Հանս Ենիշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հանս Ենիշ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1913[1] |
Ծննդավայր | Ժելեզնոդորոժնի, Արևելյան Պրուսիա, Պրուսիա[1] |
Մահացել է | ապրիլի 29, 1982 (68 տարեկան) |
Մահվան վայր | Կրոնսհագեն, Ռենդսբուրգ Էկերնֆյորդ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | ծովային համալսարան Մուրվիկում (ապրիլի 18, 1935)[2] |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Հանս Ենիշ (գերմ.՝ Hans Jenisch, հոկտեմբերի 19, 1913[1], Ժելեզնոդորոժնի, Արևելյան Պրուսիա, Պրուսիա[1] - ապրիլի 29, 1982, Կրոնսհագեն, Ռենդսբուրգ Էկերնֆյորդ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերդաուեն, Արևելյան Պրուսիա), գերմանացի սուզորդ սպա, կապիտան-լեյտենանտ (1 նոյեմբերի 1940 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականի հուլիսի 1-ին նա դարձել է նավատորմի կուրսանտ։ 1936 թվականի հոկտեմբերի 1-ին դարձել է լեյտենանտ։ Ծառայել է «Դոյչլանդ» նավի վրա։ 1937 թվականի մայիսին տեղափոխվել է ստորջրյա նավատորմ։ 1938 թվականի հունվարին որպես սպա ծառայել է U-32 սուզանավի վրա։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է U-32 սուզանավի հրամանատար, որով 6 արշավ է անցկացրել (ծովում անցկացնելով ընդհանուր առմամբ 114 օր)։ Ենիշի կողմից խորտակված նավերի թվում է եղել «Empress of Britain»-ը՝ 42 350 բրտ ջրատարողությամբ, որը խորտակվել է լյուֆտվաֆեի հետ միասին, և որը համարվում էր ամենամեծ նավը, որը խորտակվել է գերմանացի ջրասույզների կողմից։
1940 թվականի հոկտեմբերի 7-ին պարգևատրվել է Երկաթե խաչի ասպետական խաչով։
Հոկտեմբերի 30-ին Ենիշի սուզանավը խորտակվել է Իռլանդիայի հյուսիս-արևմուտքում բրիտանացի կործանիչների կողմից։ Մահացել է 9 մարդ, իսկ 33-ը, այդ թվում և Ենիշը, գերեվարվել են։
Ողջ ռազմական գործողությունների ընթացքում Ենիշը խորտակել է 17 նավ՝ ընդհանուր 110 139 բրտ ջրատարողությամբ և վնասել է 3 նավ՝ 22 749 բրտ ջրատարողությամբ։
Հետպատերազմյան ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականի հունիսին ազատվել է։ 1956 թվականին ընդունվել է ԳՖՀ-ի Ռազմա-ծովային ուժեր, ղեկավարել է «Հիփեր» ֆրեգատը։ 1972 թվականին անցել է թոշակի՝ լինելով 1-ին ռանգի կապիտան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Busch R., Röll H. Der U-Boot-Krieg, 1939-1945 (գերմ.): Die deutschen U-Boot-Kommandanten — 1996. — Vol. 1. — S. 113. — 344 p. — ISBN 3-8132-0490-1
- ↑ 2,0 2,1 http://www.ubootarchiv.de/ubootwiki/index.php/Hans_Jenisch
- ↑ Busch R., Röll H. Der U-Boot-Krieg, 1939-1945 (գերմ.): Die Ritterkreuzträger der U-Boot-Waffe von September 1939 bis Mai 1945 — E.S. Mittler & Sohn, 2003. — S. 74. — 539 p. — ISBN 978-3-8132-0515-2
- ↑ https://uboat.net/men/decorations/ritter_winners.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]