Հայերեն Վիքիպեդիա
Հայերեն Վիքիպեդիա | |
---|---|
URL՝ | hy.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Հայերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | մայիսի 27, 2004 |
Հոդվածների թիվ՝ | 314 567 |
Էջերի թիվ՝ | 1 159 725 |
Խմբագրումների թիվ՝ | 10 165 203 |
Գրանցված մասնակիցներ՝ | 149 626 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 488 |
Ադմինիստրատորներ՝ | 10 |
Խորություն: | 63.3 |
Հայերեն Վիքիպեդիա, Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է։ Ինչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը, Հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը ևս գտնվում է ազատ արտոնագրի ներքո, և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 հունվարի 4, Հայերեն Վիքիպեդիայի ամենահին պահպանված խմբագրումը[1][2]։
- 2003 փետրվարի 3, Գլխավոր էջի ամենահին պահպանված խմբագրումը[3]։
- 2004 հուլիսի 2, առաջին խմբագրում գլխավոր անվանատարծքում, տեխնիկապես առաջին հոդված[4]
Հայերեն Վիքիպեդիան հիմա |
---|
Վիքիպեդիան աշխատում է MediaWiki շարժիչի 1.44.0-wmf.8 (f08e6b3) տարբերակով: |
Վիքիպեդիայում կա 314 567 հոդված և 1 159 725 էջ: |
10 165 203 խմբագրում: |
12 199 բեռնած ֆայլ: |
149 626 գրանցված մասնակից, ներառյալ 10 ադմինիստրատոր: |
«Մեկ հայ՝ մեկ հոդված»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 24-ին «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության և «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հեռուստահաղորդման նախաձեռնությամբ մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը։ Նախագծի նպատակն է հարստացնել Հայերեն Վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով, Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության հնարավորինս բոլոր անդամներին, ինչպես նաև միասին ստեղծել ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող հայկական ժառանգությանը արժանի հայերեն բովանդակություն։
Արշավի ընթացքում կազմակերպվելու են վիքիհանդիպումներ գիտնականների, գրողների, նկարիչների, դերասանների և այլ բնագավառի գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու Հայերեն Վիքիպեդիայի հարստացման գործում։ Բացի այդ նախատեսված են հանդիպումներ, սեմինարներ, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ, ինչպես նաև կրթական և մշակութային, հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն։
Ծրագրի լուսաբանմանն է առաջին անգամ անդրադարձել «Մարդկային գործոն» հեռուստահաղորդումը իր 2014 թվականի մարտի 24-ի թողարկման ընթացքում, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄ-ներ[5][6][7][8][9]։
2014 թվականի մարտի 27-ին կայացել է մամլո ասուլիս՝ նվիրված «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախաձեռնությանը[10]։
Հոդվածների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծման պահից նախագիծը կրում էր «Վիքիփեդիա» անվանումը (նախագծի բնօրինակի անվան հավայական wiki՝ արագ և անգլերեն encyclopedia՝ հանրագիտարան բառերի միացության հայերեն տառադարձումից)։
Տարիների ընթացքում պարբերաբար եղել են քննարկումներ «Վիքիպեդիա» կամ «Վիկիպեդիա» անվանատարբերակներին անցնելու վերաբերյալ՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք ավելի հարմար են և համապատասխանում են ժամանակակից արևելահայերենի կանոններին։ 2012 թ. ապրիլի 5-ին տեղի ունեցավ անվանափոխության վերաբերյալ երկու փուլից բաղկացած[15] քվեարկություն, որի արդյունքում որոշվեց «Վիքիփեդիա» անվանումը փոխարինել «Վիքիպեդիա» տարբերակով[16]։
Վիքիպեդիայի զարգացմանն ուղղված ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիքիմեդիա Հայաստան հ․կ․ (ընթացիկ)
- Վիքիպեդիան դպրոցներում և համալսարաններում (2011 թ․ փետրվարից)
- «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դպրոց» հիմնադրամի Էլեկտրոնային բովանդակության ծրագիրը, որի շրջանակներում մասնավորապես 30.09.2011 թ․ «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի հետ կնքված համագործակցության պայմանագրի համաձայն կարևորագույն հայերեն հանրագիտարանների բովանդակությունը գտնվում է բաց շրջանառության մեջ՝ Վիքիմեդիայի նախագծերում օգտագործվող Creative Commons BY-SA 3.0 և բարձր թույլատրագրերի հիման վրա։
Վիքիպեդիայի զարգացմանն ուղղված միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վորքշոփեր և հաքաթոններ (մեծ մասամբ նշվում են Վիքիպեդիայի ընթացիկ իրադարձություններ էջում ինչպես օր․՝ այս միջոցառումը)
- Վիքիկոնֆերանս Երևան 2012 (2012 թ․ սեպտեմբերի 7-8)
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենաշատը խմբագրվել է Հայաստան հոդվածը՝ 2704 խմբագրում։
-
Հայերեն Վիքիպեդիայի էջադիտումների վիճակագրություն 2008-2010[17]
-
Հայերեն Վիքիպեդիայի զարգացումն ըստ հոդվածների քանակի 2004-2010[18]
-
Վիքիկոնֆերանս Երևան 2012-ի մասնակիցները
-
Վիքիպեդիա նախագծի 10-ամյակին նվիրված թխվածքը (2010 թ. հունվարի 15)
-
Տոնական պատկերանիշը՝ նվիրված 10.000-րդ հոդվածի ստեղծմանը
-
Վիքիպեդիայի լոգոն՝ մինչև 2012 թ․ ապրիլի անվանափոխությունը։
-
Վիքիպեդիայի հիմնադրման 15-ամյակին նվիրված տորթ
-
Տոնական պատկերանիշը՝ նվիրված 300.000-րդ հոդվածի ստեղծմանը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայերեն հանրագիտարանների ցանկ
- Լուսինե Գրիգորյան, Հետազոտություն Հայերեն Վիքիպեդիայի պատմության վերաբերյալ (անգլերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիքիմեդիա Հայաստան
- Տեսանյութ Հայերեն Վիքիպեդիայի մասին «Բանաձև»-ում
- Wiki-based_National_Content_Development,Վիքիմանիա 2011
- Հարցազրույց, ՎԵՄ ռադիոկայան Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Հայկական Վիկիպեդիա. Ճեմարանի ՏՀՏ կենտրոնը հյուրընկալել էր ազատ հանրագիտարանի գիտակներին
- «Վիքիպեդիա»-ում կավելանա էկոլոգիայի բնագավառին վերաբերող հայերեն 140 հոդված։
- Վիքիպեդիայի խմբագրական պատերազմները Ստամբուլյան կոնվենցիայի օրինակով Արխիվացված 2021-07-09 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մասնակից։Lilith էջի 2003 թ․ հունվարի 4֊ի խմբագրումը
- ↑ Վիքիմեդիա նախագծի վիճակագրության կայք, Վիքիպեդիաների ստեղծման պատմություն (անգլերեն)
- ↑ Main Page էջի խմբագրումների պատմությունը
- ↑ [1]
- ↑ Մեկնարկեց «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագիծը
- ↑ Արմենպրեսը միանում է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությանը
- ↑ Մեկնարկել է մեկ հայ՝ մեկ հոդված արշավը
- ↑ «Մեկ հայ՝ մեկ հոդված». նախագիծ՝ մեր սերունդների համար
- ↑ Wikipedia–ի կայքում մեկնարկել է «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախագիծը - See more at: http://telecom.arka.am/am/news/internet/wikipediahodvac465_/#sthash.D0bQ9XdC.dpuf
- ↑ «"Մեկ հայ՝ մեկ հոդված" մամուլի ասուլիս». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ Հայերեն Վիքիպեդիայի զարգացման վիճակագրություն
- ↑ 12,0 12,1 «Վերջին փոփոխություներ». 2016 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 13,0 13,1 «Վերջին փոփոխություններ». 2016 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Վիքիպեդիաների վիճակագրական ցանկ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Վիքիպեդիայի անվանափոխության առաջին փուլ և Վիքիպեդիայի անվանափոխության երկրորդ փուլ։
- ↑ Հայկական «Վիքիփեդիա»-ն քննարկում է անվանափոխության հնարավորությունը
- ↑ Հաշվարկված ըստ Գլխավոր Էջի էջադիտումների ամսական քանակի
- ↑ Հոդվածների քանակական աճն ըստ եռամսյակների
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |