Մալոնաթթու
Մալոնաթթու | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | մալոնաթթու |
Քիմիական բանաձև | C₃H₄O₄ |
Մոլային զանգված | 1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,6305 գ/սմ³ գ/սմ³ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | 135,6 °C °C |
Տրոհման ջերմաստիճան | 140-160 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 73,5 գ/100 մլ |
pKa | 1,40×10−3; 2,07×10−6 |
Դասակարգում | |
CAS համար | 141-82-2 |
PubChem | 867, 23511544 |
EINECS համար | 205-503-0 |
SMILES | C(C(=O)O)C(=O)O |
ЕС | 205-503-0 |
ChEBI | 844 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Մալոնաթթու՝ НООС-СН2-СООН, սահմանային երկհիմն կարբոնաթթու, հայտնաբերվել է շաղգամի հյութում։
Մալոնաթթվի աղերը և էսթերները անվանում են մալոնատներ։
Ֆիզիկական և քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալոնաթթուն լավ լուծվում է ջրում և էթանոլում։ Բենզոլում չի լուծվում։
Մալոնաթթուն հալման կետից քիչ բարձր ջերմաստիճանում տաքացնելիս անջատվում է CO2 և փոխարկվում քացախաթթվի։
Նույն ձևով ալկիլմալոնաթթուները հալաման կետից բարձր ջերմաստիճանում տաքացնելիս կորցնելով CO2 փոխարկվում են ալկիլքացախաթթու, այսինքն՝ պրոպիոնաթթու։
Մեթիլէթիլմալոնաթթուն փոխարկվում է մեթիլէթիլքացախաթթվի, այսինքն՝ վալերիանաթթվի իզոմերներից մեկի։
Ստացում և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինթետիկ եղանակով մալոնաթթու ստանալու համար քացախաթթվի մոլեկուլում եղած ջրածնի ատոմներից մեկը տեղակալում են քլորով և ստանում քլորքացախաթթու։ Վերջինս փոխազդեցության մեջ դնելով կալիումի ցիանիդի հետ ստանում են ցիանքացախաթթու, որը օճառացումից հետո վերածվում է մալոնաթթվի՝
Մալոնաթթուն կիրառվում է չհագեցած թթուների, ամինաթթուների, վիտամիններ B1 և B6 սինթեզում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրգանական քիմիայի դասընթաց, Բ. Ա. Պավլով և Ա. Պ. Տերենտև
- Кнунянц И. Л. и др. т.2 Даффа-Меди // Химическая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1990. — 671 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-035-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- pH-Spectrum of Disodium Malonate Արխիվացված 2012-01-28 Wayback Machine
- pH-Spectrum of Malonate-copper-complex Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
- Calculator: Water and solute activities in aqueous malonic acid Արխիվացված 2009-05-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալոնաթթու» հոդվածին։ |
|