Ճստիկ սպիտակատամ
Ճստիկ սպիտակատամ | |
Ճստիկ սպիտակատամ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Eulipotyphla |
Ընտանիք | Գետնափորներ (Soricidae) |
Ցեղ | Suncus |
Տեսակ | Ճստիկ սպիտակատամ (S. etruscus) |
Միջազգային անվանում | |
Suncus etruscus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ճստիկ կամ պստիկ սպիտակատամ (լատին․՝ Suncus etruscus), գետնափորների ընտանիքի կենդանի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Հարավային Եվրոպայում, Արաբական թերակղզում, Իրանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Շրի-Լանկայում, Ճապոնիայում, Հարավարևելյան Չինաստանում, Մալայան կղզեխմբիում, Հայաստանում։ Արցախում տարածված է Մարտունու, Մարտակերտի, Հադրութի լեռնատափաստանային գոտիներում։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարող է բնակվել այգիներում, մարդկային կառույցներում։ Որպես բնակատեղեր օգտագործում է մանր կաթնասունների բները, հողերի ճեղքերը։ Վարում է թաքնված ու գիշերային կենսակերպ։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորթախավը խիտ է ու փափուկ, մեջքի կողմում գունավորումը բաց գորշամոխրագույն է, որովայնի կողմը` սպիտակամոխրագույն։ Մեջքի և որովայնի միջև գունավորման անցումը աստիճանական է։ Մարմնի երկարությունը՝ 35 մմ է, պոչինը՝ 25 մմ, ետին թաթինը՝ 11 մմ, քաշը՝ 1,2-1,5 գրամ։
Թշնամիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թշնամիներն են աքիսները, ցերեկային և գիշերային գիշատիչ թռչունները։
Հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վնասակար միջատների սպառող և էկոլոգիական համակարգերի սննդային շղթայի օղակ է[1][2][3][4]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվադեպ հանդիպող տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
1915 թվականին Հայաստանում հայտնաբերվել է մեկ առանձնյակ, իսկ 2000 թվականին` 11։
Վտանգման հիմնական գործոնները ուսումնասիրված չեն։
Արեալի մի մասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 188։
- ↑ Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
- ↑ Гурев А. А., Фауна СССР (Млекопитающие, насекомоядные), т. IV, Л., Наука, 1979
- ↑ Corbet G. B., The mammals of the Palaeartic Region: A taxamonic review, L.: Brit. Mus. (Matur. Hist.), 1978.
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճստիկ սպիտակատամ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճստիկ սպիտակատամ» հոդվածին։ |
|