Հեյսի օրենսգիրք
Հեյսի օրենսգիրք (անգլ.՝ Production Code, Hays Code), Հոլիվուդում ֆիլմերի արտադրության բարոյագիտական օրենսգիրք։ Ընդունվել է 1930 թվականին Ֆիլմ արտադրողների և կինովարձակալների ասոցիացիայի (անգլ.՝ Motion Picture Producers and Distributors of America (MPPDA)) կողմից (այժմ Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիա)։ 1934 թվականին դարձել է ԱՄՆ գործող, ոչ պաշտոնական ազգային ստանդարտ[1]։ Ոչ ստանդարտով ֆիլմ նկարահանել հնարավոր էր, բայց հավանականություն, որ նա կինովարձույթով կցուցադրվեր՝ չնչին էր։ 1960-ական թվականներին կինոթատրոնները սկսեցին հրաժարվել հնացած օրենսգրքից, և 1967 թվականին նա չեղյալ համարվեց։ Օրենսգիրքը անվանվել է հանրապետական քաղաքան գործիչ Ուիլիամ Հարիսոն Հեյսի անունով (անգլ.՝ William Harrison Hays), ով 1922—1945 թվականներին գլխավորում էր ասոցիացիան։
Հիմնական սկզբունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարահանողները պարտավոր էին պահել երեք հիմնական սկզբունք՝
- Հանդիսատեսի բարոյական հիմքերը խաթարող կինոնկարները անթույլատրելի են։ Հետևաբար չէր կարելի ցույց տալ հանցագործություն, ոճրագործություն, արատներ և մեղսագործություն, որ դրանք հանդիսատեսի համակրանքին չարժանանան[2]։
- Հարկավոր էր ցույց տալ կյանքի ճիշտ, բարոյական մոդելը։
- Չէր կարելի ծաղրել օրենքը, չէր կարելի հանցագործների և մեղավորների հանդեպ հանդիսատեսի մոտ համակրանք առաջացնել[3]։
Մասնավոր դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգելվում էր ծաղրել կրոնը։ Կրոնավորը չէր կարող չարագործ կամ կոմիկական կերպար լինել։
- Չէր կարելի ցույց տալ թմրադեղերի օգտագործում, իսկ ալկոհոլի օգտագործումը միայն այնտեղ, որտեղ պահանջում էր սյուժեն։
- Չէր թույլատրվում բացահայտել հանցագործության մեթոդները։ Սպանության տեսարանները պետք էր այնպես նկարահանել, որ կյանքում հնարավոր չլիներ դրանք կրկնել[1]։
- Մերկ մարմին և պրովոկացիոն պարեր արգելված էր ցուցադրել։ «Կրքի տեսարաններ» (այսինքն՝ համբույր և գրկախառնություն) թույլատրվում էին միայն շատ կարևոր սյուժետային էպիզոդներում, բայց նրանց տևողությունը և բացությունը սահմանափակված էր։
- Ամուսնական կյանքը ամենաբարձր արժեքն էր, արտամուսնական կապերը, անգամ եթե թելադրված էին սյուժեով, պետք է ներկայացվեին, որպես խարանելի երևույթ։ Խառնամուսնությունների (տարբեր ռասաների միջև) ցուցադրումն արգելված էր։
- Արգելված էին համասեռականության և վեներական հիվանդությունների մասին ցանկացած տիպի, անգամ հպանցիկ ակնարկները։ Մարդու ծնվելը, անգամ ոչ պարզ, ցուցադրելն արգելված էր։
- Հայհոյանքների, արգելված բառերի մեծ ցուցակ կար։
- Արգելված էր սպիտակ ստրկության ցուցադրումը։
- «Ակն ընդ ական» սկզբունքի ցուցադրումը չէր ողջունվում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենսգիրքը ընդունել են հոլիվուդյան հինգ հիմնական կինոընկերությունները՝ որպես ինքնասահմանափակում։ Փաստորեն նա կարգավորում էր նախկին գրախոսության արգելքները, որոնք մտցվել էին գործողության մեջ տարբեր կրոնական խմբավորումների պահանջով տարբեր նահանգներում։ Օրենսգրքի գործելու հետ կապված են բազմաթիվ կոմիկական դեպքեր։ Օրինակ՝ Տարզանի դերակատարին պարտադրել էին սափրել կուրծքը, իսկ դերասանուհիների փարթամ մարմինները ստուգվում էին հատուկ «կրծքերի վերահսկիչներ»-ի կողմից, թե արդյոք համապատասխանո՞մ են բարեվայելչության նորմերին, թե ոչ[4]։
Ըստ Միխայիլ Տրոֆիմենկովի՝ 1960-ականներին օրենսգրքի վերացումը այն պատճառով էր, որ
Գրաքննության կորսետով ձգված կինոն չէր կարող մրցակցել Ամերիկան հեղեղող Իտալական նեոռեալիզմի և Ֆրանսիական նոր ալիքի կինոնկարների հետ, որոնք բնական էին, անվայելուչ չէին և հոլիվուդյան արտադրանքից ավելի ազատ և ճշմարտացի էին[4]։ |
Отмена кодекса связана с тем, что в 1960-е годы «затянутое в цензурный корсет кино не могло соперничать с хлынувшими в Америку фильмами итальянского неореализма или французской „новой волны“, которые были, естественно, не непристойнее, а просто свободнее и правдивее голливудской продукции
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Thomas Doherty (2006 թ․ մայիսի 20). «The Code Before 'Da Vinci'». washingtonpost.com. The Washington Post Company. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին. (անգլ.)
- ↑ Leff, Leonard L. & Simmons, Jerold L. The Dame in the Kimono: Hollywood, Censorship, and the Production Code. Weidenfeld and Nicolson, 1990 (reprinted University Press of Kentucky, 2001); ISBN 0-8131-9011-8, pp. 270-271, 286-287 (անգլ.)
- ↑ Thomas Doherty (2006 թ․ մայիսի 20). «The Code Before 'Da Vinci'». washingtonpost.com. The Washington Post Company. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.(անգլ.)
- ↑ 4,0 4,1 Ъ-Weekend — Բոլոր արվեստներից ամենաոչարվեստը մեր համար կինոն է (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Текст The Motion Picture Production Code of 1930 Արխիվացված 2011-02-22 Wayback Machine(անգլ.)
- Օրենսգրքի ռուսերեն տեքստը՝ «Кодекса производства кинофильмов 1930-го года» на сайте журнала «Сеанс» (ռուս.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bernstein, Matthew. Controlling Hollywood: Censorship and Regulation in the Studio Era. Rutgers University Press 1999; ISBN 0-8135-2707-4.
- Black, Gregory D. Hollywood Censored: Morality Codes, Catholics, and the Movies. Cambridge University Press 1996; ISBN 0-521-56592-8.
- Butters Jr., Gerard R. Banned in Kansas: motion picture censorship, 1915-1966. University of Missouri Press 2007; ISBN 0-8262-1749-4.
- Doherty, Thomas Patrick. Pre-Code Hollywood: Sex, Immorality, and Insurrection in American Cinema 1930-1934. New York։ Columbia University Press 1999; ISBN 0-231-11094-4.
- Gardner, Eric. The Czar of Hollywood. Indianapolis Monthly, Emmis Publishing LP February 2005; ISSN 0899-0328. (available online(չաշխատող հղում))
- Harris, Mark (2008). Pictures at a Revolution: Five Movies and the Birth of the New Hollywood. Penguin Group; ISBN 978-1-59420-152-3.
- Hirsch, Foster (2007). Otto Preminger, the man who would be king (1st ed. ed.). New York։ Alfred A. Knopf. ISBN 9780307489210.
- Jacobs, Lea. The Wages of Sin: Censorship and the Fallen Woman Film, 1928-1942. Madison։ University of Wisconsin Press 1997; ISBN 0-520-20790-4.
- LaSalle, Mick, Complicated Women: Sex and Power in Pre-Code Hollywood; New York։ St. Martin's Press, 2000; ISBN 0-312-25207-2.
- Leff, Leonard L. & Simmons, Jerold L. The Dame in the Kimono: Hollywood, Censorship, and the Production Code. University Press of Kentucky 2001; ISBN 0-8131-9011-8.
- Lewis, Jon, Hollywood v. Hard Core: How the Struggle Over Censorship Saved the Modern Film Industry; New York University Press, 2000; ISBN 0-8147-5142-3.
- Prince, Stephen. Classical Film Violence: Designing and Regulating Brutality in Hollywood Cinema, 1930-1968. Rutgers University Press 2003; ISBN 0-8135-3281-7.
- Siegel, Scott & Barbara. The Encyclopedia of Hollywood (2nd edition), Checkmark Books 2004; ISBN 0-8160-4622-0.
- Smith, Sarah. Children, Cinema and Censorship: From Dracula to the Dead End Kids. Wiley-Blackwell 2005; ISBN 1-4051-2027-4.
- Staff. "Col. Jason S. Joy profile", Flinders Institute for Research in the Humanities Արխիվացված 2021-04-20 Wayback Machine; retrieved February 10, 2014.
- Vieira, Mark A. Sin in Soft Focus: Pre-Code Hollywood. New York։ Harry N. Abrams, Inc. 1999; ISBN 0-8109-8228-5.
- "Will Hays: America's Morality Czar", Encyclopedia of World Biography Supplement, Vol. 21. Gale Group, 2001"; retrieved April 17, 2014.
- Wittern-Keller, Laura. Freedom of the Screen: Legal Challenges to State Film Censorship, 1915-1981. University Press of Kentucky 2008; ISBN 978-0-8131-2451-3.