Թույլ սպիրտային հոտով, անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -97,88°С, եռմանը՝ 64,5°С, խտությունը՝ 792,4 կգ/մ (20°С)։ Մեթիլալկոհոլի գոլորշիները օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ (6,72-35,5 ծավալ %), որոնց բոցավառման ջերմաստիճանն է 15,6°С։ Անսահման քանակներով լուծվում է ջրում և բազմաթիվ օրգանական լուծիչներում։ Ունի միատոմ սպիրտների բոլոր հատկությունները։
Արդյունաբերության մեջ ստացվում է ածխածնի (II) օքսիդից և ջրածնից։ Մրջնալդեհիդի, էսթերների (օրինակ, դիմեթիլ-տերեֆտա-լատ), ալկիլհալոգենիդների և այլ նյութերի արտադրության հումք է։ Մեթիլալկոհոլը ուժեղ թույն է, ազդում է նյարդային և անոթային համակարգերի վրա։ 5-10 մլ խմելու դեպքում առաջանում է ծանր թունավորում, կուրություն, իսկ 30 մլ-ի դեպքում՝ մահ։
Այս սպիրտն անվանվում է նաև փայտի սպիրտ, քանի որ փայտի չոր թորման արգասիք է։ Ստացվում է բարձր ջերմաստիճանում՝ ցինկքրոմային կատալիզատորի առկայությամբ CO–ի և ջրածնի փոխազդեցությունից.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 379)։