռի կարգեր, բայի՝ 7 եղանակ, խոնարհման ձևերի բազմազանություն։ Պարզ նախադասության հորինվածքում առկա է նաև էրգատիվ կառուցվածք։ Այբուբենը՝ նախ արաբագիր, 1928-ից՝ լատինագիր, 1938-ից՝ ռուսագիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lezgi Language, Alphabet and Pronunciation». omniglot.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ ScriptSource - Russian Federation
- ↑ ScriptSource - Azerbaijan
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 513)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեզգիերեն» հոդվածին։ |
|