Jump to content

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս ցանկում ընդգրկված են Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի դափնեկիր անձինք։

Նոբելյան մրցանակի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի տնտեսագիտության ոլորտի համար նոբելյան մրցանակի դափնեկրի հայտարարման պահը

Մրցանակը պաշտոնապես կոչվում է Շվեդական պետական բանկի Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտական գիտությունների մրցանակ (շվեդ.՝ Sveriges Riksbanks pris i ekonomisk vetenskap till Alfred Nobels minne

1968 թվականին Շվեդիայի բանկն իր 300-ամյակի կապակցությամբ առաջարկեց նոր մրցանակ սահմանել տնտեսագիտության ոլորտի համար։ Տնտեսագիտության ոլորտի այդ մրցանակը, որ ստեղծվեց ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, առաջին անգամ շնորհվեց 1969 թվականին` մյուս նոբելյան մրցանակների հետ միասին։

Նոբելյան մրցանակի դափնեկիր բոլոր տնտեսագետները եղել են տղամարդիկ, բացի Էլինոր Օսթրոմից, ով 2009 թվականին Նոբելյան մրցանակը կիսել է Օլիվեր Ուիլյամսոնի հետ։ 2019 թվականին երկրորդ կին դափնեկիրը դարձել է Էսթեր Դյուֆլոնը, որը Նոբելյան մրցանակը կիսել է իր ամուսնու` Աբհիջիտ Բաներջիի, և Մայքլ Կրեմերի հետ։

Յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբեր ամսին, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան հայտարարում է դափնեկրի կամ դափնեկիրների անունները, որ ընտրվել են Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի շնորհման թեկնածուների ցանկից[1]։ Հաղթողների մրցանակաբաշխությունը կատարվում է մյուս ոլորտի հաղթողների հետ Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը` դեկտեմբերի 10-ին[2]։ Յուրաքանչյուր դափնեկրի հանձնվում է շքանշան, դիպլոմ և դրամական պարգև։

Առաջին հաղթողներն են եղել Ռագնար Ֆրիշը՝ Նորվեգիայից, և Յան Թինբերգենը՝ Նիդերլանդներից[3]։

Մրցանակակիրների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թթ. · 1970-ական թթ. · 1980-ական թթ. · 1990-ական թթ. · 2000-ական թթ. · 2010-ական թթ. - 2020-ական թթ.


Տարեթիվ Մրցանակակիր Պետություն[Ն 1] Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] Պարգևատրման հիմունքը
1969 Ռագնար Ֆրիշ
(1895-1973)
Նորվեգիա Նորվեգիա Օսլոյի համալսարան (Օսլո) «Տնտեսական պրոցեսների վերլուծության նկատմամբ դինամիկ մոդելների զարգացման և կիրառության համար» (for having developed and applied dynamic models for the analysis of economic processes)[3]։
Յան Թինբերգեն
(1903-1994)
Նիդերլանդներ Նիդերլանդներ Նիդերլանդների տնտեսագիտական դպրոց (Ռոտերդամ)
Տարեթիվ Մրցանակակիր Պետություն[Ն 1] Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] Պարգևատրման հիմունքը
1970 Պոլ Սամուել-
սոն
[Ն 3]
(1915-2009)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) «Տնտեսական գիտություններում գիտական վերլուծության մակարդակի բարձրացման մեջ կատարած ներդրման համար» (for the scientific work through which he has developed static and dynamic economic theory and actively contributed to raising the level of analysis in economic science)[4]։
1971 Սայմոն Կուզնեց
(1901-1985)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) «Տնտեսական աճի էմպիրիկ հետազոտությունների համար» (for his empirically founded interpretation of economic growth which has led to new and deepened insight into the economic and social structure and process of development)[5]։
1972 Ջոն Հիկս[Ն 4]
(1904-1989)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Օլ Սոուլզ քոլեջ (Օքսֆորդ) «Հավասարակշռության ընդհանուր տեսության մեջ նորարական ներդրման համար» (for their pioneering contributions to general equilibrium|general economic equilibrium theory and welfare theory)[6]։
Քեննեթ Էրրոու
(1921-2017)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս))
1973 Վասիլի Լեոնտև
(1905-1999)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) ««Ծախքեր-թողարկում» մեթոդի զարգացման և այն կոնկրետ տնտեսական հիմնահարցերի նկատմամբ կիրառելու համար» (for the development of the input-output method and for its application to important economic problems)[7]։
1974 Գուննար Մյուրդալ
(1898-1987)
Շվեդիա Շվեդիա «Փողի տեսության և տնտեսական տատանումների վերաբերյալ աշխատությունների և տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ երևույթների փոխկախվածությունների վերլուծությունների համար» (for their pioneering work in the theory of money and economic fluctuations and for their penetrating analysis of the interdependence of economic, social and institutional phenomena)[8]։
Ֆրիդրիխ ֆոն Հայեկ
(1899-1992)
Ավստրիա Ավստրիա
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1975 Լեոնիդ Կանտորովիչ
(1912-1986)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա (Մոսկվա) «Ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մշակման համար» (for their contributions to the theory of Pareto efficiency|optimum allocation of resources)[9]։
Տյալլինգ Կուպմանս
(1910-1985)
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Եյլի համալսարան (Նյու Հևեն)
1976 Միլթոն Ֆրիդմեն[Ն 5]
(1912-2006)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի համալսարան (Չիկագո) «Սպառման վերլուծության, դրամաշրջանառության պատմության և մոնետարիզմի տեսության բնագավառում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև տնտեսական կայունության քաղաքականության բարդության պրակտիկ ցուցադրման համար» (for his achievements in the fields of consumption analysis, monetary history and theory and for his demonstration of the complexity of stabilisation policy)[10]։
1977 Բերտիլ Ուլին
(1899-1979)
Շվեդիա Շվեդիա Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց (Ստոկհոլմ) «Միջազգային առևտրի և կապիտալի միջազգային շարժման տեսության մեջ կատարած ներդրման համար» (for their pathbreaking contribution to the theory of international trade and international capital movements)[11]։
Ջեյմս Միդ
(1907-1995)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Քեմբրիջի համալսարան (Քեմբրիջ)
1978 Հերբերտ Սայմոն
(1916-2001)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կարնեգի Մելոնի համալսարան (Փիթթսբուրգ) «Տնտեսական կազմակերպություններում որոշումների ընդունման պրոցեսների վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար» (for his pioneering research into the decision-making process within economic organizations)[12]։
1979 Թեոդոր Շուլց
(1902-1998)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի համալսարան (Չիկագո) «Տնտեսական զարգացման պրոցեսների (հատկապես զարգացող երկրների) վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար» (for their pioneering research into economic development research with particular consideration of the problems of developing countries)[13]։
Ուիլյամ Արթուր Լյուիս
(1915-1991)
Սենտ Լյուսիա Սենտ Լյուսիա
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Փրինսթոնի համալսարան (Փրինսթոն (Նյու Ջերսի))
Տարեթիվ Մրցանակակիր Պետություն[Ն 1] Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] Պարգևատրման հիմունքը
1980 Լոուրենս Քլեյն
(1920-2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարան (Ֆիլադելֆիա) «Տնտեսական մոդելների ստեղծման և տնտեսական քաղաքականության ու ցիկլային տատանումների վերլուծության ժամանակ դրանց կիրառման համար» (for the creation of econometric models and the application to the analysis of economic fluctuations and economic policies)[14]։
1981 Ջեյմս Թոբին
(1918-2002)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Եյլի համալսարան (Նյու Հևեն) «Ֆինանսական շուկաների իրավիճակների և արտադրության, զբաղվածության ու գների բնագավառում որոշումների ընդունման ժամանակ դրանց ազդեցության վերաբերյալ վերլուծությունների համար» (for his analysis of financial markets and their relations to expenditure decisions, employment, production and prices)[15]։
1982 Ջորջ Ստիգլեր
(1911-1991)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի համալսարան (Չիկագո) «Արդյունաբերական կառուցվածքների, շուկաների գործողության, ինչպես նաև պետական կարգավորման արդյունքների և պատճառների վերաբերյալ ուսումնասիրությունների համար» (for his seminal studies of industrial structures, functioning of markets and causes and effects of public regulation)[16]։
1983 Ժերար Դեբրյո
(1921-2004)
Ֆրանսիա Ֆրանսիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) «Ընդհանուր հավասարակշռության տեսության մշակման մեջ ունեցած ներդրման և տնտեսագիտության տեսության մեջ վերլուծությունների նոր մեթոդների նորամուծությունների համար» (for having incorporated new analytical methods into economic theory and for his rigorous reformulation of the theory of general equilibrium)[17]։
1984 Ռիչարդ Սթոուն
(1913-1991)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Քեմբրիջի համալսարան (Քեմբրիջ) «Ազգային հաշիվների համակարգի ստեղծման մեջ հիմնարար ներդրման համար» (for having made fundamental contributions to the development of systems of national accounts and hence greatly improved the basis for empirical economic analysis)[18]։
1985 Ֆրանկո Մոդիլյանի
(1918-2003)
Իտալիա Իտալիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) «Խնայողությունների տեսության հիմքերի մշակման և կուտակումների ու ֆինանսական շուկաների վերաբերյալ հետազոտությունների համար» (for his pioneering analyses of saving and of financial markets)[19]։
1986 Ջեյմս Բյուքենեն
(1919-2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հասարակական ընտրության ուսումնասիրությունների կենտրոն (Ֆեյրֆաքս (Վիրջինիա)) «Տնտեսական և քաղաքական որոշումների ընդունման տեսության պայմանագրային և սահմանադրական հիմքերի ուսումնասիրությունների համար» (for his development of the contractual and constitutional bases for the theory of economic and political decision-making)[20]։
1987 Ռոբերտ Սոլոու
(1924)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) «Տնտեսական աճի տեսության մեջ կատարած ներդրման համար» (for his contributions to the theory of economic growth)[21]։
1988 Մորիս Ալլե
(1911-2010)
Ֆրանսիա Ֆրանսիա Փարիզի լեռնային դպրոց (École Nationale Supérieur des Mines de Paris) (Փարիզ) «Շուկաների տեսության մեջ ներդրման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատությունների համար» (for his pioneering contributions to the theory of markets and efficient utilization of resources)[22]։
1989 Թրյուգվե Հաավելմո
(1911-1999)
Նորվեգիա Նորվեգիա Օսլոյի համալսարան (Օսլո) «Էկոնոմետրիայի հավանականությունների տեսության հիմնումը պարզաբանելու և միաժամանակյա տնտեսական կառուցվածքների վերլուծության համար» (for his clarification of the probability theory foundations of econometrics and his analyses of simultaneous economic structures)[23]։
Տարեթիվ Մրցանակակիր Պետություն[Ն 1] Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] Պարգևատրման հիմունքը
1990 Գարի Մարկովից
(1927-2023)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նյու Յորքի քաղաքային համալսարան (Նյու Յորք) «Ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների համար» (for their pioneering work in the theory of financial economics)[24]։
Մերտոն Միլլեր
(1923-2000)
Չիկագոյի համալսարան (Չիկագո)
Ուիլյամ Շարպ
(1934)
Ստենֆորդի համալսարան (Ստենֆորդ (Կալիֆոռնիա))
1991 Ռոնալդ Կոուզ[Ն 6]
(1910-2013)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Չիկագոյի համալսարան (Չիկագո) «Տրանսակցիոն ծախքերի և սեփականության իրավունքի հիմնահարցերի վերաբերյալ աշխատությունների համար» (for his discovery and clarification of the significance of transaction costs and property rights for the institutional structure and functioning of the economy)[25]։
1992 Գերի Բեքքեր
(1930-2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի համալսարան (Չիկագո) «Մարդկային վարքագծի և փոխներգործության, ներառյալ նաև ոչ շուկայական ոլորտի նոր բնագավառների վրա տնտեսագիտության տեսության կիրառության ընդլայման համար» (for having extended the domain of microeconomic analysis to a wide range of human behaviour and interaction, including non-market behaviour)[26]։
1993 Ռոբերտ Ֆոգել
(1926-2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի համալսարան (Չիկագո) «Տնտեսության պատմության ուսումնասիրության նոր ուղղության ստեղծման համար («Կլիոմետրիա»), որը ենթադրում է տնտեսական վիճակագրության կիրառում տնտեսական զարգացման պատմության ուսումնասիրության ժամանակ» (for having renewed research in economic history by applying economic theory and quantitative methods in order to explain economic and institutional change)[27]։
Դուգլաս Նորտ
(1920-2015)
Վաշինգտոնի համալսարան (Սենտ Լյուիս (Միսսուրի))
1994 Ջոն Հարշանի
(1920-2000)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) «Տնտեսական հարաբերությունների ուսումնասիրման ժամանակ խաղերի տեսության մշակման համար» (for their pioneering analysis of equilibria in the theory of non-cooperative games)[28]։
Ջոն Նեշ
(1928-2015)
Փրինսթոնի համալսարան Փրինսթոն (Նյու Ջերսի)
Ռեյնհարդ Զելտեն
(1930-2016)
Գերմանիա Գերմանիա Բոննի համալսարան (Բոնն)
1995 Ռոբերտ Լուկաս Կրտսեր
(1937-2023)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի համալսարան (Չիկագո) «Ռացիոնալ սպասումների վարկածի մշակման համար, որը բերել է մակրոտնտեսական վերլուծության փոփոխությանը և տնտեսական քաղաքականության վերաբերյալ պատկերացումների խորացմանը» (for having developed and applied the hypothesis of rational expectations, and thereby having transformed macroeconomic analysis and deepened our understanding of economic policy)[29]։
1996 Ջեյմս Միրլիս
(1936-2018)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Քեմբրիջի համալսարան (Քեմբրիջ) «Ասիմետրիկ տեղեկատվության ստացման ժամանակ խթանների տեսության բնագավառում կատարած մշակումների համար» (for their fundamental contributions to the economic theory of incentives under asymmetric information)[30]։
Ուիլյամ Վիկրի
(1914-1996)
Կանադա Կանադա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոլումբիայի համալսարան (Նյու Յորք)
1997 Ռոբերտ Մերտոն
(1944)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) «Երկրորդային արժեթղթերի արժեքի որոշման նոր մեթոդի մշակման համար» (for a new method to determine the value of derivatives)[31]։
Մայրոն Շոուլզ
(1941)
Կանադա Կանադա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկարատև կապիտալի կառավարում (Long Term Capital Management) (Գրինվիչ (Կոնեկտիկուտ))
1998 Ամարտյա Սեն
(1933)
Հնդկաստան Հնդկաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Թրինիթի քոլեջ (Քեմբրիջի համալսարան, Քեմբրիջ) «Բարեկեցության հիմնարար տեսության համար» (for his contributions to welfare economics)[32]։
1999 Ռոբերտ Մանդել
(1932)
Կանադա Կանադա Կոլումբիայի համալսարան (Նյու Յորք) «Արժութային կուրսերի տարբեր ռեժիմների պայմաններում դրամավարկային և բյուջետային (գանձարանային) քաղաքականության վերլուծության, ինչպես նաև օպտիմալ վալյուտային գոտիների վերլուծության համար» (for his analysis of monetary and fiscal policy under different exchange rate regimes and his analysis of optimum currency areas)[33]։
Տարեթիվ Մրցանակակիր Պետություն[Ն 1] Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] Պարգևատրման հիմունքը
2000 Ջեյմս Հեկման
(1944)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի համալսարան (Չիկագո) «Վիճակագրական ընտրության տեսության և ձևավորման մեթոդների մշակման համար» (for his development of theory and methods for analyzing selective samples)[34]։
Դենիել Մակ-Ֆադ-
դեն

(1937)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) «Դիսկրետ ընտրության տեսության և վերլուծության մեթոդների զարգացման համար» (for his development of theory and methods for analyzing discrete choice)[34]։
2001 Ջորջ Աքերլոֆ
(1940)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) «Ասիմետրիկ տեղեկատվությամբ շուկաների վերլուծության համար» (for their analyses of markets with asymmetric information)[35]։
Մայքլ Սփենս
(1943)
Ստենֆորդի համալսարան (Ստենֆորդ (Կալիֆոռնիա))
Ջոզեֆ Ստիգլից
(1943)
Կոլումբիայի համալսարան (Նյու Յորք)
2002 Դենիել Կահնեման
(1934)
Իսրայել Իսրայել
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Փրինսթոնի համալսարան (Փրինսթոն (Նյու Ջերսի)) «Տնտեսագիտության մեջ հոգեբանական հետազոտություններից որոշ գաղափարներ ներդնելու համար, հատկապես անորոշության պայմաններում որոշումների կայացման և դատողության վերաբերյալ» (for having integrated insights from psychological research into economic science, especially concerning human judgment and decision-making under uncertainty)[36]։
Վեռնոն Սմիթ
(1927)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարան (Ֆեյրֆաքս (Վիրջինիա)) «Էմպիրիկ տնտեսական վերլուծության՝ հատկապես շուկայական այլընտրանքային մեխանիզմների հետազոտման ժամանակ, լաբորատոր փորձարկումները որպես գործիք օգտագործելու համար» (for having established laboratory experiments as a tool in empirical economic analysis, especially in the study of alternative market mechanisms)[36]։
2003 Ռոբերտ Ինգլ
(1942)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նյու Յորքի համալսարան (Նյու Յորք) «Տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների մշակման (ARCH մոդելի հիման վրա) համար» (for methods of analyzing economic time series with time-varying volatility (ARCH))[37]։
Քլեյվ Գրենջեռ
(1934-2009)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Կալիֆոռնիայի համալսարան (Սան Դիեգո) «Ընդհանուր միտումներով տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների (կոինտեգրացիոն) մշակման համար» (for methods of analyzing economic time series with common trends (cointegration))[37]։
2004 Ֆինն Քիդլենդ
(1943)
Նորվեգիա Նորվեգիա Կարնեգի Մելոնի համալսարան (Փիթթսբուրգ)
Կալիֆոռնիայի համալսարան (Սանտա Բարբարա (Կալիֆոռնիա))
«Դինամիկ մակրոտնտեսագիտության բնագավառում ունեցած ավանդի համար՝ բիզնես ցիկլերի շարժիչ ուժերի հետազոտման և տնտեսական քաղաքականության վրա ժամանակի գործոնի ազդեցության ուսումնասիրման համար» (for their contributions to dynamic macroeconomics: the time consistency of economic policy and the driving forces behind business cycles)[38]։
Էդվարդ Փրեսքոթ
(1940)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Արիզոնա նահանգի համալսարան (Թեմփի)[Ն 7]
2005 Ռոբերտ Աուման
(1930)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իսրայել Իսրայել
Երուսաղեմի համալսարան (Երուսաղեմ)
Հրեական համալսարանի ռացիոնալ հետազոտությունների կենտրոն (Երուսաղեմ)
«Խաղերի տեսության վերլուծության միջոցով կոնֆլիկտի և համագործակցության էության ընկալման խորացման համար» (for having enhanced our understanding of conflict and cooperation through game-theory analysis)[39]։
Թոմաս Շելլինգ
(1921)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մերիլենդի համալսարան (Քոլիջ Փարք, Մերիլենդ)
2006 Էդմունդ Ֆելպս
(1933)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կոլումբիայի համալսարան (Նյու Յորք) «Մակրոտնտեսական քաղաքականության մեջ միջժամանակային փոխանակման վերլուծության համար» (for his analysis of intertemporal tradeoffs in macroeconomic policy)[40]։
2007 Լեոնիդ Հուրվիչ
(1917-2008)
Լեհաստան Լեհաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մինեսոտայի համալսարան (Մինեապոլիս, Մինեսոտա) «Օպտիմալ մեխանիզմների տեսության հիմնման համար» (for having laid the foundations of mechanism design theory)[41]։
Էրիք Մեսքին
(1950)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Առաջատար ուսումնասիրությունների կենտրոն (Փրինսթոն (Նյու Ջերսի))
Ռոջեր Մայերսոն
(1951)
Չիկագոյի համալսարան (Չիկագո)
2008 Փոլ Քրուգման
(1953)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Փրինսթոնի համալսարան (Փրինսթոն (Նյու Ջերսի)) «Տնտեսական գործունեության տեղակայման և առևտրի կառուցվածքի վերլուծության համար» (for his analysis of trade patterns and location of economic activity)[42]։
2009 Էլինոր Օսթրոմ
(1933-2012)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ինդիանայի համալսարան (Բլումինգտոն, Ինդիանա)
Արիզոնա նահանգի համալսարան (Թեմփի (Արիզոնա))
«Տնտեսական կառավարման վերլուծության համար (հասարակական սեփականության ոլորտում)» (for her analysis of economic governance, especially the commons)[43]։
Օլիվեր
Ուիլյամ-
սոն
[Ն 8]
(1932)
Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) «Տնտեսական կառավարման վերլուծության համար, հատկապես ընկերության շրջանակներում»(for his analysis of economic governance, especially the boundaries of the firm)[43]։
Տարեթիվ Մրցանակակիր Պետություն[Ն 1] Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] Պարգևատրման հիմունքը
2010 Փիթեր Դայմոնդ
(1940)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) «Որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար» (for their analysis of markets with search frictions)[44]։
Դեյլ Մորթենսեն
(1939–2014)
Հյուսիսարևմտյան համալսարան (Էվանսթոն, Իլինոյս)
Օրհուսի համալսարան (Օրհուս, Դանիա)
Քրիսթոֆեր Պիսարիդես
(1948)
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց (Լոնդոն)
2011 Թոմաս Սարջենթ
(1943)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նյու Յորքի համալսարան (Նյու Յորք) «Տնտեսության մակրո մակարդակում առկա պատճառահետևանքային կապերի էմպիրիկ հետազոտության համար» (for their empirical research on cause and effect in the macroeconomy)[45]։
Քրիսթոֆեր Սիմս
(1942)
Փրինսթոնի համալսարան (Փրինսթոն (Նյու Ջերսի))
2012 Էլվին Էլիոթ Ռոթ
(1951)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս))
Հարվարդի բիզնեսի դպրոց (Բոստոն)
«Տեղաբաշխման տեսության մշակման և շուկայական ծրագրման մեջ գործնական կիրառման համար» (for the theory of stable allocations and the practice of market design)[46]։
Լլոյդ Շեփլի
(1923-2016)
Կալիֆոռնիայի համալսարան (Լոս Անջելես)
2013 Յուջին Ֆամա
(1939)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի համալսարան (Չիկագո) «Ակտիվների գների փոփոխման էմպիրիկ վերլուծության համար» (for their empirical analysis of asset prices)[47]։
Լարս Փիթեր Հանսեն
(1952)
Չիկագոյի համալսարան (Չիկագո)
Ռոբերտ Շիլլեր
(1946)
Եյլի համալսարան (Նյու Հևեն)
2014 Ժան Տիրոլ
(1953)
Ֆրանսիա Ֆրանսիա Թուլուզի 1 համալսարան (Թուլուզ) «Շուկայական իշխանության վերլուծության և կարգավորման համար» (for his analysis of market power and regulation)[48]։
2015 Էնգուս Դիթոն
(1945)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Փրինսթոնի համալսարան (Փրինսթոն (Նյու Ջերսի)) «Աղքատության, բարեկեցության և սպառման վերաբերյալ իր վերլուծությունների համար» (for his analysis of consumption, poverty, and welfare)[49]։
2016 Օլիվեր Հարթ
(1948)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) «Պայմանագրի տեսության բնագավառում իրենց ներդրումների համար» (for their contributions to contract theory)[50]։
Բենգթ Հոլմսթրյոմ
(1949)
Ֆինլանդիա Ֆինլանդիա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս))
2017 Ռիչարդ Թալեր
(1945)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի համալսարան (Չիկագո) «Վարքագծային տնտեսագիտության բնագավառում նրա ավանդի համար» (for his contributions to behavioural economics)[51]։
2018 Ուիլյամ Նորդհաուս
(1941)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Յեյլի համալսարան «Երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ կլիմայի փոփոխությունը ներդնելու համար» (for integrating climate change into long-run macroeconomic analysis)[52]:
Փոլ Ռոմեր
(1955)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նյու Յորքի համալսարանի բիզնես դպրոց «Երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ տեխնոլոգիական նորարարությունների ներդրման համար» (for integrating technological innovations into long-run macroeconomic analysis):
2019 Աբհիջիտ Բաներջի
(1961)
Հնդկաստան Հնդկաստան - ծննդավայր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) «Գլոբալ աղքատությունը մեղմացնելու՝ իրենց փորձառական մոտեցման համար» (for their experimental approach to alleviating global poverty)[53]։
Մայքլ Կրեմեր
(1964)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս))
Էսթեր Դյուֆլո
(1972)
Ֆրանսիա Ֆրանսիա - ծննդավայր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս))
Տարեթիվ Մրցանակակիր Պետություն[Ն 1] Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] Պարգևատրման հիմունքը
2020 Փոլ Միլգրոմ (Paul R. Milgrom)
(1948)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սթենֆորդի համալսարան (Սթենֆորդ (Կալիֆոռնիա)) «Աճուրդների տեսությունը կատարելագործելու և աճուրդների նոր ձևաչափեր հայտնագործելու համար» (for improvements to auction theory and inventions of new auction formats)[54]։
Ռոբերտ Ուիլսոն (Robert B. Wilson)
(1937)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սթենֆորդի համալսարան (Սթենֆորդ (Կալիֆոռնիա))
2021 Դեյվիդ Քարդ
(1956)
Կանադա Կանադա - ծննդավայր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) «Աշխատանքի տնտեսագիտության մեջ փորձագիտական ներդրման համար»[55] (for his empirical contributions to labour economics)[56]։
Ջոշուա Անգրիստ
(1960)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իսրայել Իսրայել
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) «Պատճառահետևանքային կապերի վերլուծության մեջ մեթոդաբանական ներդրման համար» (for their methodological contributions to the analysis of causal relationships)[56]։
Գվիդո Իմբենս
(1963)
Նիդերլանդներ Նիդերլանդներ - ծննդավայր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Սթենֆորդի համալսարան (Սթենֆորդ (Կալիֆոռնիա))
2022 Բեն Բեռնանկե
(1953)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Բրուքինգյան ինստիտուտ (Վաշինգտոն) «Բանկերի և ֆինանսական ճգնաժամերի ուսումնասիրության համար»[57] (for research on banks and financial crises)[58]։
Դուգլաս Դայմոնդ
(1953)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագոյի համալսարան
Ֆիլիպ Դիբվիգ
(1955)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Վաշինգտոնի համալսարան (Սենթ Լուիս)
2023 Կլաուդիա Գոլդին
(1946)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) «Աշխատաշուկայում կանանց դերի ըմբռնումը բարելավելու համար»[59] (for having advanced our understanding of women’s labour market outcomes)[60]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, 1969-2023 թվականներին մրցանակը հանձնվել է 55 անգամ՝ 93 հոգու։ Մրցանակը 26 անգամ ստացել է 1 գիտնական, 20 անգամ՝ 2, և 9 անգամ՝ 3 գիտնական[61]։

Մրցանակակիրների միջին տարիքը մրցանակը ստանալու պահին եղել է 67 (1969-2017 թթ.-ին)[61][62]։ Ամենաերիտասարդ դափնեկիրը եղել է Քեննեթ Էրրոուն, որն այդ մրցանակին արժանացել է 51 տարեկանում (1972 թվականին), սակայն 2019 թվականին 46 (47) ամյա Էսթեր Դյուֆլոն դարձել է ամենաերիտասարդ դափնեկիրը, իսկ ամենատարեց մրցանակիրը՝ Լեոնիդ Հուրվիչն է, որն այդ պատվավոր մրցանակն ստացել է 90 տարեկանում (2007 թվականին)[61]։Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրներից միայն երեքն են կանայնք՝ Էլինոր Օսթրոմը (2009 թ.-ին), Էսթեր Դյուֆլոն (2019 թ.-ին) և Կլաուդիա Գոլդինը (2023 թ.-ին)։

1974 թվականին ընդունված որոշման համաձայն՝ նոբելյան մրցանակը հետմահու չի տրվում, եթե իհարկե, մահվան դեպքը չի գրանցվել դափնեկրի անվանումը հայտարարելուց հետո (այսպիսի դեպք գրանցվել է Ուիլյամ Վիկրիի հետ 1996 թ.-ին)։ Իսկ մինչ 1974 թվականը հետմահու պարգևատրվել են երկու հոգի, որոնք չէին ներկայացնում տնտեսագիտության ոլորտը[61]։

Մրցանակիրներից ամենաերկարը ապրել է Ռոնալդ Կոուզը` 102 տարի, իսկ ամենաքիչը՝ Լեոնիդ Կանտորովիչը` 74 տարի։

Ամենաշատը՝ թվով 9 գիտնականի, մրցանակ տրվել է մակրոէկոնոմիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար[63][64]։

Ամենաշատը դափնեկիր դարձել են ԱՄՆ-ը ներկայացնող կրթական հաստատությունների ներկայացուցիչները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Տնտեսագիտության գծով մրցանակակիրների առաջադրում և ընտրություն». Nobelprize.org. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17–ին-ին.(անգլ.)
  2. «Нобелевская премия». Nobelprize.org. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17–ին-ին.(անգլ.)
  3. 3,0 3,1 «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1969». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  4. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1970». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  5. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1971». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  6. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1972». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  7. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1973». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  8. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1974». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  9. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1975». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  10. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1976». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  11. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1977». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  12. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1978». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  13. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1979». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  14. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1980». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  15. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1981». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  16. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1982». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  17. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1983». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  18. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1984». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  19. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1985». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  20. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1986». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  21. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1987». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  22. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1988». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  23. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1989». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  24. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1990». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  25. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1991». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  26. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1992». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  27. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1993». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  28. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1994». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  29. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1995». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  30. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1996». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  31. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1997». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  32. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1998». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  33. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1999». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  34. 34,0 34,1 «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2000». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  35. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2001». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  36. 36,0 36,1 «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2002». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  37. 37,0 37,1 «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2003». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  38. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2004». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  39. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2005». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  40. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2006». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  41. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2007». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  42. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2008». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  43. 43,0 43,1 «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2009». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  44. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2010». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  45. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2011». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  46. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2012». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  47. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2013». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  48. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2014». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13–ին-ին.
  49. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2015». Nobel Foundation. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16–ին-ին.
  50. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2012». Nobel Foundation. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5–ին-ին.
  51. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2017». Nobel Foundation. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9–ին-ին.
  52. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2018». Nobelprize.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.(անգլ.)
  53. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2019». Nobel Foundation. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին-ին.
  54. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2020». Nobel Foundation. Վերցված է 2023 թ․-ի հոկտեմբերի 22–ին-ին.
  55. «2021 թ.-ի տնտեսագիտության Նոբելյան դափնեկիրները. Դեյվիդ Քարդ, Ջոշուա Անգրիստ և Գվիդո Իմբենս». ՀՊՏՀ. Վերցված է 2023 թ․-ի հոկտեմբերի 25–ին-ին.
  56. 56,0 56,1 «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2021». Nobel Foundation. Վերցված է 2023 թ․-ի հոկտեմբերի 24–ին-ին.
  57. «Հայտնի են տնտեսագիտության նոբելյան մրցանակի 2022 թ.-ի դափնեկիրները». ՀՊՏՀ. Վերցված է 2023 թ․-ի հոկտեմբերի 25–ին-ին.
  58. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2022». Nobel Foundation. Վերցված է 2023 թ․-ի հոկտեմբերի 25–ին-ին.
  59. «2023 թ.-ի տնտեսագիտության Նոբելյան դափնեկիր է դարձել Կլաուդիա Գոլդինը». ՀՊՏՀ. Վերցված է 2023 թ․-ի հոկտեմբերի 25–ին-ին.
  60. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2023». Nobel Foundation. Վերցված է 2023 թ․-ի հոկտեմբերի 25–ին-ին.
  61. 61,0 61,1 61,2 61,3 «Տնտեսագիտության գծով մրցանակի մասին փաստեր». Nobelprize.org. Վերցված է 2023 թ.-ի հոկտեմբերի 25-ին-ին.(անգլ.)
  62. nobelprize.org կայքի արխիվային տարբերակ
  63. macroeconomics (9)
  64. «Economics Table». Nobel Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18–ին-ին.
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Պետություն սյունակում երկու դրոշակների առկայությունը կարող է նշանակել տարբեր պետություններում ապրելու կամ քաղաքացիությունը փոխելու հանգամանքը, այլ ոչ թե երկքաղաքացիությունը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Այս բաժնի տվյալները վերցվել են Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքից
  3. Ըստ «Տնտեսագիտության տեսություն» ուսումնական ձեռնարկի, Գ. Կիրակոսյանի և Ի. Խլղաթյանի ընդհ. խմբագրությամբ, Երևան, Տնտեսագետ, 2009, 752 էջ Պոլ Սամուելսոնը քեյնսականության ներկայացուցիչ է։
  4. Ըստ «Տնտեսագիտության տեսություն» ուսումնական ձեռնարկի, Գ. Կիրակոսյանի և Ի. Խլղաթյանի ընդհ. խմբագրությամբ, Երևան, Տնտեսագետ, 2009, 752 էջ Ջոն Հիկսը քեյնսականության ներկայացուցիչ է։
  5. Ըստ «Տնտեսագիտության տեսություն» ուսումնական ձեռնարկի, Գ. Կիրակոսյանի և Ի. Խլղաթյանի ընդհ. խմբագրությամբ, Երևան, Տնտեսագետ, 2009, 752 էջ Միլթոն Ֆրիդմենը մոնետարիզմի ներկայացուցիչ է։
  6. Ըստ «Տնտեսագիտության տեսություն» ուսումնական ձեռնարկի, Գ. Կիրակոսյանի և Ի. Խլղաթյանի ընդհ. խմբագրությամբ, Երևան, Տնտեսագետ, 2009, 752 էջ Ռոնալդ Կոուզը ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչ է։
  7. Միաժամանակ աշխատել է նաև Մինեապոլիսի դաշնային պահուստային բանկում (Մինեապոլիս)
  8. Ըստ «Տնտեսագիտության տեսություն» ուսումնական ձեռնարկի, Գ. Կիրակոսյանի և Ի. Խլղաթյանի ընդհ. խմբագրությամբ, Երևան, Տնտեսագետ, 2009, 752 էջ Օլիվեր Ուիլյամսոնը ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչ է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Տնտեսագիտություն»։ Ուսումնական ձեռնարկ։ /Ռ. Ն. Սարինյանի ընդհանուր խմբագրությամբ /, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, 2005 թ., 358 էջ (Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների ցանկը տրված է 1969 - 2000 թվականների կտրվածքով, Էլեկտրոնային տարբերակ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն