Jump to content

Պոստմոդեռնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոստմոդեռնիստական ճարտարապետություն

Պոստմոդեռնիզմ (ֆր.՝ postmodernisme` հետարդիություն), քսաներորդ դարի վերջում ծագած շարժում է արվեստներում, ճարտարապետությունում և գրաքննադատության մեջ, որը սկզբունքայնորեն անկախ է մոդեռնիզմից[1][2]։ Պոստմոդեռնիզմը ներառում է սկեպտիկ մոտեցում մշակույթին, գրականությանը, արվեստին, փիլիսոփայությանը, պատմությանը, տնտեսագիտությանը, ճարտարապետությանը, գրաքննադատությանը։ Պոստմոդեռնիզմը սերտ կապակցված է պոստստրուկտուրալիզմի հետ, քանի որ այն ծագել է ուշ քսաներորդ դարում, երբ լայնորեն տարածում էր գտնում պոստսրուկտուրալ միտքը։ Պոստմոդերնիզմ եզրը լայնորեն կիրառվում է թե՛ երաժշտության, թե՛ արվեստի և թե՛ այլ ոլորտներում, նպատակ ունենալով հակադրվել մոդեռնիստական տենդենցներին։

Պոստմոդեռնիզմ եզրը առաջին անգամ կիրառվել է 1870-ական թվականներին։ Ջոն Ուաթքինս Չեփմենը առաջարկել է «Նկարելու պոստմոդեռն ոճը», որպես ֆրանսիական իմպրեսիոնիզմին փոխարինող ոճ[3]։ The Hibbert Journal-ը օգտագործել է այս եզրը բնութագրելու համար արևմտյան աշխարհում տեղի ունեցող աշխարհայացքային և հավատքի փոփոխությունները կրոնի նկատմամբ։ 1921 և 1925 թվականներին պոստմոդեռնիզմ բառը կիրառվում էր նկարագրելու համար երաժշտության և արվեստի նոր ուղղությունները։ 1971 թվականին Լոնդոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտում իր դասախոսության ժամանակ Մել Բոչները կարծիք է հայտնել, որ պոստմոդեռնիզմի հիմնադիրը Ջեսփեր Ջոնսն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. Ruth Reichl, Cook's November 1989; American Heritage Dictionary's definition of "postmodern" Արխիվացված 2009-02-25 Wayback Machine
  3. The Postmodern Turn, Essays in Postmodern Theory and Culture, Ohio University Press, 1987. p12ff