Ռոմանական ժողովուրդներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոմանական ժողովուրդներ, (կամ ռոմաներեն խոսող ժողովուրդներ, լատ. Roma՝ «Հռոմ»)՝ տարբեր էթնոգենետիկ ծագում ունեցող ժողովուրդների խումբ, որը միավորված է ռոմանական լեզուների օգտագործմամբ։ Այս խմբին են պատկանում աշխարհագրորեն և էթնիկորեն հեռու ժողովուրդներ, ինչպիսիք են իտալացիները, իսպանացիները, մեքսիկացիները, բրազիլացիները, պորտուգալացիները, ռումինները, ֆրանսիացիները, պուերտոռիկացիներ, մոլդովացիները և այլն:
Ժամանակակից աշխարհում ռոմանական մշակութային-լեզվային համայնքին կարելի է դասել մինչև 1 միլիարդ մարդ, որոնցից մոտավորապես 2/3-ը (ավելի քան 600 միլիոն) լատինամերիկյան ենթախմբին են պատկանում՝ այսինքն իսպաներեն խոսողներ (մոտ 450 միլիոն, մեծ մասը մեքսիկացիներն են)[1] և պորտուգալերեն խոսողներ ժողովուրդները (մոտ 220 միլիոն, մեծ մասը բրազիլացիներն են)[2]:
Ժամանակակից ռոմանական համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արագոնացիներ (հաճախ համարվում են իսպանացիների ենթաէթնիկական խումբ);
- Վալոններ (ինքնանվանում՝ Wallons);
- Իսպանացիներ (ինքնանվանում՝ españoles, pueblo español, եզակի թիվ՝ español);
- Իտալացիներ (ինքնանվանում՝ italiani, եզակի թիվ՝ italiano, լեզվի անվանում՝ lingua italiana);
- Կատալոնացիներ (երբեմն դիտարկվում են որպես իսպանացիների ենթաէթնիկական խումբ);
- Կորսիկացիներ (երբեմն դիտարկվում են որպես իտալացիների կամ ֆրանսիացիների ենթաէթնիկական խումբ);
- Լադիններ (երբեմն դիտարկվում են որպես իտալացիների ենթաէթնիկական խումբ);
- Սանմարինացիներ;
- Մոնեգասկեր;
- Մոլդովացիներ (ինքնանվանում՝ moldoveni, լեզվի անվանում՝ limba română);
- Պորտուգալացիներ (ինքնանվանում՝ portugueses, povo português, եզակի թիվ՝ português, լեզվի անվանում՝ língua portuguesa);
- Ռումիններ (ինքնանվանում՝ români, poporul român, եզակի թիվ՝ român, լեզվի անվանում՝ limba română);
- Սիցիլիացիներ (իտալացիների ենթաէթնիկական խումբ);
- Ֆրանսիացիներ (ինքնանվանում՝ Français, peuple français, եզակի թիվ՝ Français, լեզվի անվանում՝ langue française):
Նոր Ռոմանիայի ժողովուրդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում պատմական Հին Ռոմանիայի սահմաններից դուրս՝ ռոմանական պետությունների կողմից իրականացված գաղութացման ընթացքում, աշխարհի տարբեր շրջաններում ձևավորվեցին նոր ռոմանալեզու ժողովուրդներ։
- Արգենտինացիներ;
- Բոլիվիացիներ;
- Վենեսուելացիներ;
- Գվատեմալացիներ;
- Հոնդուրասցիներ;
- Դոմինիկցիներ;
- Կոլումբիացիներ;
- Կոստարիկացիներ;
- Կուբացիներ;
- Մեքսիկացիներ;
- Նիկարագուացիներ;
- Պանամացիներ;
- Պարագվայցիներ;
- Պերուացիներ;
- Պուերտոռիկացիներ;
- Սալվադորցիներ;
- Էկվադորցիներ;
- Չիլիացիներ;
- Ուրուգվայցիներ;
- Բրազիլացիներ;
- Հաիթցիներ;
- Դոմինիկանցիներ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Mexicanos en el Mundo». Instituto de los Mexicanos en el Exterior (IME). Արխիվացված է օրիգինալից 2024-12-15-ին. Վերցված է 2024-12-15-ին.
- ↑ «IBGE - Projeção da população». Վերցված է 2024-12-15-ին.