Համերգ (մուլտֆիլմ, 1935)
Համերգ անգլ.՝ The Band Concert | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն |
Կերպարներ | Միկի Մաուս, Դոնալդ Դաք, Clarabelle Cow?, Գուֆի, Horace Horsecollar? և Peter Pig? |
Շարքի մասն է | Միկի Մաուս[1] |
Ռեժիսոր | Ուիլֆրեդ Ջեքսոն[2][3] |
Սցենարիստ | Hugh Hennesy?[4] և Terrell Stapp?[4] |
Հնչյունավորում | Ուոլթ Դիսնեյ, Կլերենս Նեշ, Պինտո Կոլվիգ և Բիլլի Բլեթչեր |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ[3] |
Երաժշտություն | Լի Հերլայն[3] |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն[3] |
Դիստրիբյուտոր | United Artists[3] և Դիսնեյ+ |
Տևողություն | 9 րոպե |
Շարք | Միկի Մաուս[1] |
Թվական | փետրվարի 23, 1935[4] |
«Համերգ» (անգլ.՝ The Band Concert), կարճ մուլտֆիլմ Միկի Մաուսի մասին, որը 1935 թվականի ստեղծել է Ուոլթ Դիսնեյ ընկերությունը։ Սա առաջին ֆիլմն է Միկի Մաուսի մասին, որը կատարվել է եռագույն «Տեխնիկոլոր» (անգլ.՝ Technicolor) տեխնիկայով։ Մուլտֆիլմը 3-րդ տեղն է զբաղեցնում անիմացիայի պատմության մասնագետ Ջերի Բեքի 1994 թվականին կազմած 50 լավագույն մուլտֆիլմերի ցանկում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկի Մաուսի՝ այգում ելույթ ունեցող նվագախումբը կատարում է Ջոակինո Ռոսսինի «Վիլհելմ Տելլ» օպերայի նախերգանքը։ Պաղպաղակավաճառ Դոնալդ բադը այցելուներին բարձրաձայն առաջարկում է իր ապրանքը՝ այդ կերպ խանգարելով նվագախմբի դիրիժոր Միկի Մաուսին կենտրոնանալ։ Այնուհետև Դոնալն առանց հրավերի բարձրանում է բեմ, հանում իր ֆլեյտան ու սկսում է կատարել «Turkey in the Straw» այն նույն տեմպով, ինչ նվագախումբը։ Շուտով նվագախումբն սկսում է նվագակցել Դոնալդ բադին։ Բարկացած Միկին փորձում է ազատվել նոր կատարողից՝ կոտրելով նրա ֆլեյտան, սակայն Դոնալդը հանում է նորը և շարունակում նվագել։ Շուտով Միկին հասկանում է, որ Դոնալդն ունի տասնյակ ֆլեյտա, որոնցից մի քանիսը վերցնում է օդից։
Երբ նվագախումբն անցնում է նախերգանքի հաճորդ՝ «Storm» հատվածին, տորնադո է բարձրանում, և վախեցած հանդիսատեսը փախչում է այգուց։ Տորնադոն իր ճանապարհին հայտնված ամեն բան կլանում է՝ ներառյալ բեմը, որտեղ տեղակայված էին կատարողները, սակայն նվագախմբի մասնակիցները շարունակում են նվագել օդում։ Վերջապես տորնադոն խմբին շպրտում է ծառի վրա, և նախերգանքը մոտենում է իր ավարտին։ Հանդիսատեսներից միակ մնացածը Դոնալդ բադն էր, որը մեծ ոգևորությամբ ծափահարում է նվագախմբին։ Ապա հանում է ֆլեյտան և սկսում է կատարել իր մեղեդին, բայց խումբը երաժշտական գործիքները շպրտում է նրա վրա, քանի որ վերջիններս հոգնել էին այդ ամենից։
Նվագախմբի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միկի Մաուս (դիրիժոր)
- Գուֆի (կլառնետ)
- Գեդեոն այծ (տրոմբոն)
- Կլարաբել կով (ֆլեյտա)
- Հորացի Հորսեկոլեր (հարվածային գործիքներ)
- Փիթեր խոզուկ (տուբա)
- Փեդի խոզուկ (շեփոր)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1935 թվականին ֆիլմը մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին (Venice Film Festival) և հաղթել, իսկ Ուոլթ Դիսնեյը ստացել է լավագույն անիմացիայի համար մրցանակ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Smith D. Disney A to Z: The Updated Official Encyclopedia — 1998. — P. 362. — ISBN 0-7868-6391-9
- ↑ Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 99. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Big Cartoon DataBase — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 INDUCKS(բազմ․) — 1994.
- ↑ Awards — IMDb
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմի մասին disneyshorts.org կայքում
- «Համերգ»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
|